Ընթանում է լեհական Էկստրակլասայի 22-րդ տուրը, որի ավարտին մնացել է երկու հանդիպում, սակայն, անկախ դրանց արդյունքներից, արդեն պարզ է, որ առաջնությունը նոր առաջատար ունի` ի դեմպս «Պոգոն Շեցինի»։ «Պոգոնը», որը Վահան Բիչախչյանի` 90+4-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ մեծ դժվարությամբ 1:0 հաշվով հաղթեց «Ստալ Մելեցին», վաստակեց 46 միավոր ու շրջանցեց «Լեխին»։ «Լեխն» էլ, իր հերթին, փետրվարի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի շրջանակում «Սասուոլոն» հյուրընկալվելիս 2:0 հաշվով բավական անակնկալ հաղթանակ տոնեց գործող չեմպիոն «Ինտերի» նկատմամբ։ Ալեսիո Դիոնիզիի թիմն ընթացիկ մրցաշրջանում կարծես գրանդ ակումբների դահիճը դարձած լինի։ «Սասուոլոն» ընթացիկ մրցաշրջանում հյուրընկալվելիս հաղթել է նաև «Յուվենտուսին» (2:1) և «Միլանին» (3:1)։ Ընդ որում, ինչպես հայտնում է OptaPaolo-ն, «ներովերդին» պատմության մեջ առաջին անգամ մեկ մրցաշրջանում հյուրընկալվելիս […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում կայացավ հերթական բասկյան դերբին, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ատլետիկ Բիլբաոն» ու «Ռեալ Սոսիեդադը»։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո «Ատլետիկը» պարզապես քարը քարի վրա չթողեց Սան Սեբաստիանից ժամանած հյուրերին` ջախջախելով 4:0 հաշվով։ Մարսելինո Գարսիա Տորալի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Դանի Վիվիանը, Օյան Սանսեթը, Ինիակի Վիլիամսն ու Իկեր Մունիայինը։ Նշենք, […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Բորուսիա Դորտմունդ» ու «Բորուսիա Մյունխենգլադբախը»։ Հանդիպման մեծ մասում դորտմունդյան ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` հյուրերի դարպասն ուղարկելով 6 անպատասխան գնդակ։ Հանդիպման հերոս դարձավ «իշամեղուների» ավագ Մարկո Ռոյսը, ով իր անվան դիմաց գրանցեց 2 գոլ և 3 գոլային փոխանցում։ Բացի Ռոյսից, […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով ջախջախեց «Վալենսիային»։ Կատալոնական ակումբը վերջին գոլը խփեց 63-րդ րոպեին։ Սկզբում այն գրանցվել էր Պեդրիի անվան դիմաց, ով հեռահար հրավածով դարձավ պարզապես ֆանտաստիկ գոլի հեղինակ, սակայն, ինչպես տեղեկացնում է «բլաուգրանայի» Twitter-ի պաշտոնական էջը, գոլը փոխվել է Պիեր-Էմերիկ Օբամեյանգի անվան դիմաց։ Բանն այն է, որ Պեդրիի հարվածից […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում կկայանա բասկյան հերթական դերբին, որի շրջանակում «Ատլետիկ Բիլբաոն» «Սան Մամես» մարզադաշտում կմրցի «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Vivaro Sports+» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Թիմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Սասուոլոյի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ներաձուրիներն» ունեին խաղային լուրջ առավելություն և գրեթե ամեն ինչով գերազանցում էին մրցակցին, սակայն Սիմոնե Ինձզագիի սաների խաղը չէր ստացվում, իսկ գնդակը որոշ դրվագներում չցանկացավ հայտնվել հյուրերի դարպասում։ «Սասուոլոյի» ֆուտբոլիստներն էլ որակական տեսանկյունից ավելի լավ հանդիպում անցկացրին ու […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ։ Կատալոնական ակումբը գրեթե կատարյալ առաջին խաղակես անցկացրեց` մրցակցի դարպասն ուղարկելով 3 անպատասխան գնդակ։ «Բլաուգրանայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆրենկի դե Յոնֆը։ Երկրորդ կեսի մեկնարկում «Վալենսիայի» ֆուտբոլիստները որոշակի ակտիվություն ցույց տվեցին, ինչի արդյունքում 53-րդ րոպեին Կարլոս Սոլերը մեկ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում է «Վալենսիայի» դեմ։ Հանդիպման 63-րդ րոպեին կատալոնական ակումբի կազմից ընթացիկ կատարած հարվածով հիասքանչ գոլ իր անվան դիմաց գրանցեց Պեդրին` հաշիվը դարձնելով 4:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում է «Վալենսիայի» դեմ։ Հանդիպման 23-րդ ու 38-րդ րոպեներին «Բարսելոնայի» կազմից աչքի ընկավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը` խփելով իր թիմի առաջին ու երրորդ գոլերը։ Նշենք, որ գաբոնցի հարձակվողը կատալոնական ակումբի շարքերը համալրելուց հետո աչքի ընկավ առաջին անգամ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 976 977 978 979 980 2,061

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023