Գերմանական հեղինակավոր Adidas ընկերությունը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի գնդակը։ Գնդակը կոչվում է Pyrostorm։ Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել է մրցաշարի որակավորման փուլը։ Հայկական ակումբներից «Ալաշկերտը» որակավորման առաջին փուլի շրջանակում երկու խաղերի արդյունքում հաղթահարել է Ուելսը ներկայացնող «Կոննաս-Կի Նամդսի» արգելքը և հաջորդ փուլում կմցրի մոլդովական «Շերիֆի» դեմ։ Հավելենք նաև, որ Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության խմբային […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատը» Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում մրցեց հունգարական «Ֆեհերվարի» դեմ։ Վարդան Բիչախչյանի սաները 2:0 հաշվով գեղեցիկ հաղթանակ տարան մրցակցի նկատմամբ` նվաճելով մրցաշարի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր։ «Արարատի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Դիմիտրիե Պոբուլիչն ու Դոնիմանի Սիլուն, ովքեր համապատասխանաբար աչքի ընկան 33-րդ ու 85-րդ րոպեներին։ «Արարատը» ԿԼ-ի որակավորման երկրորդ փուլում կմցրի «Պայդե» […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում «Արարատը» մրցում է հունգարական «Ֆեհերվարի» դեմ։ Հանդիպման 33-րդ րոպեին «Արարատի» ֆուտբոլիստները նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք վաստակեցին, որը հիասքանչ հարվածով գոլի վերածեց Դիմիտրիե Պոբուլիչը` հաշիվը դարձնելով 1:0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպման շրջանակում «Արարատը» Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կմրցի Հունգարիան ներկայացնող «Ֆեհերվարի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել է 1:1 հաշիվը։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է 17:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Կողմերը հանդիպումը կմեկնարկեն հետևյալ կազմերով.
Ավելին
Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, չնայած «Գանձասար» ՖԱ ՀԿ-ն չունի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը հանդես գալու ազգային արտոնագիր և ուշացումով է ներկայացրել մասնակցության հավաստագիրը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միջնորդությամբ դիմել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին՝ առաջարկելով ընդառաջել «Գանձասար» ՖԱ ՀԿ-ին Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հարցում: Հաշվի առնելով ՀՖՖ-ի առաջնահերթություններից մեկը համարվող մարզային ֆուտբոլի […]
Ավելին
Եվրո-2020-ն արդեն մի քանի օր է ավարտվել։ Եզրափակիչ խաղում Իտալիայի հավաքականը գերդրամատիկ պայքարում 11-մետրանոց հարվածաշարով հաղթեց Անգլիային` դառնալով Եվրոպայի չեմպիոն։ Սառը գլխով վերլուծել ենք մրցաշարի եզրափակիչ հանդիպումը, որն էլ այժմ ներկայացնում ենք ձեր դատին։ Աշխարհում չկա մեկ այլ ազգային թիմ, որը այսքան շատ պարտված լինի հետխաղյա 11-մետրանոցներով։ Անգլիայի երկրպագուների համար այդ դառը զգացողությունը ծանոթ է։ […]
Ավելին
Հայկական ակումբների համար եվրագավաթային հանդիպումները դեռևս լավ են ընթանում։ Չեմպիոնների լիգայի շրջանակում «Ալաշկերտը» միայն լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով կոտրեց Ուելսը ներկայացնող «Կոննաս-Կի Նոմադսի» դիմադրությունը, դիմակայությունում հաղթեց ընդհանուր 3:2 հաշվով և նվաճեց մրցաշարի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր, որի շրջանակում կմրցի մոլդովական «Շերիֆի» դեմ։ Այսօր` հուլիսի 15-ին, Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում իրենց պատասխան հանդիպումները կանցկացնեն […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» 1:0 հաշվով հաղթեց Ուելսը ներկայացնող «Կոննաս-Կի Նոմադսին» և նվաճեց որակավորման երկրորդ փուլի ուղեգիր։ Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել «Կոննաս-Կի Նոմադսի» գլխավոր մարզիչ Էնդի Մորիսոնը. «Խաղն ընթանում էր մեր սցենարով, թեև գիտեինք, որ լավ թիմի դեմ ենք դիմակայում։ Մենք պահում […]
Ավելին
Հուլիսի 13-ին ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում ներկայացրեց Եվրո-2020-ի «Լավագույն գոլ» մրցանակի հավակնորդներին, որի հաղթողը որոշվելու էր քվեարկության միջոցով։ Եվ ահա, ՈՒԵՖԱ-ն այսօր` հուլիսի 14-ին, հայտնեց, որ Եվրո-2020-ի լավագույն գոլ է ճանաչվել Չեխիայի հավաքականի հարձակվող Պատրիկ Շիկի` Շոտլանդիայի ընտրանու դարպասը դաշտի կենտրոնից խփած գնդակը։ Աղբյուրի փոխանցմամբ` 25-ամյա հարձակվողը քվեարկության արդյունքում ստացել է 800 հազար ձայն։ Հավելենք, […]
Ավելին
«Բարսելոնայի» ավագ և առաջատար Լեո Մեսսին, ով ս/թ հուլիսի 1-ից պաշտոնապես դարձել է ազատ գործակալ, ամենայն հավանականությամբ, նոր պայմանագիր կկնքի հարազատ ակումբի հետ։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, Մեսսիի ներկայացուցիչներն ու «Բարսելոնայի» ղեկավարներն արդեն սկզբունքային համաձայնության հասել պայմանագրի երկարաձգման հարցում։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կնքվելու է 5 տարվա պայմանագիր։ Չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ […]
Ավելին
1 473 474 475 476 477 665

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023