Աղբյուր․ «Ռոնալդուի գործակալը բանակցում է ՊՍԺ-ի հետ»

Աղբյուր․ «Ռոնալդուի գործակալը բանակցում է ՊՍԺ-ի հետ»

09/08/2020 - 17:42

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հնարավոր է լքի թուրինյան ակումբը։

Ինչպես տեղեկացնում է Foot Mercato-ն, 35-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը մտափոխվել է իր ապագայի հարցում և իր գործակալ Ժորժե Մենդեշին խնդրել է հանդիպում կազմակերպել «ծեր սենյորայի» ղեկավարության հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կրիշը դիտարկում է կարիերան ՊՍԺ-ում շարունակելու տարբերակը, որը վաղուց հետաքրքրված է պորտուգալացի ֆուտբոլիստի ծառոայություններով։ Այդ տրանսֆերի իրականացմանը կարող է նպաստել այն, որ Ժորժե Մենդեշը հիանալի հարաբերություններ ունի փարիզյան ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոյի հետ։

Հաղորդվում է, կողմերն արդեն մեկ անգամ բանակցել են տրանսֆերի շուրջ։ Սպասվում է, որ Լեոնարդոն և Մենդեշը ևս մեկ հանդիպում կունենան Լիսաբոնում, որտեղ կայանալու է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հատվածը։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսն» արդեն լքել է ՉԼ պայքարը։ Թուրինյան ակումբը օգոստոսի 7-ին սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Լինոին», սակայն լքեց պայքարը, քանի որ ֆրանսիական ակումբը մրցակցի հարկ տակ ավելի շատ գոլ խփեց։ Գրանցվեց ընդհանուր 2։2 հաշիվը։

Այդ խաղից հետո թուրինյան ակումբը պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին, իսկ նրա փոխարեն նշանակվեց Անդրե Պիռլոն։ Հավանական է, որ մարզչականան փոփոխությունից բացի, ակումբից հեռանան մի շարք ֆուտբոլիստներ։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023