Իտալական Ա 26-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս 3։4 հաշվով դժվար հաղթանակ տարավ «Կալյարիի» նկատմամբ՝ շարունակելով պայքարել Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։ Հերթական անգամ հայ երկրպագուներին ուրախացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ երկրորդ տուրն անընդմեջ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ 41-րդ րոպեին Նիկոլա Կալինիչը կրկին առաջ մղեց հռոմեական ակումբին՝ եզրափակելով Հենրիխ Մխիթարյանի աջ եզրից կատած փոխանցումը։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում ընթանում է 26-րդ տուրը։ Ինչպես գիտեք, այս տուրի մի շարք հանդիպումներ կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են, սակայն այսօր կայացած երկու հանդիպումները մեզ ուրախացրին անհավանական գոլառատությամբ։ «Ատալանտան» շարունակում է պարզապես հիացնել։ Ջամպիերո Գասպերինի սաներն ընթացիկ մրցաշրջանում արդեն երրորդ անգամ մրցակցի դարպասն ուղարկում են 7 գնդակ։ Բերգամոն ներկայացնող ակումբի հերթական զոհը հետնապահների թվում ընթացող […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրի վերջին խաղի շրջանակում կկայանա հերթական Էլ կլասիկոն, որի շրջանակում մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում ընթացող «Ռեալը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կմրցի առաջատար «Բարսելոնայի» դեմ։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։55 և կցուցադրվի «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերով, իսկ հանդիպման առցանց հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 27-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 4։0 հաշվով հաղթել է «Դիժոնին»։ Փարիզյան ակումբի պատմության լավագույն ռմբարկու Էդինսոն Կավանին հանդիպման 36-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի հնարավորություն է ունեցել, սակայն Կիլիան Մբապեի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո 2-3 մետր հեռավորությունից հարվածել է բավականին բարձր։
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն մեկնաբանել է «Ոսկե գնդակը» ստանալու իր հնարավորությունները․ «Հնարավոր է՝ ես արդեն այդքան էլ հեռու չեմ այդ մրցանակը ստանալուց, սակայն ես ո՞վ եմ, որպեսզի այդպիսի հարց լուծեմ։ Պարզապես փորձում խաղադաշտում լինել ավելի լավը, քան կամ։ Ես լավ եմ խաղացել վերջին տարիներին և նույնիսկ նախորդ մրցաշրջանում, երբ ես տառապում էի վնասվածքներից, […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 3։0 հաշվով պարտվել է «Վոթֆորդին»։ Այս պարտությունն ընդհատեց Յուրգեն Կլոպի թիմի 44 խաղից բաղկացած անպարտելի խաղերի շարքը։ Sky Sports-ի փորձագետ, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը զվարճալի կերպով է արձագանքել «Լիվերպուլի» պարտությանը․
Ավելին
Ֆրանսիական լիգա 2-ի 27-րդ տուրի շրջանակում աղյուսակի միջնամասում ընթացող «Կանը» սեփական հարկի տակ մրցել է «Գրենոբլի» հետ։ Տանտերերը հաղթել են 2։0 հաշվով։ «Գրենոբլը» 1 րոպեում հաջողացրել է երկու անգամ գնդակը հանել սեփական դարպասից։ Խաղի 18-րդ րոպեին հյուրերի դարպասապահ Բրիս Մոբլյոն տարվա ամենազավեշտալի ինքնագոլի հեղինակն է դարձել, իսկ ավելի մանրամասն՝ տեսանյութում․
Ավելին
Այսօր՝ մարտի 1-ին՝ Երևանի ժամանակով 23։55, Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում կկայնա տարվա գլխավոր հանդիպումներից մեկը՝ իսպանական Էլ կլասիկոն, որի շրջանակում կմրցեն «Ռեալն» ու «Բարսելոնան»։ Թիմերի գլխավոր մարզիչներն արդեն հրապարակել են այն խաղացողների անունները, ովքեր հայտավորված կլինեն հանդիպմանը․
Ավելին
Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս 0։6 հաշվով առավելության է հասել «Հոֆֆենհայմի» նկատմամբ։ Սակայն այս հաղթանակը հանդիպման ամենակարևոր իրադարձությունը չէ։ Հանդիպման 66-րդ րոպեին, երբ հաշիվն արդեն եղել է նվաստացուցիչ «Հոֆֆենհայմի» համար, մյունխենյան ակումբի երկրպագուները վիրավորական պաստառ են պարզել տանտերերի սեփականատեր Դիտմար Հոպի հասցեին։ Պաստառի վրա գրված է եղել հետևյալը․ «Դիտմար Հոպը դեռևս անբարոյական որդի է»։ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի շրջանակում «Բավարիան» շարունակում է հաղթարշավը։ Հանս-Դիտեր Ֆլիկի սաների հերթական «զոհը» «Հոֆֆենհայմն» էր։ Մյունխենյան ակումբը ողջ խաղի ընթացքում ուներ բացարձակ առավելություն, 6 անգամ գրավելով սեփական դարպասը, իսկ սեփականը պահելով առնառիկ։ «Բավարիայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ֆիլիպե Կոուտինիոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Սերժ Գնաբրին, Յոզուա Կիմիխը, Ջոշուա Զիրկզեեն, ինչպես նաև Լեոն Գորեցկան։ Այս հաղթանակից […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023