Հայաստանի մինչև 18 տարեկանների Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Բանանց-01»-ը 2:1 հաշվով հաղթել է «Ակադեմիա-01»-ին: «Բանանց-01»-ի կազմում ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել Գևորգ Արաբյանը: Գոլը՝ տեսանյութի 40 վայրկյանից.
Ավելին
Իսպանացի անվանի ֆուտբոլիստ Չավին խոսել է իր նախկին թիմակից, «Բարսելոնայի» ներկայիս ավագ Լիոնել Մեսսիի մասին. «Մեսսին ամեն օր ապացուցում է, որ լավագույնն է. նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Խաղացել եմ նրա հետ և գիտեմ, որ իր գործողություններն ուղղակի անկրկնելի են: Առանց կասկածի, նա լավագույնն է բոլոր ժամանակների համար»,- Չավիի խոսքն է մեջբերել ESPN-ը:
Ավելին
Մարտի 23-ին Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտում կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը: Խաղը կսպասարկի Դանիայի մրցավարական անձնակազմը՝ Յակոբ Կելետի գլխավորությամբ,- հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Օգնականներն են Լարս Հումելգարդը և Հեյնե Սորենսենը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Յենս Մաեն: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Ռոբերտ Կիշպալը Հունգարիայից, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչն է Նիկոլաե Գրիգորեսկուն Ռումինիայից:
Ավելին
Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտնել է, որ Ռոմելու Լուկակուն չի մասնակցի Եվրո-2020-ի որոկավորման փուլի Ռուսաստանի հավաքականի դեմ առաջիկա հանդիպմանը: «Լուկակուն կմնա թիմում: Ռուսաստանի դեմ խաղից հետո մենք կորոշենք՝ կարո՞ղ է նա արդյոք մասնակցել Կիպրոսի դեմ հանդիպմանը, թե ոչ»,- Մարտինեսի խոսքն է մեջբերում Het Nieuwsblad-ը: Ռուսաստանի և Բելգիայի հավաքականները կմրցեն այսօր՝ մարտի 21-ին Բրյուսելում:
Ավելին
Ընկերական հանդիպման շրջանակում Գերմանիայի հավաքականը «Վոլկսվագեն Արենայում» հյուրընկալել էր «Սերբիայի» ընտրանուն: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: Հանդիպման հաշիվը բացել են հյուրերը. 12-րդ րոպեին «Այնտրախտի» հարձակվող Լուկա Յովիչը գրավել է Նոյերի դարպասը: 69-րդ րոպեին Լեոն Գորեցկան հաշվենկատ հարվածով հավասարեցրել է հաշիվը:
Ավելին
Հայաստանի հավաքականի մարզումից հետո ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրուցել է հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Լյուքսեմբուրգի «Պրոգրեսի» ֆուտբոլիստի հարցազրույցը՝ ստորև.
Ավելին
Բելառուսական «Իսլոչը» ստուգողական հանդիպման շրջանակում 5:4 հաշվով հաղթել է НФК-ին: Իր թիմի առաջին գոլը խփել է Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող, «Բանանցի» և «Արցախի» նախկին ֆուտբոլիստ Գրիգոր Աղեկյանը:
Ավելին
«Բարսելոնան» պատրաստվում է «մեծ ցնցումներ» իրականացնել առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Diario Sport-ի տեղեկության համաձայն՝ կատալոնական ակումբն արդեն իսկ 60 միլիոն եվրո է առաջարկել «Այաքսին» Մատեիս դե Լիգտի համար: Կատալոնական ակումբը տևական ժամանակ է ջանք չի խնայում 19-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: «Բարսան», ինչպես հայտնի է, կողմնորոշվել է նաև Լուիս Սուարեսին փոխարինողի հարցում: The Guardian-ը […]
Ավելին
«Աթլետիկոյի» 24-ամյա կիսապաշտպան Սաուլ Նիգեսը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Ինչպես հայտնում է ESPN-ը, «Սիթին» մոտ է կիսապաշտպանին ձեռք բերելուն 80 մլն եվրոյով: «Քաղաքայիններն» այս հարցում շրջանցել են «Բարսելոնային»: «Մանչեսթեր Սիթին» սկսել է կոնկրետ քայլեր կատարել ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար: Հայտնի է նաև, որ Սաուլը չի ցանկանում մրցաշրջանից հետո մնալ «Աթլետիկոյում»: Նրան հետաքրքրել էր «Բարսելոնայի» […]
Ավելին
Այսօր՝ մարտի 20-ին Հայաստանի հավաքականն անցկացրել է հերթական մարզումը: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում մարզվել են հայտացուցակում ընդգրկված բոլոր ֆուտբոլիստները: Հայաստանի ազգային ընտրանին պատրաստվում է մեկնել Բոսնիա և Հերցեգովինը, որտեղ մարտի 23-ին կայանալու է ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի J խմբի առաջին տուրի հանդիպումը: ՀՖՖ-ն ներկայացրել է մարզման տեսանյութը.
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025