Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը»` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մրցեց Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժի» դեմ։ Հյուրերը բավական ակտիվ էին մեկնարկել հանդիպումն ու շատ արագ կարող էին բացել հաշիվը, սակայն դրվագներից երկուսում «Փյունիկին» փրկեց դարպասաձողը։ «Փյունիկը» քիչ-քիչ հավասարեցրեց խաղն ու սկսեց տիրել նախաձեռնությանը` ստեղծելով մի շարք գոլային պահեր, սակայն Լուկա Յուրիչիչը երկու […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մաթիյս դե Լիխտին։ Կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Ըստ հեղինակավոր Transfermarkt կայքի` մյունխենյան ակումբը գործարքի դիմաց «բյանկոներիներին» վճարել է 67 մլն եվրո, որին հետագայում, հավելավճարների տեսքով, ավելանալու է ևս 10 մլն եվրո։ Հավելենք, որ հոլանդացի պաշտպանը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը»` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կմցրի Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է պատրաստվել 2022/23 մրցաշրջանին ու Ավստրալիայում` Մելբուռնում, ընկերական հանդիպում անցկացրեց «Քրիսթալ Փելասի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «կարմիր սատանաներն» ունեին տարածքային շոշափելի առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։ Էրիկ Տեն Հագի թիմի կազմից մեկական անգամ գոլի հեղինակ դարձան Անտոնի Մարսիալը, Մարկուս Ռեշֆորդն ու Ջեյդոն Սանչոն։ «Քրիսթալ Փելասի» միակ գնդակն էլ գրանցվեց Ջոել Ուորդի անվան դիմաց։ […]
Ավելին
«Յուվենտուսը» կենտրոնական պաշտպան Մաթիյս դե Լիխտի` «Բավարիա» տեղափոխությունից հետո այժմ աշխատում է նրան փոխարինելու ուղղությամբ։ Ինչպես տեղեցնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «բյանկոներիների» տրանսֆերային գլխավոր նպատակը «Տորինոյի» ֆուտբոլիստ Գլեյսոն Բրեմերին ձեռք բերելն է։ Այդուհանդերձ, բրազիլացի պաշտպանի տրանսֆերի հարցում «ծեր սենյորան» լուրջ մրցակից ունի` ի դեմս «Ինտերի», որն արդեն ամիսներ շարունակ փորձում է ավարտին հասցնել այդ գործարքը։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Սոսիեդադի» մամուլի ծառայությունը, ակումբի շարքերը համալրել է «Ռեալ Մադրիդի» վինգեր Տակեֆուսա Կուբոն։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` բասկյան ակումբը գնելու է ճապոնացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների 50%-ը, ինչի դիմաց «Ռեալին» վճարելու է 6.5 մլն եվրո։ Ակնկալվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ […]
Ավելին
Անցնող ժամերին համացանցում համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես «Չելսիի» նորեկ Ռահիմ Սթերլինգը հրաժարվում ստորագրել իր նախկին ակումբի` «Մանչեսթեր Սիթիի» մարզաշապիկի վրա։ Այդ տեսանյութ դարձել է բավական բուռն ու լայն քննարկումների առիթ։ Նշենք, որ Սթերլինգը 2015-2022 թթ. հանդես է եկել «քաղաքաբնակների» կազմում` անցկացրած 337 խաղում դառնալով 131 գոլի և 94 գոլային փոխանցման հեղինակ։ Անգլիացի հարձակվողը […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն կարիերան կշարունակի «Արսենալի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբները գործարքի դիմաց հասել են վերջնական համաձայնության։ Ուկրաինացի ֆուտբոլիստը «զինագործների» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ լոնդոնյան ակումբը տրանսֆերի դիմաց «քաղաքաբնակներին» կվճարի 30 մլն ֆունտ, որը ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։ Սպասվում է, որ 25-ամյա […]
Ավելին
Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը. «Վիկինգուր Ռեյկյավիկ» (Իսլանդիա)/«Նյու Սեյնթս» (Ուելս) – «Լեխ» (Լեհաստան)/«Դինամո Բաթումի» (Վրաստան) ՌՖՇ (Լատվիա) – «Հիբերնիանս» (Մալթա)/«Լևադիա» (Էստոնիա) «Լա Ֆիորիտա» (Սան Մարինո)/«Բալկանի» (Կոսովո) – «Սուտեսկա» (Չեռնոգորիա)/«Կլակսավիկ» (Ֆարերյան Կղզիներ) «Տիրանա» (Ալբանիա)/ «Զրինսկի Մոստար» (Բոսնիա և Հերցեգովինա) – «Տոբոլ» (Ղազախստան)/«Լինքոլն […]
Ավելին
Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայանում է Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում պարզ դարձավ, որ որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա» (Հայաստան) – «Պայիդե» (Էստոնիա) դիմակայության զույգի հաղթողը կմրցի «Անդերլեխտի» (Բելգիա) դեմ։ Նշենք, որ «Արարատ-Արմենիա» – «Պայիդե» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին` Երևանում, իսկ պատասխան խաղը` հուլիսի 28-ին` Էստոնիայում։ Ինչ վերաբերում […]
Ավելին
1 840 841 842 843 844 2,080

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023