«Չելսիի» կիսապաշտպան Տիմոե Բակայոկոն այս մրցաշրջանը կանցկացնի «Մոնակոյում»: Ֆրանսիական ակումբը հայտարարել է, որ գնման իրավունքով վարձակալել է 25-ամյա կիսապաշտպանին: Պայմանագիրը նախատեսված է մեկ տարով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մոնակոն» Բակայոկոյին կարող է գնել 35 մլն եվրոյով: «Չելսի» տեղափոխվելուց առաջ ֆրանսիացին հանդես էր գալիս «Մոնակոյում»: 2017 թվականի ամռանը «արիստոկրատները» Բակայոկոյին գնեցին 40-45 մլն եվրոյով:
Ավելին
«ՊՍԺ»-ն «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասի փոխարեն դիտարկում է «Սևիլիայի» դարպասապահ Սերխիո Ռիկոյին ձեռք բերելու տարբերակը: Ինչպես հայտնում է As-ը, իսպանացիները պատրաստ են բանակցությունների մեջ մտնել փարիզյան ակումբի հետ, սակայն մինչ այդ «կարմրա-սպիտակավունները» ցանկանում են 25-ամյա դարպասապահին փոխարինող գտնել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կեյլոր Նավասն արդեն համաձայնեցրել է անհատական պայմանագրի դետալները «մայրաքաղաքայինների» հետ:
Ավելին
«ՊՍԺ»-ն և «Բարսելոնան» շարունակում են բանակցել Նեյմարի տրանսֆերի համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «մայրաքաղաքայինները» բրազիլացու համար պահանջում են 130 մլն եվրո և կատալոնական ակումբի 3 ֆուտբոլիստներին: Լրագրող Խերարդ Ռոմերոն L’Équipe-ի հղումով հայտնում է, որ Իվան Ռակիտիչը և Ժան Կլեր Տոդիբոն համաձայնվել են տեղափոխվել փարիզյան ակումբ: «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Ուսման Դեմբելեին համոզում […]
Ավելին
«ՊՍԺ»-ի սպորտային գծով տնօրեն Լեոնարդոն պատմել է «Բարսելոնայի» հետ Նեյմարի տրանսֆերի համար ընթացող բանակցությունների ընթացքի մասին: «Ներկա պահին ոչինչ համաձայնեցված չէ: Ամեն ինչ կախված է «Բարսելոնայից»: Տրանսֆերային պատուհանի փակվելուն մնացել է 3 օր: Մենք բաց ենք բանակցությունների համար: «ՊՍԺ»-ի և Նեյմարի դիրքորոշումները բոլորին հայտնի են: Եթե մենք ստանանք շահավետ առաջարկություն, ապա նա կարող է գնալ: […]
Ավելին
Լրագրող Գիլեմ Բալագեն պատմել է «Բարսելոնայի» և «ՊՍԺ»-ի միջև Նեյմարի տրանսֆերի համար ընթացող բանակցությունների մանրամասների մասին: Ակումբները համաձայնության էին եկել, որ Նեյմարի տրանսֆերն արժե 200 մլն եվրո, սակայն կատալոնացիները չէն կարող վճարել ամբողջ գումարը և ցանկանում էին գործարքին միացնել իրենց 3 ֆուտբոլիստներին: Սակայն Իվան Ռակիտիչը, Ուսման Դեմբելեն և Ժան Կլեր Տոդիբոն հրաժարվել են հեռանալ «Բարսելոնայից»: […]
Ավելին
«ՊՍԺ»-ն ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը Կիլիան Մբապեի և Էդինսոն Կավանիի վնասվածքների և Նեյմարի հնարավոր տրանսֆերի պատճառով: Ինչպես հայտնում է Soccerlink-ը, «մայրաքաղաքայինները» ցանկանում են վարձակալել «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին, ով այս ամռանն է «Այնտրախտից» տեղափոխվել մադրիդյան ակումբ: 21-ամյա հարձակվողի գործակալ Ֆալի Ռամադանին լավ հարաբերությունների մեջ է «ՊՍԺ»-ի սպորտային գծով տնօրեն Լեոնարդոյի հետ: Ավելի վաղ […]
Ավելին
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Աղբյուրի տվյալներով՝ ակումբները համաձայնեցրել են գործարքի պայմանները: Նեյմարը ևս կատալոնական ակումբի հետ համաձայնեցրել է անհատական պայմանագրի դետալները: Նեյմարը «Բարսելոնայից» տեղափոխվել էր փարիզյան ակումբ 2017 թվականին: «Մայրաքաղաքայինները» բրազիլացու համար վճարել էին 222 մլն եվրո:
Ավելին
«Այաքսը» հայտարարել է, որ կիսապաշտպան Կասպեր Դոլբերգը տեղափոխվել է «Նիցա»: Ֆրանսիական ակումբը կվճարի 20,5 մլն եվրո, որպես փոխհատուցում: 21-ամյա դանիացու պայմանագիրը նախատեսված է 5 տարով: Դոլբերգը «Այաքսի» 1-ին թիմի կամում հանդես էր գալիս 2016 թվականից:
Ավելին
«Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը մոտ է «ՊՍԺ» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է El Chiringuito-ն, փարիզյան ակումը 32-ամյա կոտարիկացի դարպասապահի համար կվճարի 13 մլն եվրո և վերջինիս հետ կստորագրի 4 տարով պայմանագիր: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործարքի մաս կարող է դառնալ «մայրաքաղաքայինների» դարպասապահ Ալֆոնս Արեոլան:
Ավելին
«Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը գրավել է «ՊՍԺ»-ի և «Բավարիայի» ուշադրությունը: Ինչպես հայտնում է Tuttosport-ը, թուրինցիները բոսնիացի կիսապաշտպանի տրանսֆերը գնահատում են 80 մլն եվրո: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրինյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին փոխանակել «մայրաքաղաքայինների» ֆուտբոլիստներից՝ Մարկո Վերատիի, Յուլիան Դրակսլերի կամ Անխել դի Մարիայի հետ: Պյանիչի գործող պայմանագիը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2023 […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023