Լա լիգայի 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում, որտեղ կկայանա մադրիդյան հերթական դերբին. «Ռեալ Մադրիդը» կմրցի «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Vmedia» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Օսասունայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական գոլառատ հանդիպում ստացվեց, որն ուղեկցվեց համառ պայքարով, իսկ խաղն ավարտվեց 2:2 հաշվով։ Հանդիպման 12-րդ րոպեին «Բարսելոնային» առաջ մղեց Նիկո Գոնսալեսը, իսկ 14-րդ րոպեին «Օսասունան» Դավիդ Գարիսայի ջանքերով հավասարեցրեց հաշիվը։ Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 49-րդ րոպեին, Աբդեսամադ Էզալզուլին կրկին առաջ […]
Ավելին
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր` դեկտեմբերի 12-ին, պայքարի մեջ մտավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը` Ռաֆիկ Հարությունյանը, ով հանդես եկավ 81 կգ քաշային կարգում։ Հարությունյանը երկամարտի 349 կգ (158+191 կգ) արդյունքով զբաղեցրեց միայն 8-րդ հորիզոնականը։ Աշխարհի չեմպիոն դարձավ 17-ամյա բուլղարացի ծանրորդ Կարլոս Նասարը, ով ցույց տվեց 374 կգ արդյունքը (166+208 կգ)։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Ավարտվեց Ֆորմուլա 1-ի 2021 թ. մրցաշրջանը։ Վերջին` Աբու դաբիի գրան-պրիից առաջ երկու ավտոարշավորդներ` Մաքս Ֆերստապենը («Ռեդ Բուլլ») և Լյուիս Հեմիլթոնն («Մերսեդես») ունեին հավասար` 369.5 միավոր։ Այսօր` դեկտեմբերի 12-ին, տեղի ունեցավ Աբու Դաբիի գրան-պրին։ Լյուիս Հեմիլթոնը, ով մեկնարկել էր երկրորդ հորիզոնականից, հենց մեկնարկում շրջանցեց Ֆերստապենին և մինչև վերջին շրջանը պահպանում էր առաջատարությունը, սակայն հոլանդացի ավտոարշավորդը կարողացավ […]
Ավելին
Դեմտեմբերի 7-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկել և ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր` դեկտեմբերի 12-ին, պայքարը կսկսի Հայաստանի առաջին ներկայացուցիչը` Ռաֆիկ Հարությունյանը։ Հարությունյանը հանդես կգա 81 կգ քաշային կարգում։ Ռաֆիկ Հարությանի մրցելույթին կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին, ամենայն հավանականությամբ, շուտով կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «Յուվենտուսը» նոր կենտրոնական հարձակվող է փնտրում և այդ դիրքի ամրապնդման հիմնական թեկնածուն հենց Կավանին է։ Ինքը` ուրուգվայցի ֆուտբոլիստը, նույնպես ցանկանում է հեռանալ մանկունյական ակումբից և վերադառնալ Ա սերիա։ Նշվում է, որ բացի Կավանիից, «բյանկոներիները» հետաքրքրված են նաև Դուշան Վլահովիչի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով հաղթեց «Նորվիչին»։ «Կարմիր սատանաներին» հաղթանակ պարգևեց 75-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի խփած գոլը, ով դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Նորվիչը» դարձել է 120-րդ ակումբը, որի դարպասը Ռոնալդուն գրավել է։ Ընդհանուր առմամբ, պորտուգալացի գոլահարը 160 ակումբի դեմ է խաղացել։ Բացի դրանից, Կրիշը […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունյաթեդը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով հաղթեց «Նորվիչին»։ Մանկունյական ակումբի նոր գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը Պրեմիեր լիգայի շրջանակում իր մեկնարկային երկու խաղերում էլ հաղթել է «չոր» հաշվով (խմբ.` Ռանգնիկի գլխավորությամբ առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» միևնույն` 1:0 հաշվով հաղթել է «Քրիսթալ Փելասին»)։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Ռանգնիկը «ՄՅՈՒ»-ի գլխավոր մարզիչների շրջանակում […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ։ Տեսանյութը նվիրված է Հայաստանի հավաքականի` Խոակին Կապառոսի գլխավորությամբ անցկացրած 6 լավագույն հանդիպումներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Ուդինեզեի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Ռոսոներիները» մինչև 90+2-րդ րոպեն պարտվում էին 0:1 հաշվով, սակայն Զլատան Իբրահիմովիչը կիսաշրջադարձ հարվածով հիանալի գոլի հեղինակ դարձավ` փրկելով միլանյան ակումբին պարտությունից։ Հավելենք, որ 40-ամյա հարձակվողն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 10 հանդիպում և խփեց իր 7-րդ գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
1 1,057 1,058 1,059 1,060 1,061 2,075

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023