Հարձակվող Լուկա Յովիչը կարող է հեռանալ «Ռեալից»: Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, սերբ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Միլանը»: Իտալական ակումբը պլանավորում է քննարկել տրանսֆերը մադրիդցիների հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Յովիչը, ով այս ամռանն է տեղափոխվել «Ռեալ», միջմրցաշրջանում ցուցադրած իր խաղով չի գոհացրել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:
Ավելին
«ՊՍԺ»-ն մտադիր չէ Նեյմարին վարձակալական հիմունքներով բաց թողնել: Ակումբը կմերժի Նեյմարին գնման իրավունքով վարձակալելու «Բարսելոնայի» առաջարկը, երբ այն պաշտոնապես արվի, պնդում է ESPN-ը: Սպասվում է, որ կատալոնացիներն այդ առաջարկը կուղարկեն մոտ օրերս: «ՊՍԺ»-ն չի հավատում, որ «Բարսելոնան» հաջորդ ամռանը կկարողանա Նեյմարին գնել մեկանգամյա վճարումով: «Մայրաքաղաքայինները» կարծում են, որ կատալոնական ակումբը կխնդրի գումարը մաս-մաս վճարել, ինչը […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» նախքին պաշտպան Գարի Նևիլը քննադատել է թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսին: «Ես ուրախ էի նրան տեսնել ակումբում, քանի որ նա համառ ֆուտբոլիստ է, որը խաղում է եզրով և խփում է: Բայց նա իսկական աղետ էր: Ես չգիտեմ ինչ է տեղի ունեցել: Երևի գոյություն ունի երկու Ալեքսիս Սանչես: Մեկը խաղացել է «Արսենալում» և «Բարսելոնայում», իսկ […]
Ավելին
«Արսենալի» կիսապաշտպան Մաթեո Գենդուզին խոսել է թիմի նորեկ Դավիդ Լուիզի հետ նմանության մասին: «Իմ սանրվածքն ինձ ավելի է դուր գալիս: Այն ավելի գեղեցիկ է:»,- ասել է Գենդուզին Canal+-ին տված հարցազրույցում:
Ավելին
«Չելսիի» պաշտպան Դավիդե Ձապակոստան կվերադառնա Իտալիա: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուիկա դի Մարցիոն, ֆուտբոլիստը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն: Վաղը լոնդոնցիների պաշտպանը կժամանի Հռոմ, որպեսզի բուժզննություն անցնի: «Ռոման» վարձակալում է Ձապակոստային առանց գնման իրավունքի:
Ավելին
Կիսապաշտպան Բլես Մատյուիդին մտադիր է մնալ «Յուվենտուսում», չնայած նրան, որ նա չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարիի ծրագրերի մեջ: Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, թուրինցիները մտադիր են վաճառել 32-ամյա ֆրանսիացուն, սակայն վերջինս հրաժարվել է տեղափոխվել «Մոնակո»: Մատյուիդիի «Յուվենտուսի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը: Ավելի վաղ հայտնի էր […]
Ավելին
«Բավարիայի» նախկին կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «մանուշակների» ղեկավարները։ 36-ամյա ֆրանսիացին Instagram-ում նկար է հրապարակել և վերնագրել հետևյալը՝ «Պատրաստ եմ նոր մարտահրավերի: Շուտով»: Լուկա Տոնին, ով Ռիբերիի հետ նախքինում հանդես է եկել «Բավարիայում», մեկնաբանությունների մեջ գրել է. «Եղբայր….Հիանալի խաղացող: Դու գալիս ես Իտալիա՞»: Ինչպես հայտնում է Bild-ը, Ռիբերին, ով ազատ գործակալի կարգավիճակում է, ընդունել է […]
Ավելին
«ՊՍՎ»-ի կիսապաշտպան Իրվինգ Լոսանոն մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն: Սպասվում է, որ այսօր 24-ամյա մեքսիկացին կժամանի Իտալիա, որպեսզի բուժզննություն անցնի և 5 տարով պայմանագիր ստորագրի նեապոլցիների հետ: Football Italia-ն Sky Sport Italia-ի հղումով հայտնում է, որ «Նապոլին» Լոսանոյի համար կվճարի ոչ թե 42 մլն եվրո, ինչպես ավելի վաղ հայտնի էր դաձել, այլ 38 մլն եվրո: Մեքսիկացի […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն բավականին լուրջ վնասվածք է ստացել: Ֆրանսիացին բուժզնում է անցել: Պատասխանը հետևյալն է. ձախ ծնկի քառագլուխ մկանի վնասվածք,- հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: Ուսմանը կբացակայի մոտ 5 շաբաթ: Ավելի վաղ տեղեկություններ կային այն մասին, որ Դեմբելեն կարող է դառնալ Նեյմարի հավանական գործարքի մաս:
Ավելին
Կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կիսվել է «Բավարիա» տեղափոխության վերաբերյալ իր տպավորություններով: «Ինձ համար այս տեղափոխությունը նշանակում է նոր մարտահրավեր Եվրոպայի լավագույն ակումբներից մեկի հետ: Ինչպես «Բավարիան», այնպես էլ ես մեծ հավակնություններ ունեմ և համոզված եմ, որ իմ թիմակիցների հետ կկարողանամ հասնել մեծ նպատակներին»,- Կոուտինիոյի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ բրազիլացին «Բարսելոնայից» վարձավճարով է […]
Ավելին
1 1,772 1,773 1,774 1,775 1,776 1,892

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023