Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։ Կային խոսակցություններ, որ գործարքի շրջանակում «արքայական» ակումբը, հնարավոր է, ներառի նաև Բրահիմ Դիասի տրանսֆերային իրավունքները, ով վարձավճարով հանդես է գալիս «Միլանի» կազմում։ Այդուհանդերձ, ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կողմերը փոխանակում չեն իրականացնելու այս գործարքի շրջանակում։ Աղբյուրի փոխանցմամբ` «Ռեալն» […]
Ավելին
Անգլիայի Առաջին լիգայի (խմբ.` նշանակությամբ երրորդ դիվիզիոնը) փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Շեֆիլ Ուենսդեյը» սեփական հարկի տակ մրցեց «Պիտերբորո Յունայթեդի» դեմ։ Նշենք, որ դիմակայության առաջին խաղում «Պիտերբորո Յունայթեդը» հաղթել էր 4:0 հաշվով։ Այդուհանդերձ, պատասխան խաղի հիմնական ժամանակում «Շեֆիլդի» ֆուտբոլիստները կարողացան հետ բերել կորցրածը և հաղթել նույն 4:0 հաշվով։ Հատկանշական է, որ տանտերերը չորրորդ գոլը խփեցին 90+8-րդ […]
Ավելին
Ինչպես արդեն հայտնել ենք, 2023/24 մրցաշրջանից «Չելսիի» գլխավոր մարզիչը լինելու է Մաուրիսիո Պոչետինոն։ Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների` արգենտինացի մասնագետն «ազնվականների» շարք ֆուտբոլիստների հետ հույսեր չի կապում։ Խոսքը Պիեր-Էմերիկ Օբամեյանգի, Էթան Ապմադուի, Աբդուլ-Ռահման Բաբայի, Ռուբեն Լոֆթուս-Չիկի, Կալում Հոդսոն-Օդոյիի, Մատեո Կովաչիչի, Էդուարդ Մենդիի, Քրիստաին Պուլիշիչի, Մալանգ Սարի և Հակիմ Զիեշի մասին է։ Նշվում է, որ, ամենայն […]
Ավելին
«Տոտենհեմը» շարունակում է գլխավոր մարզիչ փնտրել։ Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, լոնդոնյան ակումբը գլխավորելուն հավակնում են Լուիս Էնրիկեն և Արնե Սլոթը, ով ներկայունս մարզում է հոլանդական «Ֆեյենորդը»։ Աղբյուրի փոխանցմամբ` «խցաններն» արդեն նախնական բանակցություններ են վարել Էնրիկեի հետ, սակայն Սլոթի հետ այն դեռևս հնարավոր չէ, քանի որ վերջինս մինչև 2025 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Մանչեսթեր Սիթիից»` լքելով հետագա պայքարը։ Ինչպես տեղեկացնում է AS-ն, «արքայական» ակումբի պարտությանն անդրադրաձել են նաև «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն, ովքեր իրենց թիմային չատում քննարկել են այդ հանդիպումը։ «Ինչպե՜ս են նրանց հաղթում»,- հետևյալ նախադասությամբ են «բլաուգրանայի» ֆուտբոլիստներն սկսել իրենց նամակագրությունը։ Այդուհանդերձ, հայտնի չէ, թե ֆուտբոլիստներից […]
Ավելին
«Ռեալ Մադրիդն» սկսել է դիտարկել Կարիմ Բենզեմային փոխարինող փնտրելու տարբերակներ։ Ինչպես տեղեկացնում է Relevo-ն, այդ դիրքի ամրապնդման համար «արքայական» ակումբը մտադիր է ձեռք բերել «Էսպանյոլի» հարձակվող Խոսելուին։ Աղբյուրի փոխանցմամբ` «սերուցքայինները», «Էսպանյոլի» նկատմամբ հարգանքից ելնելով, 33-ամյա հարձակվողին ձեռք բերելու համար դեռևս բանակցություններ չեն սկսել կատալոնական ակումբի հետ, որը պայքարում է տեղը Լա լիգայում պահպանելու համար։ «Ռեալի» […]
Ավելին
Մայիսի 18-ին կայացան Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքներով «Ռոման» և «Սևիլիան» դուրս եկան մրցաշարի եզրափակիչ։ Եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 31-ին` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ֆիորենտինան 120+9-րդ րոպեին թրիլլերային հաղթանակ կորզեց Բազելի դեմ խաղում` դուրս գալով ԿԼ եզրափակիչ🎥
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ֆիորենտինան» հյուրընկալվելիս մրցեց «Բազելի» դեմ։ Նշենք, որ դիմակայության առաջին խաղում շվեյցարական ակումբը հյուրընկալվելիս 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ էր տոնել։ Պատասխան հանդիպման հիմնական ժամանակում «մանուշակներին» հաջողվեց հետ բերել կորցրածն ու նույն` 2:1 հաշվով հաղթանակ տոնել։ Ֆլորենցիայից ժամանած հյուրերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Նիկոլաս Գոնսալեսը, իսկ «Բազելի» կազմից աչքի ընկավ Զեքի Ամդունին։ […]
Ավելին
Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Պատասխան հանդիպման հիմանական ժամանակը նույնպես ավարտվեց 1:1 հաշվով։ «Բյանկոներիների» կազմից 65-րդ րոպեին աչքի ընկավ Դուշան Վլահովիչը, իսկ անդալուսական ակումբի պատասխան գոլը 72-րդ րոպեին խփեց Սուսոն։ Հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի 95-րդ րոպեին Խոսե […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափաիկիչի պատասխան խաղում «Վեսթ Հեմը» հյուրընկալվելիս մրցեց «ԱԶ Ալկմարի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «մրճահարները» հաղթել էին 2:1 հաշվով։ Պատասխան խաղում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. լոնդոնյան ակումբին 90+4-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Պաբլո Ֆորնալսի խփած միակ գոլը։ Այսպիսով, «Վեսթ Հեմն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:1 հաշվով` դուրս գալով Կոնֆերենցինաների լիգայի եզրափակիչ։ Նշենք, որ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023