«Պարի Սեն Ժերմենը» ներկայացրել է 2019-2020 թվականներ մրցաշրջանի համար նախատեսված հիմնական խաղաշապիկը: Փարիզյան ակումբը խաղաշապիկի շնորհանդեսը արել է գեղեցիկ տեսանյութով.
Ավելին
«Մարսելի» կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը կարող է իր կարիերան շարունակել Իսպանիայում: Ինչպես հայտնում է L`Equipe-ն, խաղացողով հետաքրքրվում է «Սևիլիան»: Իսպանական ակումբը ֆրանսիացիներին 11-13 մլն եվրո է առաջարկել 24-ամյա կիսապաշտպանի համար: Օկամպոսը «Մարսելի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից: Ֆուտբոլիստը Լիգա 1-ի անցած մրցաշրջանում անցկացրած 34 հանդիպումներում խփել է 4 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում:
Ավելին
Կիսապաշտպան Ջեյսոնն իր կարիերան կշարունակի «Վալենսիայում»: Ինչպես հայտնում է «չղջիկների» պաշտոնական կայքը, 24-ամյա խաղացողն իրենց ակումբ է տեղափոխվել «Լևանտեի» հետ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո որպես ազատ գործակալ: Ջեյսոնի պայմանագիրը «Վալենսիայի» հետ նախատեսված է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը: Ֆուտբոլիստն անցած մրցաշրջանում անցկացրած 30 հանդիպումներում խփել է 2 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուսը կիսվել է մադրիդյան ակումբ տեղափոխվելուց իր տպավորություններով: -Զիդանը վերադարձել է մարզչի պաշտոնին: Ի՞նչի մասին եք դուք խոսել: -Նա ինձ ասաց, որ շարունակեմ ջանասիրաբար աշխատել, քանի որ ես դեռ երիտասարդ եմ: Նա ինձ ասաց, որ կլսի իմ ընտանիքին, ակումբի աշխատակիցներին և ուրիշ ոչ ոքի: Վստահ եմ, որ նրա ղեկավարության տակ, ես «Ռեալում» որպես […]
Ավելին
«Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը շարունակում է բանակցություններ վարել «Չելսիի» հետ: Ինչպես հայտնում է «Դերբիի» պաշտոնական կայքը, ակումբը պաշտոնապես ազատել է 41-ամյա մասնագետին երկուշաբթի և երեքշաբթի կայանալիք թիմի մարզումներին ներկա գտնվելու պարտավորությունից, որպեսզի վերջինս ինչքան հնարավոր է շուտ ավարտի լոնդոնցիների հետ երկխոսությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեմպարդը «Չելսիի» հետ 3 տարով պայմանագիր […]
Ավելին
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարի հավանական «Բարսելոնա» վերադառնալու մասին: «Ես կնախընտրեի, որ Նեյմարը չվերադառնար Լա լիգա: Նա չի հանդիսանում լավ օրինակ ծառայելու առարկա: Նեյմարը կարող է լավ խաղացող լինել, բայց վարքը նույնպես շատ կարևոր է արժեքների մեջ, որոնք մենք քարոզում ենք: Մենք Լա լիգա ենք ուզում գրավել լավագույն խաղացողներին, բայց […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է բանակցություններ վարել հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, 21-ամյա հարձակվողն արդեն այսօր կարող է ակումբի հետ 4 տարվա նոր պայմանագիր ստրագրել մեկ տարի ավելացնելու հնարավորությամբ: Ռեշֆորդի աշխատավաձը նոր պայմանագրով կկազմի շաբաթական 300 հազար ֆունտ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռեշֆորդը ցանկանում է ՄՅՈւ-ում շաբաթական […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես ներկայացրել է 2019-2020 թ. մրցաշրջանի համար նախատեսված հիմնական խաղաշապիկի մոդելը: Խաղաշապիկի կարգախոսը հետևյալն է. «Սա մեր քաղաքն է»: Verdict? ? GET YOURS! ➡️ https://t.co/vKDodBiJVB ? #mancity pic.twitter.com/9Y0C8KKBmq — Manchester City (@ManCity) July 1, 2019
Ավելին
Հարավային Ամերիկայի (Copa America) 2019 թվականի խաղարկությունը թևակոխում է վճռական փուլ: Եզրափակչի ուղեգիրն են վիճարկելու երկու զույգեր՝ Բրազիլիա – Արգենտինա և Չիլի – Պերու: Հարցերի հարցը Ընթացիկ խաղարկության գլխավոր հարցերից մեկը հետևյալն է. կկարողանա՞ արդյոք Մեսսին իր հավաքականի հետ դառնալ չեմպիոն: Արգենտինա – Բրազիլիա հանդիպումը միգուցե կենտրոնականն է ամբողջ առաջնությունում: Կարևոր է ընդգծել այն հանգամանքը, […]
Ավելին
«Նապոլիի» կիսապաշտպան Ամադու Դիավարան տեղափոխվել է «Ռոմա»: Հռոմեացիների պաշտոնական կայքը հայտնում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Իտալական մամուլը հայտնում է, որ տրանսֆերի համար վճարվել է 21 մլն եվրո: Դիավարան «Նապոլիի» կազմում հանդես էր գալիս 2016 թվականից: Նախորդ մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը նեապոլական թիմի կազմում անցկացրել է 13 հանդիպում:
Ավելին
1 1,799 1,800 1,801 1,802 1,803 1,896

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023