Սեպտեմբերի 28-ին մոլդովական «Շերիֆը», որն առաջին անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգայի խմբային փուլին, մրցաշարի 2-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։ Խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել «Շերիֆի» գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբը. «Մենք պետք է անչափ ուժեղ մրցակցի դեմ խաղանք, ինչը մեզ համար մեծ պատիվ է։ Շատ ենք ցանկանում […]
Ավելին
Իտալիայի 7-րդ դիվիզիոնի «Օլեջո-Կաստելո» – «Կարպինիանո» հանդիպման ժամանակ արտառոց դեպք է գրանցվել։ «Կարպինիանոյի» գլխավոր մարզիչ Ջովանի Ալոզին, դժգոհ մնալով հանդիպման գլխավոր մրցավար Անդրեա Ֆելիսիի կայացրած որոշումներից, հարձակվել է նրա վրա և բռունցքով հարվածել դեմքին։ Այդ դեպքից անմիջապես հետո Ֆելիսին դադարեցրել է հանդիպումը` հնչեցնելով հանդիպման եզրափակիչ սուլիչը։ Հանդիպման դադարեցման պահին «Կարպինիանոն» պարտվելիս է եղել 0:2 հաշվով։ […]
Ավելին
ՈՒԵՖԱ -ն պաշտոնապես դադարեցրել է դատական հետաքննությունը Սուպերլիգայի համահիմնադիրների` «Բարսելոնայի», «Ռեալ Մադրիդի» և «Յուվենտուսի» դեմ։ ՈՒԵՖԱ-ն ս/թ մայիսի 25-ին դատական գործընթաց սկսեց այդ ակումնների դեմ` կապված Սուպերլիգա ստեղծելու փորձերի հետ։ Այդ ակումբները կասկածվում էին ՈՒԵՖԱ-ի կանոնադրության մի շարք դրույթներ խախտելու համար և նրանց սպառնում էր եվրագավաթային մրցաշարերի մասնակցությունից զրկում։ Այդ գործընթացն սկսելուց 3 ամիս անց […]
Ավելին
Սեպտեմբերի 28-ին Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում ՊՍԺ-ն A խմբի շրջանակում սեփական հարկի տակ կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կիսվել է իր տպավորություններով. «Այն, որ մեր թիմը նոր է կառուցվում, փաստ է։ Եկեք առողջ դատենք և հետ հայացք գցենք պատմությանը։ ՊՍԺ-ն կառուցման փուլում է։ […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը պատմել է, թե ինչու է Կրիշտիանու Ռոնալդուն 2009 թվականին որոշել լքել «կարմիր սատանաների» ճամբարը և տեղափոխցել «Ռեալ Մադրիդ»։ «Նա երազում էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Ես դեմ չէի այդ տեղափոխությանը. չէ՞ որ Մադեյրայից եկած տղայի համար շատ լավ է 6 տարի խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Կարծում եմ` […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի Instagram-ի պաշտոնական էջը հրապարակել է Երևանի և Արարատ լեռան համայնապատկերը և գրել հետևյալը. «Անվանե՛ք քաղաքը 🧐»։ Բացի դրանից, ԿԼ-ի Twitter-ի պաշտոնական էջը լուսանկար է հրապարակել նաև Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից` հարցնելով, թե ո՞ր ակումբն է այստեղ խաղում։ Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ տուրի շրջանակում «Ալաշկերը» սեպտեմբերի 30-ին Երևանում կմրցի Ֆինլանդիան ներկայացնող […]
Ավելին
«Բորուսիա Դորտմունդի» գործադիր տնօրեն Հանս-Յոաքիմ Վացկեն խոսել է ակումբի հարձակվող Էրլինգ Հալանդի մասին` նշելով, որ «իշամեղուների» ղեկավարությունը դեռևս որևէ որոշում չի կայացրել նորվեգացի հարձակվողի ապագայի վերաբերյալ. «Կարծում եմ` պետք է սպասել։ Ներկա պահին Հալանդի տրանսֆերի վերաբերյալ որևէ որոշում չկա։ Նա մեր ակումբի առանցքային ֆուտբոլիստն է և չէինք ցանկանա բաժանվել նրանից առաջիկա տարիներին»,- նշել է 62-ամյա […]
Ավելին
Ղախաստանի առաջնության 22-րդ տուրի շրջանակում «Աստանան» 3:0 հաշվով հաղթեց «Տարազին»։ Հանդիպման 7-րդ րոպեին «Աստանայի» կազմում աչքի է ընկել Տիգրան Բարսեղյանը` հաշիվը դարձնելով 3:0։ «Աստանան» այս հաղթանակից հետո վաստակեց 50 միավոր և առաջնության ավարտից 4 տուր առաջ գլխավորում է մրցաշարային աղյուսակը` մոտակա հետապնդող «Տոբոլին» գերազանցելով 1 միավոր։ «Տարազը», որը մարզում է Վարդա Մինասյանը, 25 միավորով զբաղեցնում […]
Ավելին
Սեպտեմբերի 28-29-ին կկայանան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումները։ Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, A խմբի ՊՍԺ – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կսպասարկեն իսպանացի մրցավարները` Կառլոս Դել Սերո Գրանդեի գլխավորությամբ, ում եզրերում կօգնեն Պաու Սեբրիանն ու Ռոբերտո Ալոնսոն։ Հանդիպման չորրորդ պաշտոնյա է նշանակվել Խուան Մարտինես Մունուերան, իսկ VAR համակարգի պատասխանատուներ` Սանտիագո Խայմե Լատրեն և […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Վուլվերհեմպտոնը» հյուրընկավելիս 1:0 հաշվով հաղթեց «Սաութհեմպտոնին»։ «Գայլերի» հաղթական գնդակը 61-րդ րոպեին խփեց Ռաուլ Խիմենեսը։ Գոլային դրվագում մեքսիկացի հարձակվողին ասիստ կատարեց «Վուլվզի» դարպասապահ Ժորժե Սան, իսկ Խիմենեսն աչքի ընկավ ձեռնարկած հիանալի անհատական անցումից հետո։ Հավելենք, որ 30-ամյա հարձամվողը գրեթե 1 տարի բուժվում էր ստացած ծանր վնասվածքից։ Խիմենեսը 2020 թ. նոյեմբերի […]
Ավելին
1 1,100 1,101 1,102 1,103 1,104 2,030

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023