Հյուսիսային Ամերիկայի լիգայի գավաթի եզրափակիչում «Ինտեր Մայամին» մրցեց «Նեշվիլի» դեմ։ Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Ինտեր Մայամիի» կազմից 23-րդ րոպեին աչքի ընկավ Լեո Մեսսին, իսկ 57-րդ րոպեին «Նեշվիլի» պատասխան գոլը խփեց Ֆաֆա Պիկոն։ Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որի ընթացքում ավելի դիպուկ գտնվեցին «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստները` հաղթելով […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Սոսիեդադի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Դինամո Մոսկվայի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը, իսկ բասկյան ակումբը գործարքի դիմաց վճարել է 13 մլն եվրո։ Հիշեցնենք, որ Զախարյանը «Դինամոյի» սան էր, որի կազմում անցկացրել է 89 հանդիպում` դառնալով 19 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։ […]
Ավելին
«Պորտուի» եզրային կիսապաշտպան Օտավիոն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ «Ալ Նասրն» ակտիվացնելու է «վիշապների» և 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում առկա հրաժարագնի կետը և գործարքի դիմաց վճարելու է 60 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` «Ալ Նասրն» այդ գումարը վճարելու է ոչ թե […]
Ավելին
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկն, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա երկու պաշտոնական հանդիպումներին։ «Պենտակամպիոնների» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ֆերնանդո Դինիզը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ», Անգլիա), Էդերսոն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Բենտո («Ատլետիկո Պարանաենսե») Պաշտպաններ – Ռենան Լոդի («Մարսել», Ֆրանսիա), Կայո Էնրիկե, Վանդերսոն (երկուսն էլ` «Մոնակո», Ֆրանսիա), […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքի Instagram-ի էջը ներկայացրել է վերջին 1 տարում տրանսֆերային շուկայում ամենաշատ ծախսած եվրոպական առաջնությունների լավագույն տասնյակը։ Տասնյակում տեղ է գտել նաև «Չելսին», որը խելահեղ գումարներ է ծախսում նոր սեփականատերերի օրոք։ Պարզվում է` «ազնվականները», 2022 թ. հունիսից սկսած, ծախսել են ավելի շատ, քան իսպանական Լա լիգայի բոլոր ակումբները միասին վերցրած։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ […]
Ավելին
Լա Լիգան պաշտոնապես հայտարարել է, որ համագործակցություն է սկսել Սաուդյան Արաբիայի հետ։ Լա լիգան գլոբալ գործընկերության համաձայնագիր է ստորագրել Visit Saudi-ի հետ, որը Սաուդյան Արաբիայի զբոսաշրջության կառավարման վարչության մարմիններից է։ Այդ մարմինը զբաղվում է Սաուդյան Արաբիայում զբոսաշրջության խթանմամբ։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերը նախատեսում են համատեղ միջոցառումներ անցկացնել, որոնց մի մասը տեղի կունենան Սաուդյան Արաբիայում՝ երկրում իսպանական […]
Ավելին
Սաուդյան Արբաիյաի Պրո լիգայի 2-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական հարկի տակ մրցեց «Ալ Թավունի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցեց, քանի որ հյուրըերը հաղթեցին 2:0 հաշվով։ «Ալ Թավունի գոլերը խփեցին Լեանդրե Թավամբան ու Ահմեդ Բահուսեյինը։ Այս հաղթանակից հետո «Ալ Թավունը» վաստակեց 4 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ «Ալ Նասրը» պարտվել է […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» հյուրընկալվելիս մրցեց «Ալ Ախդուդին»` հաղթելով 3:1 հաշվով։ «Ալ Ֆաթեհի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև թինի նորեկ Լուկաս Սելարայանը, ով 90+2-րդ րոպեին առաջին արդյունավետ գործողությունը կատարեց նոր ակումբի կազմում` օգնելով աչքի ընկնել «Բարսելոնայի» նախկին հարձակվող Քրիստիան Տելիոյին։ Նշենք, որ Տելիոն այդ խաղում դարձել է դուբլի հեղինակ։ Այս հաղթանակից […]
Ավելին
«Մաքքաբի Թել Ավիվի» դարպասապահ Դանիել Պերեցն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։ Ինդայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ «ռեկորդ մայսթերը» մինչև 2027 թ. հունիսի 30-ն անձնական պայմանագիր է համաձայնեցրել 23-ամյա դարպասապահի հետ։ Abendzeitung-ի լրագրող Պատրիկ Շտրասերն էլ տեղեկացնում է, որ մյունխենյան ակումբը Պերեցի տրանսֆերի դիմաց «Մաքքաբիին» կվճարի 6-7 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` «Բավարիայի» մարզչական շտաբը […]
Ավելին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ հայազգի ֆուտբոլիստը շարունակում է լինել «Այաքսի» տրանսֆերային գլխավոր նպատակը։ Աղբյուրի փոխանցմամբ` 23-ամյա ֆուտբոլիստին իրենց շարքերում ցանկանում են տեսնել բազմաթիվ ակումբներ, սակայն Սպերցյանը ցանկանում է տեղափոխվել միայն «Այաքս»։ Հիշեցնենք` մոտ մեկ ամիս առաջ Ռոմանոն հայտնել էր, որ «Այաքսը» Սպերցյանի տրանսֆերի հարցում […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025