Դեկտեմբերի 17-ին՝ Երևանի ժամանակով 22։00-ից սկսած կայանալու է ամենամյա «The Best FIFA Football Awards» մրցանակաբաշխությունը, որի շրջանակում իմանալու ենք մի շարք անվանակարգերի հաղթողների, այդ թվում նաև՝ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի դափնեկրին։ Մրցանակաբաշխությունը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցկացվելու է առնցանց տարբերակով։ Մրցանակաբաշխությանն ուղիղ եթերով կարող հետևել՝ սեղմելով այստեղ։
Ավելին
«Ինտերի» դեմ կայացած երեկվա խաղին «Նապոլիի» Գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն աչքի վիրակապով էր եկել մարզադաշտ։ Բանն այն է, որ խաղից առաջ բժիշկները մարզչի մոտ ախտորոշել էին աջ աչքի 6-րդ նյարդի կաթված։ Առաջին անգամ Գատուզոյի աչքի հետ կապված խնդիրներն ի հայտ էին եկել, երբ նա դեռ «Միլանի» ֆուտբոլիստ էր։
Ավելին
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ից սկսած կկայանա «The Best FIFA Football Awards» մրցանակաբաշխությունը։ 2020 թվականին այն անցկացվելու է առնցանց տարբերակով, ինչի պատճառը կորոնավիրուսի համաճարակն է։ Մրցանակաբաշխության ընթացքում հանձնվելու են մի շարք մրցանակներ, որի հեռարձակմանը կարող եք հետևել՝ այցելելով այստեղ։ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի հավակնորդները․ Ռոբերտ Լևանդովսկի – «Բավարիա» Լեո Մեսսի – «Բարսելոնա» Կրիշտիանու Ռոնալդու […]
Ավելին
Անգլիայի ֆուտբոլային ասոցացիան (FA) հանդես է եկել հայտարարությամբ՝ համաձայն որի մեղադրանք է առաջադրել ընդդեմ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդիսոն Կավանիի։ Որուգվայցին մեղադրվում է ինստագրամյան հրապարակումներից մեկում «նեգրիտո» բառի համար։ FA-ն գտնում է, որ Կավանիի գրությունն իր մեջ վիրավորանք է պարունակում և վնասում է ժամանակակից ֆուտբոլի հեղինակությանը։ Բացի այդ այն ռասսիստական բնույթ է պարունակում, քանի որ խոսքը […]
Ավելին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:  Քվեարկությունը կտևի մինչև ս.թ. դեկտեմբերի 24-ը՝ ժամը 18:00։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Մրցանակին հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները․ Սարգիս Ադամյան – «Հոֆֆենհայմ» Վբեյմար Անգուլո – «Գանձասար-Կապան» Էգար Բաբայան – «Հոբրո» Խորեն Բայրամյան – «Ռոստով» Վահան Բիչախչյան – «Ժիլինա» Տիգրան Բարսեղյան – «Աստանա» […]
Ավելին
Հոնդուրասը ներկայացնող «Օլիմպիայի» հարձակվող Ջերի Բենգստոնը հանդիպումների ընթացքում կրում է դիմակ՝ այդկերպ փորձելով պաշտպանվել կորոնավիրուսի համաճարակից։ Ինչպես տեղեկացնում է Goal-ը, 33-ամյա ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել սեպտեմբերից։ Նա սեպտեմբերից ի վեր բոլոր հանդիպումներն անցկացրել է դիմակով։ Բենգստոնի այդ քայլի մասին սկսեցին խոսել «Օլիմպիայի» կազմում միջազգային հանդիպումներ անցկացնելուց հետո։ Հոնդուրասը ներկայացնող ակումբը բավականին հաջող է հանդես […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպում կարելի է համարել «Ինտերի» և «Նապոլիի» միջև կայացած մրցավեճը, որում միլանյան ակումբը սեփական հարկի տակ ընդունեց նեապոլիտանցիներին և առավելության հասավ նվազագույն՝ 1։0 հաշվով։ Խաղի միակ և հաղթական գոլը խփեց «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով 73-րդ րոպեին հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Դրանից երկու րոպե առաջ հանդիպման գլխավոր մրցավար […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 12-րդ տուրում առաջատար «Միլանը» հյուրընկալվեց հետնապահներից «Ջենոային»։ Թիմերը գրանցեցին մարտական հաշիվ՝ խաղաղ ելքով (2:2)։ Առաջին Խաղակեսը գոլազուրկ ավարտ ունեցավ։ Թիմերն իրենց ողջ ներուժը պահել էին երկրորդ խաղակեսի համար։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկին՝ 47-րդ րոպեին, «Ջենոայի» հաձրակվող Մատիա Դեստրոն տանտերերին առաջ մղեց (1:0)։ 5 րոպե անց՝ 52-րդ րոպեին «Միլանի» պաշտպան Մատիա Կալաբրիան հավասարեցրեց […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 12-րդ տուրի շրջանակներում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Ատալանտայի» հետ։ Թիմերը խաղաղ ելք կնքեցին՝ միմյանց դարպասն ուղարկելով մեկական գնդակ։ Առաջինը հաջողության հասան Թուրինյան ակումբի ֆուտբոլիստները․ հանդիպման 29-րդ րոպեին իր հաշվին գոլ գրանցեց կիսապաշտպանի դիրքում հանդես եկող Ֆեդերիկո Կիեզան (1:0)։ Երկրորդ խաղակեսի 57-րդ րոպեին Ռեմո Ֆրոյլերը հավասարեցրեց խաղի հաշիվը (1:1)։ «Յուվենտուսի» առաջատար […]
Ավելին
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին կայանալիք «Լիվերպուլ» – «Տոտենհեմ» խաղի նախախաղային ասուլիսի ժամանակ Պորտուգալացի մարզիչը 100 վայրկյանում 19 անգամ արտասանել է «վնասվածք է ստացել» բառակապակցությունը։ Սակայն, շտապում ենք «Տոտենհեմի» երկրպագուներին հանգստացնել․ Ժոզեն խոսում էր «Լիվերպուլի» մասին։ Ալիսոն, Տիագո, Ֆաբինիո, Վան Դեյկ, Ալեքսանդր-Առնոլդ, Գոմես, Ռոբերտսոն, Միլներ, Շաքիրի, Օքսլեյդ-Չեմբերլեն, Կեյտա, Ժոտա․․․․ Խնդրում եմ չշփոթել․ սա «Լիվերպուլի» մեկնարկային կազմը չէ, […]
Ավելին
1 622 623 624 625 626 668

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023