«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի դիրքորոշումը ՄՅՈւ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասով չի փոխվել: Ինչպես հայտնում է Marca-ն, ֆրանսիացի մասնագետը, չնայած այն բանին, որ ավելի հեշտ է իրականացնել Կրիստիան Էրիկսենի կամ Դոնի վան դե Բեկի տրանսֆերը, պնդում է, որ ակումբի ղեկավարությունը ամեն գնով ձեռք բերի «Մանչեսթեր Յունայթեդի» 26-ամյա կիսապաշտպանին: Անգլիական ակումբը Պոգբայի համար պահանջում է 200 […]
Ավելին
«ՊՍԺ»-ն և «Ռեալը» բանակցում են Նեյմարի տրանսֆերի համար: Ինչպես հայտնում է As-ը, «մայրաքաղաքայինները» պահանջում են, որ ցանկացած հնարավոր գործարքի մեջ ներգրավված լինի մադրիդցիների 19-ամյա կիսապաշտպան Վինիսիուս Ժունյորը: Սակայն «սերուցքայինները» չեն դիտարկում այդ տարբերակը և արդեն 3 անգամ մերժել են փարիզցիներին: Նեյմարն այս մրցաշրջանում դեռ չի խաղացել, իսկ Վինիսիուսը Լա լիգայի երկու հանդիպումներում վաստակել է մեկ […]
Ավելին
«Միլանի» հարձակվող Անդրե Սիլվան կարող է վերադառնալ Իսպանիա: Ինչպես հայտնում է Diario Sport-ը, պորտուգալացու ծառայություններով հետաքրքրվում է «Էսպանյոլը»: Կողմերը մոտ են գործարքի իրականացմանը: Իսպանական ակումբը ցանկանում է գնման իրավունքով մեկ մրցաշրջանով վարձակալել 23-ամյա հարձակվողին: «Միլանում» Սիլվայի հետ հույսեր չեն կապում:
Ավելին
«Յուվենտուսը» լրջորեն հետաքրքրվում է «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչով: Ինչպես հայտնում է Tuttosport-ը, «ծեր սինյորան», չնայած առաջին առաջարկի մերժմանը, փորձում է համոզել կատալոնացիներին փոխանակել խորվաթ կիսապաշտպանին Էմրե Ջանի հետ: Գերմանացին ցանկանում է հեռանալ «Յուվենտուսից», քանի որ հասկանում է, որ այս մրցաշրջանում չի ունենա բավական խաղային պրակտիկա: Ջանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բավարիան» և «ՊՍԺ»-ն:
Ավելին
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է Լա լիգայի 2-րդ տուրում «Վալյադոլիդի» հետ ոչ-ոքիի մասին (1:1): «Մենք պետք է շարունակենք առաջադիմել: Եվ մենք դա կանենք:»,- գրել է իսպանացին Twitter-ում: Մադրիդցիները Իսպանիայի առաջնության 2 տուրերի արդյունքում ունեն 4 միավոր:
Ավելին
Իսպանական Լա լիգայի 2-րդ տուրն ավարտվեց «Բարսելոնա» – «Բետիս» հանդիպումով. տանտերերը հաղթել են 5:2 հաշվով: 15-րդ րոպեին «Բետիսի» նորեկ Նաբիլ Ֆեկիրը բացել է հաշիվը: 41-րդ րոպեին Գրիզմանը հավասարեցրել է հաշիվը. 50-րդ րոպեին ֆրանսիացին առաջ է մղել տանտերերին՝ ձևակերպելով դուբլ: 56-րդ րոպեին Պերեսը 3-րդ գոլն է խփել, իսկ 4 րոպե անց Ալբան՝ 4-րդը: 77-րդ րոպեին Գրիզմանի […]
Ավելին
«Ռեալի» նախքին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հույս ունի կրկին գլխավորել մադրիդյան ակումբը: Ինչպես հայտնում է As-ը, այս ամռանը պորտուգալացի մասնագետը քիչ առաջարկներ չի ստացել ակումբներից և հավաքականներից, սակայն այդ բոլոր առաջարկները մեժվել են: Եթե «Ռեալը» մինչև հունվար չսկսի փոխարինող փնտրել ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, ապա այդ դեպքում Մոուրինյուն պատրաստ կլինի դիտարկել այլ ակումբների առաջարկները: […]
Ավելին
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կարծիք է հայտնել «ՊՍԺ»-ի հարձակվող Նյմարի մասին, ով կարող է տեղափոխվել «արքայական» ակումբ կամ «Բարսելոնա»: «Նեյմարը թոփ ֆուտբոլիստ է, նա աշխարհի 3 լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Հնարավոր տրանսֆերների մասին խոսելը դա անհարգալից վերաբերմունք է մեծ ակումբի նկատմամբ: Նման բաները քննարկվում են «Ռեալի» հետ, մանավանդ, որ տրանսֆերային պատուհանը դեռ բաց է: Խաղացողները […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 2-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալել էր «Վալյադոլիդին»: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Երկու գոլերն էլ գրանցվել են խաղավերջում. 82-րդ րոպեին Բենզեման բացել է հաշիվը, իսկ 6 րոպե անց այն հավասարեցրել է Սերխիո Գվարդիոլան: Երկրորդ տուրից հետո «Ռեալի» ակտիվում 4 միավոր է: Հաջորդ տուրում «արքայական» ակումբը հյուրընկալվելու է «Վիլյառեալին»:
Ավելին
«Նապոլին» և «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր են ձեռք բերել «Տոտենհեմի» նախքին հարձակվող Ֆերնանդո Լյորենտեին, ով գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում: Ինչպես հայտնում է As-ը, նեապոլցիները իսպանացուն պատրաստ ե առաջարկել 2 տարով պայմանագիր: Վերջինիս ձեռք բերել ցանկանում է իտալական ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին: Անցած մրցաշրջանում անցկացրած 19 հանդիպումներում 34-ամյա իսպանացին խփել է 1 գոլ և կատարել […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023