Երկրորդ Բունդեսլիգայի 32-րդ տուրում «Շալկե-04»-ը հյուրընկալվելիս 2:1 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզեց «Զանդհաուզենի» դեմ խաղում։ Հանդիպման հերոս դարձավ գելզենկիրխենցիների հարձակվող Սիմոն Տերոդեն, ով դարձավ դուբլի հեղինակ, իսկ հաղթական գնդակը խփեց 90+1-րդ րոպեին։ Հանդիպումից հետո 34-ամյա հարձակվողը դարձել է համացանցի հերոսը։ Բանն այն է, որ նա, ամենայն հավանականությամբ, իր թիմի հաջողությունը շատ բուռն է տոնել, ինչի հետևանքով […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» 4:0 հաշվով ջախջախեց «Էսպանյոլին»։ «Արքայական» ակուկբն առաջնության ավարտից 4 տուր առաջ դարձավ Լա լիգայի չեմպիոն։ Այս չեմպիոնական տիտղոսի շնորհիվ` «Ռեալի» ավագ Մարսելոն դարձավ ակումբի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը։ Բրազիլացի լատերալն արդեն նվաճել է 24 տիտղոս` շրջանցելով լեգենդար Պակո Խենտոյի ցուցանիշը, ում անվան դիմաց կա 23 տիտղոս։ Մարսելոն 6 անգամ դարձել է […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» 4:0 հաշվով ջախջախեց «Էսպանյոլին»։ Այդ հաղթանակի շնորհիվ` «արքայական» ակումբն անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ` առաջնության ավարտից 4 տուր առաջ նվաճելով Լա լիգայի չեմպիոնական տիտղոսը։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, Կառլո Անչելոտին դարձավ առաջին մարզիչը, ով նվաճել է եվրոպական թոփ-5 լիգաների չեմպիոնական տիտղոսները։ «Պապա Կառլոն» «Միլանի» հետ դարձել է Ա սերիայի […]
Ավելին
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը վերլուծել է աշխարհի 2014 թ. առաջնության որակավորման փուլի շրջանակում 2013 թ. հոկտեմբերի 15-ին կայացած Իտալիա 2:2 Հայաստան հանդիպումը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Էսպանյոլի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ տարածքային ու խաղային առավելություն` հաղթելով 4:0 հաշվով։ Կառլո Անչելոտիի թիմի կազմից Ռոդրիգո Գոյեսը դարձավ դուբլի հեղինակ, մեկական անգամ էլ աչքի ընկան Մարկո Ասենսիոն ու Կարիմ Բենզեման։ Այսպիսով, «Ռեալն» այս հաղթանակից հետո վաստակեց 81 միավոր և առաջնության […]
Ավելին
Գերմանական Բուբդեսլիգայի 32-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց «Բոխումի» դեմ։ Հյուրերը պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «դեղինների» համար, քանի որ արդեն 8-րդ րոպեին հաղթում էին երկու գնդակի առավելությամբ. աչքի ընկան Սեբաստիան Պոլտերն ու Գերիթ Հոլթմանը։ Այդուհանդերձ, նախքան ընդմիջման գնալն Էրլինգ Հալանդը երկու անգամ դիպուկ իրացրեց 11-մետրանոցն ու վերականանգնեց հաշվի հավասարակշռությունը։ Կողմերն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 54 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան։ «Սարսափելի նորություն։ 54 տարեկան հասակում մահացել է ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, ով արդեն 4 ամիս պայքարում էր հիվանդության դեմ»,- գրել է Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում։ Նշենք, որ իտալացի գործակալի մահվան մասին լուրը հաստատել են նաև նրա ընտանիքի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրի շրջանակում «Ալավեսը» «Մենդիսորոտցա» մարզադաշտում մրցեց «Վիլյառեալի» դեմ։ Բասկյան ակումբը շոկային մեկնարկ էր պատրաստել «դեղին սուզանավի» համար և արդեն 4-րդ րոպեին Վիկտոր Լագուարդիայի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ 31-րդ րոպեին «Ալավեսն» արդեն կրկնապատկեց իր առավելությունը. աչքի ընկավ Գոնսալո Էսկալանտեն։ Կողմերն ընդմիջման գնացին տանտերերի` երկու գնդակի առավելության պայմաններում։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 47-րդ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի մեկնարկային խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Նյուքասլի» դեմ։ Այս խաղում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 19-րդ րոպեին Յուրգեն Կլոպի թիմին հաղթանակ պարգևեց Նաբի Կեյտան։ Նշենք, որ հանդիպման հերոս դարձավ «կաչաղակների» դարպասապահ Մարտին Դուբրավկան` կատարելով 9 սեյվ։ Այսպիսով, «Լիվերպուլը» հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետք վաստակեց 82 միավոր և ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Մանչեսթեր […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ կմրցի «Էսպանյոլի» դեն։ Նշենք, որ եթե «արքայական» ակումբն այս խաղում վաստակի նվազագույնը 1 միավոր, ապա 35-րդ անգամ կդառնա Լա լիգայի չեմպիոն։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 18:15-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային […]
Ավելին
1 901 902 903 904 905 2,067

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023