«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով «ներաձուրիների» կազմում հանդես է գալիս վարձավճարով, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա «Չելսի»։ Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, միլանյան ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբը դժգոհ են բելգացի ֆուտբոլիստի խաղից։ «Ներաձուրիները» կարծում են, որ 20 միլիոն եվրո ընդհանուր գումարը, որն ակումբը ծախսել է Լուկակուի վարձակալության դիմաց, չի համապատասխանում նրա խաղամակարդակին։ […]
Ավելին
«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դևիդը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «շները» սահմանել են կանադացի հարձակվողի հրաժարագինը, ում վաճառքից ցանկանում են վաստակել նվազագույնը 65 մլն եվրո։ Նշենք` կան տեղեկություններ, որ 23-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել «Միլանը»։ Հավելենք, որ Դևիդը Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 30 […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի նոր թողարկումը։ Տեսանյութը նվիրված է այն անվանի մարզիչներին, ովքեր, հնարավոր է, շուտով հեռացվեն աշխատանքից։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 30-րդ տուրում «Մոնցան» հյուրընկալվելիս մրցեց «Ինտերի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ նավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ հյուրերը հաղթեցին 1:0 հաշվով։ «Բիանկոռոսիներին» հաղթանակ պարգևե ց Լուկա Կալդիրոլայի 78-րդ րոպեին խփած միակ գոլը։ Նշենք, որ հանդիպման հերոս դարձավ «Մոնցայի» դարպասապահ Միկելե Դի Գրեգորիոն, ով կատարեց 6 սեյվ։ Հավելենք, որ «ներաձուրիներն» Ա սերիայի շրջանակում […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Սպորտինգի» դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում «բյանկոներիները» կարողացան 1:0 հաշվով հաղթել մրցակցին։ Խաղի միակ գոլը 73-րդ րոպեին խփեց թուրինյան ակումբի կենտրոնական պաշտպան Ֆեդերիկո Գատին։ Նշենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը պաշտոնական խաղերում «Յուվենտուսի» կազմում խփեց իր առաջին գոլը։ Հավելենք, որ հանդիպման հերոսներ դարձան տանտերերի դարպասապահներ Վոյցեխ […]
Ավելին
Եվրոպա լիգա 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Ֆեյենորդը» Ռոտերդամի «Դե Կույպ» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «Ֆեյենորդին» հաղթանակ պարգևեց 54-րդ րոպեին Մաթս Վիֆերի խփած միակ գոլը։ Նշենք, որ «գայլերը» 0:0 հաշվի ժամանակ չկարողացան գոլի հեղինակ դառնալ 11-մետրանոց հարվածից հետո. 43-րդ րոպեին նշակետից վրիպեց Լորենցո Պելեգրինին։ Հավելենք, որ այս դիմակայության պատասխան […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Նապոլիի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ռոսոներիներին» հաղթանակ պարգևեց 40-րդ րոպեին Իսմայիլ Բենասերի խփած միակ գոլը։ Ստեֆանո Պիոլիի թիմը հանդիպման ընթացքում կատարեց այդ մեկ դիպուկ հարվածը։ Հանդիպման հերոսներից դարձավ «Միլանի» դարպասապահ Մայք Մանյանը, ով կատարեց 5 սեյվ։ Նշենք, որ «Նապոլին» 75-րդ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Միլանը» սեփական հարկի տակ մրցում է «Նապոլիի» դեմ։ «Ռոսոներիները» 40-րդ րոպեին հիասքանչ հակագրոհ զարգացրին, որը եզրափակեց Իսմայիլ Բենասերը` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում կմրցի «Նապոլիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Բենֆիկային»։ «Ներաձուրիների» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով դրվագներից մեկում հիանալի սահանկումով գնդակը խլեց «արծիվների» պաշտպան Անտոնիու Սիլվայից և կասեցրեց մրցակցի հավանական վտանգավոր գրոհը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026