Սերբիայի Սուպերլիգայի 24-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» երկրի գլխավոր դերբիում 3:0 հաշվով հաղթեց Բելգրադի «Պարտիզանին»։ Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմի երկրորդ գոլը խփեց անվանի հարձակվող Մարկո Առնաուտովիչը, որին 56-րդ րոպեին ասիստ կատարեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ «Ցրվենա Զվեզդան» 57 միավորով ամրանդվեց առաջին տեղում։ «Պարտիզանը» 53 միավորով երկրորդն է։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց «Լևանտեին»։ «Բլաուգրանայից» մեկական գոլ խփեցին Մարկ Բերնալը, Ֆրենկի դե Յոնգն ու Ֆերմին Լոպեսը։ Կատալոնական գրանդը 61 միավորով բարձրացավ առաջին տեղ։ Այս տուրում «Օսասունային» անսպասելի պարտված (1:2) Մադրիդի «Ռեալը» 60 միավորով այժմ երկրորդն է։ «Լևանտեն» 18 միավորով նախավերջինն է` 19-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով դժվարին հաղթանակ կորզեց «Նոթինգհեմ Ֆորեսթից»։ Մերսիսայդյան գրանդի հաղթանակ գոլը 90+7-րդ րոպեին խփեց Ալեքսիս Մաքալիսթերը։ Դարպասի գրավումը հաստատեց միայն VAR համակարգը։ Գոլային դրվագում հյուրերի ավագ Վիրջիլ վան Դեյկի մոտ խաղից դուրս իրավիճակ էր կասկածվում, բայց վճռորոշ եղան միլիմետրերը։ «Ֆորեսթի» պաշտպան Օլա Այնան ոտնաթաթով «փակել» էր խաղից դուրս […]
Ավելին
«Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսին դժգոհ է մնացել «Լոս Անջելեսի» դեմ ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության առաջին հանդիպման (0:3) մրցավարությունից, հայտնում է Infobae-ն։ Հանդիպումից հետո «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը զայրացած փորձել է ներխուժել մրցավարների հանդերձարան։ Արգենտինացի հարձակվողին հետ է պահել նրա խաղընկեր Լուիս Սուարեսը։ «Լոս Անջելես» – «Ինտեր Մայամի» հանդիպումը սպասարկել է կանադացի մրցավար Պիեր-Լյուկ Լազյեն։ Հ․Գ․ […]
Ավելին
Բուլղարիայի առաջնության 22-րդ տուրում Սոֆիայի դերբիում ԲԿՄԱ-ն սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Սլավիային»։ «Բանակայինների» հաղթական գոլը 82-րդ րոպեին խփել է թիմի նորեկ Ալեխանդրո Պիեդրաիտան` մրցակցի դարպասը գրավելով շրջադարձ անհավանական հարվածով։ Կոլումբացի ֆուտբոլիստը վերջերս է ազատ գործակալի կարգավիճակում արգենտինական «Խիմնասիա Լա Պլատայից» տեղափոխվել ԲԿՄԱ` նոր ակումբում աչքի ընկնելով առաջին անգամ։ ԲԿՄԱ-ն 40 միավորով երրորդն է, […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսն Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրում «Օսասունայից» կրած պարտությունից (1:2) հետո սոցցանցերում հրապարակում է արել. «Պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»։ 29-ամյա ֆուտբոլիստն այդ հանդիպման 90-րդ րոպեին սխալ փոխանցում է կատարել, ինչից հետո «Օսասունան» գրոհ է զարգացրել` խփելով հաղթական գոլը։ Դարպասի գրավմամբ աչքի է ընկել Ռաուլ Գարսիան։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]
Ավելին
«Նոայի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչը կտեղափոխվի «Պոգոն», հաստատում է լրագրող լրագրող Կամիլ Գլեբոցկին։ Լեհական ակումբը բոսնիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար հայկական ակումբին կվճարի 1 միլիոն եվրո։ Բացի դա, Հայաստանի չեմպիոնը 28-ամյա հարձակվողի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա 20 տոկոս մասնաբաժին։ Մուլահուսեյնովիչն ու Շեցին քաղաքը ներկայացնող ակումբը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ Kanalsportowy.pl-ն գրում է, որ […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 23-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 4:0 հաշվով ջախջախել է «Ալ Հազեմին»։ Տանտերերից փայլել է պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն` գրանցելով դուբլ։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը կարիերայում խփած գոլերի քանակը հասցրել է 964-ի։ Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմից մեկական գոլ էլ խփել են Կինգսլի Կոմանն ու Անժելոն։ «Ալ Նասրը» 55 միավորով գլխավորել […]
Ավելին
«Ինտեր Մայամին» ՄԼՍ-ի նոր մրցաշրջանի առաջին խաղում մրցակցի դաշտում 0:3 հաշվով պարտվել է «Լոս Անջելեսին»։ Կալիֆորնիա նահանգը ներկայացնող ակումբից մեկական գոլ են խփել Դավիդ Մարտինեսը, Դենիս Բաունգան ու Նեյթան Օրդասը։ «Ինտեր Մայամիից» ամբողջ հանդիպմանը մասնակցել են «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին և Արգենտինայի ազգային հավաքականում նրա խաղընկեր Ռոդրիգո Դե Պոլը, լեգենդար հարձակվող Լուիս Սուարեսը […]
Ավելին
Ֆրանսիայի Լիգա 1-ի 23-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Մեցին»։ «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած խաղում մեկական գոլ խփեցին Դեզիրե Դուեն, Բրեդլի Բարկոլան ու Գոնսալու Ռամուշը։ Փարիզյան գրանդը միավորների քանակը հասցրեց 54-ի, օգտվեց «Լանսի» պարտությունից (52 միավոր) ու վերադարձավ առաջին տեղ։ «Մեցը» 13 միավորով վերջինն է` 18-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026