Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը սոցցանցերում հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին. նա այլևս հանդես չի գալու Գերմանիայի ազգային հավաքականում։ 38-ամյա դարպասապահը Գերմանիայի հավաքական էր հրավիրվում 2009 թվականից և «բունդեսմանշաֆթի» կազմում 124 խաղում դարպասը 51 անգամ պահել է անառիկ։ Նոյերը հավաքականի կազմում 2014 թ. դարձել է աշխարհի չեմպիոն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Լոնդոնի «Չելսին» ձեռք է բերել Մադրիդի «Ատլետիկոյի» վինգեր Ժոաու Ֆելիքսին։ «Ազնվականների» պաշտոնական կայքը փոխանցում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստի հետ կնքել է 7 տարվա պայմանագիր։ Այն ուժի մեջ կլինի մինչև 2031 թ. հունիսի 30-ը։ Trasmfermakt կայքը հայտնում է, որ անգլիական գրանդը 24-ամյա եզրային հարձակվողի տեղափոխության համար վճարել է 49,2 մլն եվրո։ Հիշեցնենք, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի […]
Ավելին
Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կոնոր Գալահերը Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»։ Իսպանական գրանդի պաշտոնական կայքը գրում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Ըստ Transfermarkt-ի` «Ատլետիկոն» Գալահերի տեղափոխության համար «ազնվականներին» վճարել է 42 մլն եվրո։ Կոնոր Գալահերը «Չելսիի» սան է, որի կազմում 95 խաղում խփել է 10 […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը վերադառնալու է «Մանչեսթեր Սիթի»։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ Անգլիայի չեմպիոնը 33-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում վերջնական համաձայնության է հասել։ Կողմերը պայմանագիրը կնքելու են «1+1» ձևաչափով։ «Բլաուգրանան» թույլ է տալու Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ավագին հեռանալ անվճար` ֆինանսական վիճակը բարելավելու և աշխատավարձի բյուջեն թեթևացնելու համար։ Բացի այդ, կատալոնական ակումբի նոր գլխավոր […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում 3:0 հաշվով հաղթել է Սլովակիայի գավաթակիր «Ռուժոմբերոկին»։ «Նոան» դարձել է առաջին հայկական ակումբը, որը մեկ մրցաշրջանի ընթացքում 5 հաղթանակ է տարել եվրագաթային մրցաշարի որակավորման փուլում։ Այդ մասին հայտնել է «Նոայի» մամուլի ծառայությունը։ Ռուի Մոտայի գլխավորած թիմը Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկության որակավորման փուլում, […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն, ամենայն հավանականությամբ, հեռանալու է ակումբից։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «բլաուգրանան» 33-ամյա ֆուտբոլիստին թույլ կտա անվճար լքել ակումբը, եթե նա հեռանալու վերջնական որոշում կայացնի։ Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ավագը ցանկանում է վերադառնալ իր նախորդ ակումբ` «Մանչեսթեր Սիթի»։ «Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Գյունդողանի վերադարձի հարցում տվել է իր համաձայնությունը։ […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում մրցեց Սլովակիայի գավաթակիր «Ռուժոմբերոկի» դեմ։ Հանդիպման ամբողջ ընթացքում «Նոան» ուներ խաղային ու տարածքային մեծ առավելություն և հաղթեց 3:0 հաշվով։ Ռուի Մոտայի գլխավորած թիմից հաղթական գոլերը խփեցին Գոնսալու Գրեգորիուն, Գոռ Մանվելյանը և Մաթեուս Այասը։ Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպպումը կկայանա […]
Ավելին
Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում մրցում է Սլովակիայի գավաթակիր «Ռուժոմբերոկի» դեմ։ Ռուի Մոտայի գլխավորած «Նոան» արդեն չորրորդ րոպեին աչքի ընկավ պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիուն ու բացեց հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» մրցելու է Սլովակիայի գավաթակիր «Ռուժոմբերոկի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթանում է ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Օգոստոսի 20-ին պայքարի մեջ է մտել հունահռոմեական ոճի ըմբշանարտի Հայաստանի հավաքականի անդամ Մարատ Աճեմյանը։ Աճեմյանն առաջին գոտեմարտն անցկացրել է 1/8 եզրափակիչում և 9:0 հաշվով հաղթել իրանցի Ահմադ Բադրադինիին, իսկ քառորդ եզրափակիչում նույն հաշվով նախատեսվածից շուտ պայքարից դուրս է թողել ադրբեջանցի Շախիդ Նաբիևին։ Կիզաեզրափակիչում հայ […]
Ավելին
1 118 119 120 121 122 1,982

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023