Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» Մյունխենում հյուրընկալվելիս մրցում է «Բավարիայի» դեմ։ Հանդիպման 38-րդ րոպեին միլանյան գրանդի ֆուտբոլիստները դասագրքային գրոհ զարգացրին, որը ոտնաթաթի դրսի հատվածով եզրափակակեց թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում միմյանց դեմ կմրցեն «Արսենալն» ու «Ռեալ Մադրիդը»։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով. Այդ հանդիպմանը զուգահեռ Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում կմրցի Միլանի «Ինտերի» դեմ։ Ուղիղ հեռարձակումն` այստեղ։ Ակումբները հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Չեմպիոնների լիգայում այսօր` ապրիլի 8-ին, կմեկնարկեն քառորդ եզրափակիչի դիմակայությունները։ Ներկայացնում ենք հանդիպումների ժամանակացույցը. Ապրիլի 8 «Բավարիա» – «Ինտեր»` 23:00 «Արսենալ» – «Ռեալ»` 23:00 Ապրիլի 9 ՊՍԺ – «Ասթոն Վիլա»` 23:00 «Բարսելոնա» – «Բորուսիա Դորտմունդ»` 23:00 Ապրիլի 15 «Բորուսիա Դորտմունդ» – «Բարսելոնա»` 23:00 «Ասթոն Վիլա» – ՊՍԺ` 23:00 Ապրիլի 16 «Ռեալ Մադրիդ» – «Արսենալ»` 23:00 «Ինտեր» […]
Ավելին
Անվանի պաշտպան Մաթս Հումելսը սոցցանցերում տեսաուղերձ է հրապարակել և հայտարարել, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին ավարտելու է կարիերան։ Գերմանացի ֆուտբոլիստը Մյունխենի «Բավարիայի» սան է, որի համակարգում հանդես է եկել 1995-2008 և 2016-19 թթ., 118 խաղում խփել 8 գոլ, կատարել 9 ասիստ։ Նա «ռեկորդ մայսթերի» կազմում 4 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 3 անգամ` երկրի Սուպերգավաթակիր, 2 […]
Ավելին
Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Շտուտգարտը» տնային խաղում մրցել է «Լայպցիգի» դեմ։ Տանտերերը կարողացել են մրցակցին հաղթել 3:1 հաշվով և 12 տարի անց դուրս են եկել մրցաշարի եզրափակիչ։ Սեբաստիան Հյոնեսի գլխավորած թիմից մեկական գոլ են խփել Անգելո Շթիլերը, Նիկ Վոլթմեյթդը և Ջեյմի Լևելինգը, «ցլերից» աչքի է ընկել Բեյնամին Շեշկոն։ «Շվաբները» մրցաշարի եզրափակիչում մայիսի 24-ին կմրցի Երրորդ […]
Ավելին
Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Արմինիան» սեփական դաշտում մրցեց Լևերկուզենի «Բայերի» դեմ։ Կարել է ասել` գրանցվեց ընթացիկ մրցաշրջանի գլխավոր անականկալը. Բիլեֆելդը ներկայացնող ակումբը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ գործող գավաթակիր «Բայերի» նկատմամբ և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ եզրափակիչ։ Լևերկուզենյան ակումբից հաշիվը 17-րդ րոպեին բացեց Ջոնաթան Տահը, որին Միշել Կնիատի գլխավորած թիմը […]
Ավելին
Կիսապաշտպան Մայք Գևորգյանը նորամուտն է նշել Երրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Մյունխեն-1860»-ի հիմնական թիմում։ 19-ամյա ֆուտբոլիստը 30-րդ տուրի «Օսնաբրյուկի» դեմ խաղի (0:1) 90+1-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել և առաջին հանդիպումն անցկացրել մյունխենյան ակումբում։ Պատանի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում հանդես է գալիս «Մյունխեն-1860»-ի երկրորդ թիմում և Գերմանիայի 5-րդ դիվիզիոնում 24 խաղում 7 գոլ է խփել, կատարել 6 […]
Ավելին
Գերմանիայի Բունդեսլիգայի 27-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում մրցեց «Սանկտ Պաուլիի» դեմ։ Գոլառատ պայքարում «ռեկորդ մայսթերը» հաղթեց 3:2 հաշվով։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Լերոյ Սանեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Հարի Քեյնը։ Հյուրերի գոլերը խփեցին Էլիաս Սադն ու Լարս Լիցկան։ «Բավարիան» միավորների քանակը հասցրեց 65-ի և առաջին տեղում է։ Մյունխենյան գրանդը մոտակա […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 6:1 հաշվով ջախջախել է գերմանական «Վոլֆսբուրգին»։ Հանդիպման վերջին գոլը 90+1-րդ րոպեին տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով խփել է կատալոնական ակումբի պաշտպան Մարիա Լեոնը։ ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 29-ամյա պաշտպանի գոլը լավագույնն է ճանաչվել քառորդ եզրափակիչի պատասխան խաղերում։ «Բլաուգրանան» ընդհանուր դիմակայությունում «Վոլֆսբուրգին» հաղթել է […]
Ավելին
«Սաութհեմփթոնի» վինգեր Թայլեր Դիբլինգը հայտնվել է գրանդ ակումբների ուշադրույթունում, հայտնում է The Telegraph–ը։ Աղբյուրի համաձայն` 19-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել ցանկանում են «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը», «Բավարիան», «Լայպցիգը»։ «Տոտենհեմը» նախորդ ձմռանը նույնիսկ քայլեր է ձեռնարկել` երիտասարդ եզրային հարձակվողին ձեռք բերելու համար։ «Սաութհեմփթոնը» Դիբլինգին համարում է Անգլիայի ամենախուստումնալից ֆուտբոլիստներից մեկը և նրա համար սահմանել է 100 […]
Ավելին
1 6 7 8 9 10 311

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023