«Բարսելոնայի» վինգեր Ֆրանսիսկո Տրինկաոն կարիերան կշարունակի Լիսաբիոնի «Սպորտինգում»։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, պորտուգալական ակումբը գործարքի հարցում «բլաուգրանայի» հետ հասել է վերջնական համաձայնության, որի դիմաց վճարելու է 10 մլն եվրո։ Հաղորդվում է, որ «Սպորտինգն» այդ գումարը վճարելու է 1 տարվա ընթացքում, սակայն դրա փոխարեն 22-ամյա ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից «Բարսելոնան» ունենալու է 50% մասնաբաժին։ Բացի […]
Ավելին
ԱՄՆ երրորդ դիվիզիոնը` ՄԼՍ Նեքսթ Պրոն ներկայացնող «Ինտեր Մայամի II»-ը հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Օրլանդո Սիթի II»-ին։ Հանդիպման վերջակետը 84-րդ րոպեին տուգանայինի իրացումից հետո դրեց Ռոմեո Բեքհեմը` դառնալով տպավորիչ գոլի հեղինակ։ Նշենք, որ 19-ամյա վինգերը «Մանչեսթեր Յունայթեդի», «Ռեալ Մադրիդի» և Անգլիայի հավաքականի նախկին լեգենդար կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի որդին է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Բարսելոնան» հույսը չի կորցրել, որ կկարողանա ձեռք բերել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին։ Ինչպես տեղեկացնում է Sport1-ը, «բլաուգրանան» նոր` բարելավված առաջարկ է պատրաստում գործարքի համար։ Հաղորդվում է, որ «Բարսելոնան» պատրաստվում է բավարարել մյունխենյան ակումբի ֆինանսական պահանջը ու գործարքի դիմաց առաջարկել 50 մլն եվրո։ Այդուհանդերձ, գործարքի իրագործման ամենաիրական խոչընդոտն այն է, որ տրանսֆերային շուկայում «Բավարիան» չի տեսնում […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Տրևոր Սինքլեյրը կարծում է, որ Մաուրիսիո Պոչետինոն «քաղաքաբնակների» գլխավոր մարզչի պաշտոնում արժանի փոխարինող կլինի Պեպ Գվարդիոլայի համար. «Ակնհայտ է, որ Պոչետինոն գլուխ հանում է ֆուտբոլիստների էգոյից և նրանց հետ լավ հարաբերություններ ունի։ Կարևոր չէ, թե որքան հիանալի են ֆուտբոլիստները նրա թիմում: Մենք տեսանք, թե ինչպես է նա ղեկավարում Մեսսիին, Մբապեին, Նեյմարին։ […]
Ավելին
Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 18-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» հյուրընկալվելիս 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տոնեց «Չիկագո Ֆայրի» նկատմամբ։ «Կալամբուսի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, ով մեծապես նպաստեց իր թիմի հաղթանակին։ 30-ամյա ֆուտբոլիստը 63-րդ րոպեին հիանալի փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց իր թիմակից Դերիկ Էթիենին, ով էլ կրճատեց հաշվի տարբերությունը` այն դարձնելով 1:2։ […]
Ավելին
«Պարի Սեն-Ժերմենը» շարունակում է աշխատել կազմի ամրապնդման ուղղությամբ։ Ինչպես տեղեկացրել ենք, փարիզյան ակումբը լրջորեն հետաքրքրվաժ է «Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարի ծառայություններով։ Արդեն տևական ժամանակ է կողմերը տրանսֆերի հարցում բանակցություններ են վարում, սակայն դեռևս որևէ էական առաջընթաց չկա։ Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Փարիզը» սլովակ պաշտպանի դիմաց «ներաձուրիներին» մի քանի առաջարկ արդեն կատարել է, […]
Ավելին
«Ինտերն» սկսել է միջմրցաշրջանային հատվածն ու մարզումային հանդիպում անցկացրեց «Միլանեզե» ակումբի դեմ։ «Ներաձուրիները» մրցակցին որևէ շանս չտվեցին` հաղթելով 10:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Խոակին Կոռեան, Ռոմելու Լուկակուն, Քրիստիան Ասլանին, Ալեսանդրո Ֆոնտանարոսան, Մաթիա Սանգալին, Անդրեա Պինամոնտին, Վալենտինո Լազարոն ու Դենիս Կուրատոլոն։ Նշենք, որ միլանյան ակումբի […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգը կարիերան կշարունակի «Չելսիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, տրանսֆերի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության։ «Ազնվականները» գործարքի դիմաց «քաղաքաբնակներին» վճարելու են 45 մլն ֆունտ ստերլինգ, որին, հավելավճարների տեսքով, հետագայում ավելանալու է ևս 10 միլիոն ֆունտ։ 27-ամյա եզրային հարձակվողը լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը կնքելու է «5+1» ձևաչափով։ Նշվում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, ակումբի նորեկ Էրլինգ Հալանդը հանդես կգա «9» համարի ներքո։ Նշենք, որ նորվեգացի գոլահարը «Բորուսիա Դորտմունդի» կազմում նույնպես խաղում էր «9» համարով։ Ավելի վաղ «քաղաքաբնակների» կազմում այդ համարի ներքո հանդես են եկել Գաբրիել Ժեզուսը, Նոլիտոն, Ալվարո Նեգրեդոն, Էմանուել Ադեբայորը, Վալերի Բոժինովը, Էնդի Քոուլնու և այլք։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում կայանում է Ռուսաստանի Սուպերգավաթի հանդիպումը, որի շրջանակում մրցում են «Զենիթն» ու Մոսկվայի «Սպարտակը»։ 29-րդ րոպեին «Զենիթի» հարձակվող Իվան Սերգևը պտտեցրած հարվածով դարձավ հիասքանչ գոլի հեղինակ` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023