Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն գոլի հեղինակ է դարձել ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի Մոլդովայի դեմ հանդիպման ժամանակ: Սա «Չելսիի» հարձակվողի 34-րդ գոլն էր հավաքականի կազմում: Նա խփած հավասարվեց Դավիդ Տրեզեգեին՝ նրա հետ կիսելով ռմբարկուների ցուցակի 3-րդ հորիզոնականը: Այս ցուցակում 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է Միշել Պլատինին (41 գոլ), իսկ առաջին տեղում Թիերի Անրին է (51 գոլ):
Ավելին
«ՊՍԺ»-ն պատրաստ է 100 մլն եվրո վճարել «Աթլետիկոյին» Գրիզմանի համար, եթե «Ռեալը» նրանցից գնի Մբապեին կամ Նեյմարին: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Գրիզմանը ցանկանում է հեռանալ «Աթլետիկոից» Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչից դուրս մնալու պատճառով: Իտալական որոշ տեղեկատվական աղբյուրներ հավաստիացնում են, որ 100 մլն եվրո առաջարկը բավական կլինի տրանսֆերը կատարելու համար:Ամենահարմար տարբերակը նշվում է «ՊՍԺ»-ն: Ֆրանսիացի […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 29-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալել էր «Մարսելին»: Փարիզյան թիմը հաղթեց 3:1 հաշվով: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Մբապեն բացել է հաշիվը: Երկրորդ խաղակեսի առաջին իսկ րոպեին հյուրերին հաջողվել է հավասարեցնել հաշիվը. գոլ է խփել Ժերմենը: 62-րդ րոպեին «Մարսելի» դարպասապահ Մանդանդան տուգանայինից դուրս ձեռքով է խաղացել և կարմիր քարտով հեռացվել խաղադաշտից: Մոտ 10 […]
Ավելին
Ֆրանսիայում զույգին արգելել են նրանց նորածին որդուն անվանել Գրիզման Մբապե: Ինչպես հայտնում է La Parisien-ը, Բրիվ լա Գայարդ համայնքի բնակիչ զույգը ցանկացել է այդկերպ նշանավորել ԱԱ-2018-ում իրենց ազգային թիմի հաղթանակը՝ երեխային կոչելով հերոսների անուններով: Դատարանում խորհուրդ են տվել հրաժարվել այդ գաղափարից: Վերջիվերջո, երեխային անվանել են Դանի Նո:
Ավելին
Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրում «Մոնակոն» հյուրնկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Լիլին»: Լիգա 1-ում Լեոնարդու Ժարդիմի թիմը առանց պարտությունների շարքը հասցրել 7 խաղի՝ 4 հաղթանակ և 3 ոչ-ոքի: 02.02. Մոնակո-Թուլուզ՝ 2:1 10.02.«Մոնպելյե»-«Մոնակո՝ 2:2 16.02. «Մոնակո-«Նանտ՝ 1:0 24.02. «Մոնակո»-«Լիոն»՝ 2:0 02.03. «Անժե»-«Մոնակո»՝ 2:2 09.03. «Մոնակո»-«Բորդո»՝ 1:1 15.03. «Լիլ»-«Մոնակո»՝ 0:1 «Մոնակոն» վաստակել է 30 միավոր և մրցաշարային աղյուսակում […]
Ավելին
«Պարի Սեն Ժերմենը» ցանկանում է պահել թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին: Փարիզյան ակումբի ղեկավարությունը գերմանացի մասնագետին կառաջարկի երկարացնել գործող պայմանգիրը մեկ տարով,- հայտնում է L’Equipe-ը: Չնայած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից դուրս մնալուն՝ ակումբում նրա աշխատանքից գոհ են: Գերմանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը. փարիզյան ակումբը ցանկանում է այն ևս 12 ամսով երկարացնել: Տուխելը […]
Ավելին
ՊՍԺ-ն պատժել է կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյին և նրան հեռացրել է մարզումներից մնչև մարտի 27-ը: Հայտնի է դարձել, որ պատճառը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղից առաջ գիշերային ակումբ հաճախելն է, որի արդյունքում թիմը դուրս մնաց հետագա պայքարից Twitter-ի իր էջում գրել է RTL-ի լրագրող Ֆիլիպե Սանֆուրշեն: Նաև կան տեղեկություններ, որ այս ամենի […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարի դեմ: Հետաքննության առարկան հանդիսանում է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպումից հետո բրազիլացու ասած խոսքերը: Ֆրանսիական ակումբը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից` պարտվելով «Մանչեսթեր Յունայթեդին» խաղավարտին 11 մետրանոցից ընդունած գոլի պատճառով։ Նեյմարը բաց էր թողնում հանդիպումը վնասվածքի պատճառով: Նա հանդիպումից հետո իր Instagram-ի էջում կոշտ քննադատել […]
Ավելին
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն չի պատրաստվում փոխել ակումբը՝ չնայած ակումբի Չեմպիոնների լիգայում ունեցած անհաջողությանը: Ֆրանսիացին խոսել է տրանսֆերային շշուկների մասին. «Այո, ես մտածում եմ, որ կլինեմ այստեղ հաջորդ մրցաշրջանում: Կարող եմ նույնիսկ ասել, որ վստահ եմ դրանում: Այն ամենից հետո, ինչ եղավ (Չեմպիանների լիգայից դուրս մնալը,- խմբ.), նույնիսկ դրանից առաջ ամեն ինչ որոշված […]
Ավելին
Ինչպես արդեն հայտնել էինք, Interfootball-ին է միացել ծաղրանկարիչ, ով անդրադառնալու է ֆուտբոլային կարևոր իրադարձություններին: Մեր ծաղրանկարչի հերթական «զոհը» Անխել դի Մարիան է, ով «Բարսելոնայից» ստացած ապտակից հետո պատժվել է այս անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից: Հիշեցնենք, որ արգենտինացին ՄՅՈւ-ի հետ առաջին խաղի ընթացքում ծաղրական արձագանք էր տրվել խաղադաշտ նետված գարեջրի շիշը վերցնելուց հետո:
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023