Ղազախստանի առաջնությունը միշտ էլ հայ ֆուտբոլիստների համար կարիերան շարունակելու նախընտրելի տարբերակներից մեկն է եղել։ Սակայն վերջերս հայազգի ֆուտբոլիստների թիվը Ղազախստանի առաջնությունում նկատելիորեն մեծացել է։ Եվ ահա այս թեմային որոշեց անդրադառնալ նաև մեր ծաղրանկարիչը։
Ավելին
Երեկ՝ հունվարի 25-ին, Իսպանիայի Լա Լիգայի 21-րդ տուրում կայացավ Վալենսիա – Բարսելոնա հանդիպումը։ Սա, ըստ էության, կապտանռնագույնների նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի առաջին լուրջ քննությունն էր նոր պաշտոնում։ Թե ինչ եղավ երեկ, մենք արդեն անդրադարձել ենք։ Սակայն մեր ծաղրանկարիչը չցանկացավ այս թեման այդքանով փակված համարել․
Ավելին
Այսօր արդեն անդրադարձել ենք Էրլինգ Հալանդի անհավանական նորամուտին՝ Դորտմունդի Բորուսսիայի կազմում։ Սակայն Հալանդի դեբյուտն այնքան տպավորիչ էր, որ մեր ծաղրանկարիչը որոշեց գիշերը չքնել ու նկարեց հետևյալ ծաղրանկարը։
Ավելին
Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ կատալոնական «Բարսելոնան» հեռացրել է գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին, իսկ նրա փոխարեն նշանակել «Բետիսի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետիենին։ 61-ամյա մասնագետն իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Երեկ ես մեր գյուղում զբոսնում էի կովերի հետ, իսկ այսօր մարզում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին»։
Ավելին
Հունվարի 11-ին Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մամլո ծառայությունը տեղեկացրեց, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան։ Ինտերֆուտբոլի թիմը բազմիցս է անդրադարձել Մարկոսին՝ հրապարակելով նրա ֆանտաստիկ գոլերը թե՛ հավաքականի, թե՛ տարբեր ակումբների կազմում։ Իսկ մեր ծաղրանկարիչը որոշեց անդրադառնալ Մարկոսի կարիերայի ավարտին իր ուրույն տեսանկյունից՝ մատնանշելով ամենահայ բրազիլացու հսկայական ներդրումը հայկական ֆուտբոլի […]
Ավելին
2019-ը հակասական տարի «դուրս եկավ» հայկական ֆուտբոլի, մասնավորապես Հայաստանի ազգային հավաքականի համար։ Արմատական բարեփոխումներ ֆեդերացիայի նորընտիր նախագահի կողմից, տպավորիչ հաղթանակներ, ամոթալի պարտություններ, գլխավոր մարզչի փոփոխություն, նորանշանակ անհամատեղելի մարզիչ մեր հավաքականի խաղացողների համար, արդյունքում՝ թեկուզ իտալացիներից, բայց խայատառակ, մեր ֆուտբոլի պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունը, ֆեդերացիայի նախագահի հրաժարականը, նոր ընտրություններ, շատերի կարծիքով սկանդալային և խախտումներով ընտրված […]
Ավելին
Երեկ կայացավ Իսպանիայի Լա Լիգայի առաջին հատվածի կենտրոնական հանդիպումը՝ սուպեր կլասիկոն։ Խաղի արդյունքին արդեն անդրադարձել ենք։ Իսկ այ Էռնեստո Վալվերդեի սիրելի մարտավարության կողքով չկարողացավ անտարբեր անցնել մեր ծաղրանկարիչը։
Ավելին
Դեկտեմբերի 13-ին Սաթիկ Սեյրանյանի հեղինակային pressing հաղորդաշարի հյուրը եղել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Հարցազրույցի ընթացքում Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ նախագահ ընտրվելու չափորոշիչ է համարել կոշոիկի տակ ունենալը․․․ «Մելիքբեկյան Արմենը մոռանում ա, որ Վանեցյանի ընտրության ժամանակ երբ ինքը գործկողմի անդամ էր ընտրվում, նույնիսկ կոշիկի տակ չուներ: Կոշիկի տակը պոկվեց, վեկալեց, դրեց գրպանը, գնաց…:», […]
Ավելին
Փարիզում հանձնվեց տարվա գլխավոր մրցանակը՝ «Ոսկե գնդակը», որը կարիերայում վեցերորդ անգամ ստացավ կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին։ Մեսսին այս ցուցանիշով շրջանցեց Կրիշտիանու Ռոնալդուին և այժմ մրցանակի միանձնյա ռեկորդակիրն է։
Ավելին
Լիխտենշտեյն – Հայաստան հանդիպումը, անշուշտ, բոլոր հայ ֆուտբոլասերներին հիասթափեցրեց, և շատերը արդեն այլևս հույս չունեն, որ մեր ընտրանուն կհաջողվի շտկել իրավիճակը և ձեռք բերել այդքան բաղձալի ուղեգիրը՝ դեպի Եվրո 2020։ Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, սակայն, այլ կարծիք ունի այս ամենի հաշվով, ինչն էլ դարձել է մեր ծաղրանկարիչի ոգեշնչման աղբյուրը։
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023