Դեկտեմբերի 8-9-ին կայացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումները, ինչով էլ ավարտվեց խմբային փուլը։ ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին։ Մրցանակին հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները․ Նեյմար (ՊՍԺ) – 3 գոլ «Իստամբուլ Բաշակշեհիրի» դարպասը, 8 հարված՝ 6-ը դարպասին, 5 հաջողված դրիբլինգ, 6 վաստակած կանոնների խախտում Կարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ») – […]
Ավելին
Դեկտեմբերի 8-9-ին կայացան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումները, ինչով էլ ավարտվեց խմբային փուլը։ ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է 6-րդ տուրի լավագույն գոլի հավակնորդներին։ Մրցանակին հավակնում են Վեսթոն Մակենին («Յուվենտուս»), Նեյմարը (ՊՍԺ), Ժյուլ Կունդեն («Սևիլիա»), ինչպես նաև Անխելինիոն («Լայպցիգ»): Քվեարկել կարող եք նաև դուք՝ այցլելով այստեղ։
Ավելին
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային տուրը։ Ամենադրամատիկ պայքարներից մեկը ստացվեց B խմբում, որտեղ վերջին տուրից առաջ բոլոր 4 ակումբներն էլ պայքարը շարունակելու հնարավորություններ էին պահպանել։ 6-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Բորուսիա Մյունխենգլադբախին»՝ հնարավորություն ստանալով շարունակել պայքարը։ Գլադբախցիների պարտությունից կարող էին օգտվել «Ինտերն» ու «Շախտյորը»։ Կողմերից յուրաքանչյուրին հաղթանակը դուրս կբերեր նվազագույնը […]
Ավելին
Միջազգային ԶԼՄ-ները հայտնում են, որ 64 տարեկան հասակում կյանքից հեռացել է իտալական ֆուտբոլի լեգենդներից Պաոլո Ռոսին։ Ինչպես տեղեկացնում է La Gazetta dello Sport-ը, մահվան պատճառը դարձել է թոքերի քաղցկեղը։ Պաոլո Ռոսի կարիերայի գագաթնակետը եղել է 1982 թվականին Իսպանիայում տեղի ունեցած աշխարհի առաջնոթյունը, երբ հարձակվողը Իտալիայի հավաքականի կազմում դարձավ չեմպիոն, իսկ ինքը՝ Ռոսին, 6 գնդակով՝ մրցաշարի […]
Ավելին
Դեկտեմբերի 8-9-ին կայացան Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումները, ինչի արդյունքում պարզ դարձան մրցաշարի 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցները։ Այսպիսով, փլեյ-օֆֆ փուլ դուրս եկան հետևյալ ակումբները․ «Բավարիա», «Բորուսիա Մյունխենգլադբախ», «Բորուսիա Դորտմունդ», «Լայպցիգ» (բոլորը՝ Գերմանիա), «Ատլետիկո Մադրիդ», «Ռեալ Մադրիդ», «Բարսելոնա», «Սևիլիա» (բոլորը՝ Իսպանիա), «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Չելսի» (բոլորը՝ Անգլիա), «Յուվենտուս», «Ատալանտա», «Լացիո» (բոլորն էլ՝ […]
Ավելին
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը։ Վերջին՝ 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Մարսելի» դեմ։ Առաջին խաղակեսում գրեթե հավասար պայքար ծավալվեց, իսկ հանդիպման երկրորդ կեսում, երբ խաղադաշտ դուրս եկան Սերխիո Ագուերոն ու Ռահիմ Սթերլինգը, «քաղաքաբնակները» վճռեցին հանդիպման ելքը՝ հաղթելով 3։0 հաշվով։ Մեկական անգամ աչքի ընկան Ֆերրան Տոռեսը, Սերխիո Ագուերոն և Ռահիմ Սթերլինգը։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի վերջին տուրում «Բավարիան» A խմբի շրջանակում մրցեց «Լոկոմոտիվի» դեմ։ Մյունխենյան ակումբն այս խմբում լուծել էր հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը, այդ պատճառով էլ Հանսի Ֆլիկը մի շարք առաջատար ֆուտբոլիստների հանգստանալու հնարավորություն էր տվել, սակայն նույնիսկ դա չխանգարեց «Բավարիային»։ «Լոկոմոտիվը», որին հաղթանակը կարող էր դուրս բերել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ, պարզապես […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Շախտյորի» դեմ։ Առաջին խաղակեսի մեծ մասն անցավ «Ինտերի» առավելությամբ, սակայն «հանքափորներն» էլ փորձում էին հետ չմնալ՝ հակագրոհելով։ Առաջին խաղակեսում կարելի է հիշատակել Դոդոյի և Լաուտարո Մարտինեսի հարվածները, սակայն երկու ակումբների դարպասապահներն էլ հիանալի գործեցին այդ դրվագում։ Երկրորդ խաղակեսի սկզբում «ներաձուրիները» մեծացրին […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում «Ռեալը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում մրցեց «Բորուսիա Մյունխենգլադբախի» դեմ։ «Արքայական» ակումբին միայն հաղթանակ էր պետք, որպեսզի պայքարը շարունակի և հենց մեկնարկային րոպեներից «Ռեալի» ֆուտբոլիստները նետվեցին առաջ ու առաջին խաղակեսում երկու գնդակի առավելություն ստացան․ 9-րդ ու 32-րդ րոպեեներին իր հաշվին դուբլ գրանցեց Կարիմ Բենզեման, ով երկու […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակում «Այաքսը» սեփական հարկի տակ մրցեց «Ատալանտայի» դեմ։ Այս խաղով վճռվում էր, թե D խմբից որ ակումբն է լինելու երկրորդ հաջողակը, որը կնվաճի 1/8 եզրափակչի ուղեգիր։ Խաղի հենց մեկնարկից հոլանդական ակումբը տիրեց նախաձեռնությանը՝ փորձելով միանգամից վճռել խաղի ելքը, սակայն խաղակեսի միակ լուրջ վտանգավոր պահը ստեղեցին հյուրերը, երբ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023