«Միլանը» շարունակում է փոխարինող փնտրել կենտրոնական պաշտպան Սիմոն Կյայերի համար, ով ծնկի խաչաձև կապանների կտրածքի պատճառով ընթացիկ մրցաշրջանում չի կարող այլևս օգնել «ռոսոներիներին»։ Ինչպես տեղեկացնում է հանարահայտ լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, ներկա պահին այդ դիրքի ամրապնդման ամենահավանական տարբերակը «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Էրիկ Բային է։ Աղբյուրի փոխանցմամբ` միլանյան ակումբը ցանկանում է վարձակալել 27-ամյա ֆուտբոլիստին, […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր` հունվարի 12-ին, կկայանա Իսպանիայի Սուպերգավաթի առաջին կիսաեսզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում կմրցեն «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը»։ Երկու ակումբների գլխավոր մարզիչներն էլ հրապարակել են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու այդ հանդիպմանը։ «Բարսելոնա» Դարպասապահներ – Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Նորբերտո Նետո, Ինյակի Պենյա Պաշտպաններ – Սերժինիո Դեստ, Ժերար Պիկե, Ռոնալդ Արաուխո, Դանի […]
Ավելին
«Պորտուի» կիսապաշտպան Սերժիու Օլիվեյրան կարիերան կշարունակի «Ռոմայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է հանարահայտ ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «գայլերը» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կվարձակալեն 29-ամյա կիսապաշտպանին, որի ավարտից հետո կունենան 13 մլն եվրոյի դիմաց նրան գնելու իրավունք։ «Վիշապները» ևս 1 մլն եվրո կստանան վարձակալության դիմաց։ Նշենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստն այսօր` հունվարի 12-ին, կմեկնի Հռոմ, որպեսզի բուժզննում անցնի և […]
Ավելին
Այսօր` հունվարի 12-ին, մեկնարկում է Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը, որն արդեն անգամ անցկացվելու է Սաուդյան Արաբիայում։ Մրցաշարին մասնակցում են չորս ակումբներ` «Ատլետիկո Մադրիդը» (Լա լիգայի գործող չեմպիոն), «Ռեալ Մադրիդը» (Լա լիգայի գործող փոխչեմպիոն), «Բարսելոնան» (Իսպանիայի գործող գավաթակիր) և «Ատլետիկ Բիլբաոն» (Իսպանիայի գավաթի եզրափակիչի մասնակից)։ Ըստ վիճակահանության` մրցաշարի կիսաեզրափակիչի շրջանակում կկայանան «Բարսելոնա» – «Ռեալ» և «Ատլետիկո» – […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը, ակումբը պաշտոնապես գրանցել է թիմի նորեկ Ֆերրան Տորեսին։ Իսպանացի կիսապաշտպանը «բլաուգրանասի» կազմում հանդես է գալու «19» համարի մարզաշապիկով։ Նշենք նաև, որ այս տեղեկությունը հաստատել է նաև Լա լիգան, որն իր պաշտոնական կայքում 21-ամյա ֆուտբոլիստի համար առանձին էջ է ավելացրել` ընդգրկելով նրան «Բարսելոնայի» ֆուտբոլիստների շարքում։ Հավելենք, որ Տորեսի գրանցմանը մեծապես […]
Ավելին
«Լիվերպուլն» ու «Ռեալ Մադրիդը» փորձում են առաջ անցնել մի շարք այլ եվրոպական գրանդ ակումբներից և հետաքրքրված են բրազիլական «Պալմեյրասի» 15-ամյա հարձակվող Էնդրիկի ծառայություններով։ Այդ մասին հայտնում է Sport Bible-ն։ Թոփ ակումբների ուշադրությունը գրավում է հատկապես պատանի ֆուտբոլիստի վիճակագրությունը, ով «Պալմեյրասի» տարբեր տարիքային թիմերի կազմում անցկացրած 169 խաղում դարձել է 165 գոլի հեղինակ։ Հատկանշական է, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ճապոնական J-League-ի Twitter-ի պաշտոնական կայքը, «Յոկոհամայի» հարձակվող Կաձույոսի Միուրան փոխել է ակումբային գրանցումը։ 54-ամյա հարձակվողը կարիերան վարձավճարով շարունակելու է Ճապոնիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Սուզուկա Պոյինթ Գեթերս» ակումբի կազմում։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ. հունվարի 31-ը, որն ուժի մեջ կմտնի 2022 թ. փետրվարի 1-ից։ Նշենք, որ «Յոկոհաման» J-League-ի 2021 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Կադիսի» պաշտոնական կայքը, ակումբը պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Ալվարո Սերվերային։ Նշենք, որ 56-ամյա մասնագետը «Կադիսի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր դեռևս 2016 թ. ապրիլին, երբ անդալուսական ակումբը հանդես էր գալիս Սեգունդա Բ-ում` երրորդ դիվիզիոնում։ «Կադիսը» Սերվերայի գլխավորությամբ անցկացրել է 258 հանդիպում, այդ ընթացքում ակումբը տոնել է 100 հաղթանակ, 81 հանդիպում ավարտել […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ. գոլառատ խաղում գրանցվեց 2:2 հաշիվը։ Հանդիպման 10-րդ րոպեին «հնդկացիների» հարձակվող Անխել Կոռեան դարձավ պարզապես ֆանտաստիկ գոլի հեղինակ` գնդակը մրցակցի դարպասն ուղարկելով դաշտի կենտրոնի «կլորի» մեջից, ինչից հետո բացվեց խաղի հաշիվը։ Ըստ OptaJose-ի` արգենտինացի հարձակվողին այդ գոլը խփելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը 0,0116 […]
Ավելին
«Բարսելոնան» հետաքրքրված է չինական «Շանհայ Պորտի» կիսապաշտպան Օսկարի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է TNT Sports-ը, երկու ակումբները 2022 թ. սկզբից պարբերաբար բանակցություններ են վարում հավանական տրանսֆերի հարցում, այդուհանդերձ «Բարսելոնայի» ֆինանսական խնդիրները կարող են գործարքի կայացման համար խոչընդոտ հանդիսանալ։ Նշենք, որ 30-ամյա կիսապաշտպանի և «Շանհայ Պորտի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. նոյեմբերի 30-ին։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
1 1,026 1,027 1,028 1,029 1,030 2,073

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023