Թրիլեր Փարիզում. Բարսան գոլառատ խաղում հաղթեց ՊՍԺ-ին🎥

Թրիլեր Փարիզում. Բարսան գոլառատ խաղում հաղթեց ՊՍԺ-ին🎥

11/04/2024 - 00:52

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին ՊՍԺ-ն ու «Բարսելոնան»։

Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր և լարված պայքարում, որն ավարտվեց կատալոնական ակումբի հաղթանակով` 3:2 հաշվով։

«Պարի Սեն-Ժերմենի» գոլերը խփեցին Ուսման Դեմբելեն ու Վիտինիան, «բլաուգրանայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռաֆինիան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Անդրեաս Քրիստենսենը։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին «Մոնժուիկ» մարզադաշտում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023