Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում գործող չեմպիոն «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Պարի Նիժնի Նովգորոդին»։ Մրցաշրջանի առաջին գոլը խփեց ու ասիստը կատարեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը։ 25-ամյա ֆուտբոլիստը 40-րդ րոպեին տուգանայինից կատարած փոխանցումով օգնեց աչքի ընկնել Դիեգո Կոստային, իսկ 68-րդ րոպեին արդեն ինքն աչքի ընկավ։ «Կրասնոդարը» չեմպիոնության պաշտպանությունն սկսեց […]
Ավելին
Սերբիայի Սուպերլիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Ցրվենա Զվեզդան» Բելգրադի Ռայկո Միտիչի անվան ստադիոնում մրցեց «Յավոր Իվանիցայի» դեմ։ Տանտերերը շանս չտվեցին մրցակցին` ջախջախելով 4:0 հաշվով։ Վլադան Միլոևիչի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Միրկո Իվանիչը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռադե Կրունիչը և Բրունո Դուարտեն։ «Ցրվենա Զվեզդայի» կազմում պաշտոնական խաղերում նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ […]
Ավելին
Հուլիսի 18-ին կմեկնարկեն Ռուսաստանի, Սերբիայի ու Լեհաստանի առաջնությունները։ Այդ երկրների առաջնություններում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ։ Ռուսաստանի չեմպիոնական տիտղոսի պաշտպանությունը «Կրասնոդարը» կսկսի հուլիսի 20-ին։ Էդուարդ Սպերցյանն ու ընկերները մրցակցի դաշտում կմրցեն «Պարի ՆՆ»-ի դեմ, մեկնարկը` Երևանի ժամանակով 16:30-ին։ «Ցրվենա Զվեզդայի» նորեկ Նաիր Թիկնիզյանը Սերբիայի առաջնությունում նորամուտը կարող է նշել արդեն հուլիսի […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Տիրասպոլի «Շերիֆը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել է Կոսովոն ներկայացնող «Պրիշտինային»։ Մոլդովայի գավաթակրի միակ գոլը 51-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը` մրցակցին պատժելով կոպիտ սխալից հետո։ 22-ամյա վինգերը «Շերիֆի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Շերիֆն» ընդհանուր դիմակայությունում հաղթել է 5:2 հաշվով և դուրս եկել որակավորման […]
Ավելին
Հայաստանի չեմպիոն «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հաղթահարեց չեռնոգորական «Բուդուչնոստի» արգելքը` ընդնաբուր դիմակայությունում հաղթելով 3:2 (1:0, 2:2) հաշվով։ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմի մրցակիցը որակավորկան երկրորդ փուլում կլինի Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշը»։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 22 կամ 23-ին Աբովյանում, իսկ պատասխան խաղը` հուլիսի 29-ին կամ 30-ին Բուդապեշտում։ Հանդիպումների ժամանակացույցն ՈՒԵՖԱ-ն կհրապարակի ավելի ուշ։ Հիշեցնենք, […]
Ավելին
Հունգարիայի չեմպիոն «Ֆերենվարոշն» ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթել է Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Կալրսռուեին»։ «Ֆերենցվարոշի» կազմում 75-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը և 82-րդ րոպեին գրավել մրցակցի դարպասը` հաղթանակ պարգևելով իր թիմին։ Ռոբի Քինի գլխավորած թիմից հաշիվն էլ բացել էր «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Նաբի Կեյտան։ 23-ամյա Սևիկյանը հունգարական ակումբ […]
Ավելին
Լեհաստանի Սուպերգավաթի խաղում Վարշավայի «Լեգիան» 2:1 հաշվով հաղթեց երկրի չեմպիոն «Լեխին»` 6-րդ անգամ նվաճելով տիտղոսը։ «Բանակայինների» հաղթական գոլերն առաջին խաղակեսում խփեցին Պավել Վշոլեկը և Իլյա Շկուրինը։ Խաղավերջում «Լեխի» կազմից աչքի ընկավ Ֆիլիպ Շիմչակը։ «Լեգիայի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստը «Լեգիայի» կազմում երկրորդ […]
Ավելին
Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի նոր մրցաշրջանի առաջին տուրում «Բելգրանոն» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել է «Ատլետիկո Ուրականին»։ Հյուրերի կազմից ամբողջ հանդիպմանն ավագի թևկապով մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը 56-րդ րոպեին հիասքանչ հարվածով հաշիվը դարձրել է 2:0։ 33-ամյա ֆուտբոլիստը «Բելգրանո» վերադառնալուց հետո առաջին գոլն է խփել։ «Բելգրանոն» 3 միավորով գլխավորեց Կլաուսուրայի A խմբի մրցաշարային […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Վարշավայի «Լեգիան» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է ղազախական «Ատկոբեին»։ Լեհաստանի գավաթակրի միակ ու հաղթական գոլը 25-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը մրցակցի դարպասը գրավել է հեռահար անզուգական հարվածով։ Բիչախչյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ Նշենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը «Լեգիայում» խփել է առաջին գոլը։ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունգարիայի բարձրագույն առաջնությունը ներկայացնող «Կազինցբարցիկայի» կազմում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ 32-ամյա պաշտպանը 2025 թ. հունվարից հանդես էր գալիս «Փյունիկում», 10 խաղում կատարել է 1 ասիստ։ «Կազինցբարցիկայը» 2024/25 մրցաշրջանում Հունգարիայի երկրորդ դիվիզիոնում զբաղեցրել է երկրորդ տեղը` վաստակելով 53 միավոր։ […]
Ավելին
1 2 3 4 5 190

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023