Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» 2:0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Բիլբաոյին»` 12-րդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։ Հանդիպումից հետո Իսպանիայի Սուպերգավաթակիր դառնալու կապակցությամբ «Ռեալին» շնորհավորել է նաև «Բարսելոնան»` Twitter-ի պաշտոնական էջում կատարելով հետևյալ գրառումը. «Շնորհավորում ենք «Ռեալ Մադրիդին»` Իսպանիայի Սուպերգավաթը հաղթելու կապակցությամբ»։ Հիշեցնենք, որ մրցաշարի կիսաեզրափակիչում «արքայական» ակումբը լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով համառ պայքարում հաղթեց հենց «Բարսելոնային»։ […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կայացավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ռեալ Մադրիդն» ու «Ատլետիկ Բիլբաոն»։ Հանդիպման մեծ մասում Կալռո Անչելոտիի սաներն ունեին տարածքային ու խաղային առավելություն, ինչն էլ նպաստեց, որ «արքայական» ակումբը հաղթեց 2:0 հաշվով։ «Ռեալի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Լուկա Մոդրիչն ու Կարիմ Բենզեման։ Հավելենք, որ 2:0 հաշվի ժամանակ […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում մրցում է «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման 51-րդ րոպեին Կարիմ Բենզեման դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածն ու կրկնապատկեց «արքայական» ակումբի առավելությունը` հաշիվը դարձնելով 2:0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում մրցում է «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման 38-րդ րոպեին «արքայական» ակումբի կազմից աչքի ընկավ Լուկա Մոդրիչը` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն որոշել է ակումբի հետ չերկարաձգել պայմանագիրն ու ամռանը հեռանալ ակումբից։ Ըստ AS-ի տեղեկությունների` կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին հիասթափված է ֆրանսիացի հարձակվողի այդ որոշումից և իրեն խաբված է զգում։ Հաղորդվում է, որ ստեղծված իրավիճակի համար Խավին մեղադրում է Դեմբելեի գործակալին` Մուսա Սիսոկոյին։ Համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե […]
Ավելին
Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչի շրջանակում Սաուդյան Արաբիայի Էր Ռիյադ մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն «Ռեալ Մադրիդն» ու «Ատլետիկ Բիլբաոն»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Ժերար Ռոմերոն, ֆրանսիացի ֆուտբոլիստը որոշել է ակումբի հետ չերկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։ Նշվում է, որ Դեմբելեն արդեն «բլաուգրանասի» ղեկավարությանը տեղեկացրել է, որ առաջարկված պայմաններով չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը և ցանկանում է ամռանը հեռանալ ակումբից։ Քննարկվում էր նաև, […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում հունվարի 15-ին պետք է կայանար «Բետիս» – «Սևիլիա» հանդիպումը, սակայն այն անավարտ է մնացել. 39-րդ րոպեին տանտերերի երկրպագուներից մեկը տրիբունայից փայտով հարվածել է «Սևիլիայի» կիսապաշտպան Ժոան Ժորդանի գլխին, ինչից հետո հանդիպումը դադարեցվել է։ Արդեն հայտնի է դարձել, թե երբ է շարունակվելու հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է Իսպանիայի […]
Ավելին
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում պետք է կայանար «Բետիս» – «Սևիլիա» հանդիպումը, սակայն այն անավարտ է մնացել։ Հանդիպման 39-րդ րոպեին, երբ «Բետիսը» Նաբիլ Ֆեկիրի խփած գոլի ժամանակ տոնում էր հաջողությունը, «վարունգների» երկրպագուներից մեկը տրիբունայից փայտով հարվածել է «Սևիլիայի» կիսապաշտպան Ժոան Ժորդանի գլխին։ 27-ամյա ֆուտբոլիստն այդ դրվագում վնասվածք է ստացել, ինչից հետո «Սևիլիայի» բուժանձնակազմը նրան օգնություն […]
Ավելին
Այսօր` հունվարի 16-ին, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կկայանա Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչը։ Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն «Ռեալ Մադրիդն» ու «Ատլետիկ Բիլբաոն», որոնք կիսաեզրափակիչի շրջանակում պայքարից դուրս թողեցին համապատասխանաբար «Բարսելոնային» ու «Ատլետիկո Մադրիդին»։ Հավելենք, որ «Ռեալ» – «Ատլետիկ» հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:30-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 421 422 423 424 425 812

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025