Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը մրցում է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ։ Հանդիպման 55-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանն առաջ մղեց մեր ընտրանուն և 65-րդ րոպեի դրությամբ մերոնք հաղթում են 1։0 հաշվով։
Ավելին
Նոյեմբերի 18-ին Ազգերի լիգայի վերջին` 6-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Նիկոսիայի GSP մարզադաշտում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ։ Հաղթանակի դեպքում մեր հավաքականը C դիվիզիոնի 2-րդ խմբում հաղթող կդառնա և կնվաչի Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգիր։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Համավարակի դրական թեստի պատճառով Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանը չեն մասնակցի Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, Անդրե Չալըշըրը և Գրիգոր Մելիքսեթյանը: Կորոնավիրուսով վարակվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, ինչպես նաև պատվիրակության ևս 3 անդամներ: Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Հյուսիսային Մակեդոնիայի […]
Ավելին
Նոյեմբերի 18-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում տեղի կունենա Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։ Խաղից առաջ GSP մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում լրագրողների հարցերին պատասխանեցին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը և կիսապաշտպան Արտակ Գրիոգորյանը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ -Արտակ, Վրաստանի հավաքականի դեմ խաղում շատ […]
Ավելին
Նոյեմբերի 18-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում կկայանա Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության C դիվիզիոնի Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է Macedonian Football-ը, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը բավականին լուրջ կորուստներով է մոտենում Հայաստնաի ահվաքականի դեմ հանդիպմանը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպումը բաց են թողնելու Գորան Պանդևը, Էլիֆ Էլմասը, Արիյան Ադեմին, Էսջան Ալիոսկին, Էնիս Բարդին, Ստոլե Դիմիտրևսկին, Բոբան […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը մեկնել են Կիպրոս, որտեղ նոյեմբերի 18-ին կկայանա Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի վերջին՝ 6-րդ տուրի Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։ Հանդիպումը ի սկզբանե որոշված էր, որ պետք է կայանա Երևանում, սակայն հասկանալի պատճառներով այն տեղափոխվեց Կիպրոսի մայրաքաղաք Լիմասոլ, իսկ խաղը […]
Ավելին
Ուկրաինայի առաջին լիգայի 13-րդ տուրի շրջանակում «Չերնոմորեցը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթել է «Մետալիստ 1925»-ին։ Հանդիպման 74-րդ րոպեին գեղեցկագույն գոլի հեղինակ է դարձել հայազգի ֆուտբոլիստ Արթուր Ավագիմյանը։ Հավելենք, որ 23-ամյա ֆուտբոլիստն ունի Ուկրաինայի քաղաքացիությունը և հանդես է գալիս ձախ վինգերի դիրքում։ 2019/20 մրցաշրջանի մի հատված անցկացրել է «Ալաշկերտի» կազմում ինչից հետո տեղափոխվել է «Չերնոմորեց»։ […]
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության 5-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1։2 հաշվով ծանր հաղթանակ տարավ Վրաստանի հավաքականի նկատմամբ և դեռևս լավ հնարավորություններ է պահպանում իր խմբում գրավել 1-ին հորիզոնականը։ Այդ խաղից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը լուսանկար է հրապարակել՝ վերնագրելով «Մեր հաղթանակած հանդերձարանը»։
Ավելին
Նոյեմբերի 15-ին Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության 5-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1։2 հաշվով անչափ կարևոր հաղթանակ տարավ Վրաստանի հավաքականի նկատմամբ։ Այդ խաղից հետո լրագրողների հարցերին է պատասխանել մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, ինչի մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ -Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին։ Տղաները շատ մեծ […]
Ավելին
Նոյեմբերի 15-ին Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի շրջանակում Հայաստանի հավաքականը Թբիլիսիում հյուրընկալվել էր Վրաստանի ընտրանուն։ Մեր տղաները կարողացան 1։2 հաշվով ծանր հաղթանակ տանել և իր խմբում առաջին հորիզոնականը գրավելու հնարավորությունը պահպանել։ Խոակին Կապառոսի սաներին հաղթանակ պարգևեցին Գևորգ Ղազարյանի և Սարգիս Ադամյանի գոլերը, իսկ Վրաստանի հավաքականի միակ գնդակը հեղինակեց Վալերի Կազաիշվիլին, ով հստակ իրացրեց 11 […]
Ավելին
1 176 177 178 179 180 234

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023