Արաբական Միացյալ Էմիրություններ – Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ «Հարգելի՛ երկրպագուներ, Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակը՝ մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է: Վերահաստատում ենք, որ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հավելենք, որ մարտի 19-ին ժամը […]
Ավելին
«Կրասնոդարը» դուրս եկավ Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու եզրափակիչ։ Դիմակայության առաջին խաղում 1:3 հաշվով պարտվելուց հետո պատասխան մրցավեճում Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը «Օզոն Արենա» ստադիոնում 4:0 հաշվով ջախջախեց «բանակայիններին»։ «Ցլերից» հանդիպմանը մասնակցեց նաև թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը, որը 67-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Ժոաո Բատչիին։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 30 […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 29-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում չկարողացավ հաղթել «Ատալանտային». գրանցվեց 1:1 հաշիվը։ «Ներաձուրին» 26-րդ րոպեից` Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոյի գոլից հետո, հաղթում էր 1:0 հաշվով, բայց միլանյան գրանդը խաղավերջում բաց թողեց հաղթանակը։ 83-րդ րոպեին հյուրերին պարտությունից փրկեց Նիկոլա Կրստովիչը։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով թրիլերային հաղթանակ կորզեց «Սոչիից»։ Գործող չեմպիոնից դուբլ գրանցեց թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը` հաղթական գնդակը 11-մետրանոցից խփելով 90+5-րդ րոպեին։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 11-ի` հավասարվելով առաջնության լավագույն ռմբարկուներ Ալեքսեյ Բատրակովին («Լոկոմոտիվ») և Անդրես Խիլին («Բալթիկա»)։ Սպերցյանն ավելի շատ […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի դաշտում մրցում է «Սոչիի» դեմ։ Հյուրերից 5-րդ րոպեին հաշիվը բացեց թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 10-րդ գոլը։ Նա կատարել է նաև 12 ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Խավիեր Մինյանոն լքել է Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզչի պաշտոնը, հաստատում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ «7 անմոռանալի տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում՝ որպես ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ աշխատելուց հետո եկել է ժամանակը փակելու կյանքիս այս յուրահատուկ էջը։ Խորին երախտագիտություն եմ հայտնում հայ ժողովրդին, խաղացողներին, մարզչական շտաբին և ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին, որոնք հնարավոր դարձրին այս ճանապարհը։ Ձեր […]
Ավելին
Եղիշե Մելիքյանը ֆուտբոլային մեկնաբան Կարեն Ռաֆայելյանի փոդքաստում հայտնել է, որ «Արարատ-Արմենիայի» պաշտպան Խուլիո Բուենոն կհրավիրվի Հայաստանի ազգային հավաքական։ «Աշխարհի տարբեր հավաքականներ միշտ ունենում են նատուրալիզված խաղացողներ։ Դա նորմալ պրակտիկա է։ Նորմալ է, երբ անձնագիր ես ստանում և հրավիրվում որևէ հավաքական։ Հայաստանի հավաքականում նման խաղացողներ միշտ եղել են, բայց նման քայլը պետք է հիմք ունենա, այլ […]
Ավելին
Ռուսական «Օրենբուրգի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ 23-ամյա ֆուտբոլիստը փետրվարին է վարձավճարով տեղափոխվել «Օրենբուրգ», որի կազմում 2 հանդիպման է մասնակցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Տուլայի «Արսենալին»։ Ավանեսյանն արդեն հանդես եկել է Հայաստանի հավաքականում` մասնակցելով 3 հանդիպման։ Ավելի վաղ արտերկրում հանդես եկող ևս 10 […]
Ավելին
Սլովակիայի առաջնության չեմպիոնական փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում Բրատիսլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում 3:1 հաշվով հաղթել է «Զեմպլին Միխայլովցեին»։ Հյուրերի բոլոր գոլերում ներգրավվածություն է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը գոլ է խփել, ասիստ կատարել և վաստակել 11-մետրանոց։ 32-ամյա ֆուտբոլիստն օգնել է աչքի ընկնել սլովենացի հարձակվող Անդրաժ Շպորարին, որը նաև իրացրել է Բարսեղյանի վաստակած 11-մետրանոցը` […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Սանդեռլենդը» մրցակցի դաշտում 0:1 հաշվով սենսացիոն պարտություն (0:1) է մրել 3-րդ լիգան ներկայացնող «Փորթ Վեյլից»։ Կարիերայում առաջին անգամ «Սանդեռլենդի» հիմնական թիմի հայտացուցակում է եղել Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Ֆին Գերագուսյանը, որը, սակայն, խաղաժամանակ չի ստացել։ Հայ հարձակվողը հանդես է գալիս «սև կատուների» Մ18 և Մ21 թիներում։ 18-ամյա ֆուտբոլիսն ընթացիկ մրցաշրջանում […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026