«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Անթոնին կարիերան կշարունակի «Բետիսում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Իսպանիայի Լա լիգան ներկայանցող ակումբը մինչև 2025 թ. հունիսի 30-ը վարձակալելու է բրազիլացի ֆուտբոլիստին։ Համաձայնագրում ներառված չի լինելու տրանսֆերային իրավունքի գնման կետ։ Կողմերը գործարքի հարցում վերջնական համաձայնությանության են հասել։ 24-ամյա ֆուտբոլիստը մոտ օրերս կմեկնի Սևիլիա, որտեղ բուժզննում կանցնի նոր ակումբի համար։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալի» վինգեր Նեյմարը մոտ է «Սանթոս» վերադառնալուն, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ըստ աղբյուրի` բրազիլական ակումբը 32-ամյա ֆուտբոլիստի համար մղվող պայքարում առաջ է անցել ՄԼՍ-ը ներկայացնող «Չիկագո Ֆայրից» և պատրաստ է վարձակալել նրան։ Այդ հարցում «Սանթոսն» առաջարկ է արել «Ալ Հիլալին» և սպասում է սաուդյան ակումբի վերջնական որոշմանը։ Գործարքն իրականացնելու համար […]
Ավելին
Ֆլորենտինո Պերեսը կշարունակի ղեկավարել Մադրիդի «Ռեալը», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Պերեսը 5-րդ անգամ վերընտրվել է «արքայական» ակումբի նախագահի պաշտոնում։ Նա կպաշտոնավարի մինչև 2029 թվականը։ 77-ամյա ֆունկցիոները եղել է նախագահի միակ թեկնածուն և վերընտրվել է մեխանիկորեն։ Հիշեցնենք, որ Ֆլորենտինո Պերեսը «Ռեալի» նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվել է 2000 թվականին և ակումբը ղեկավարել է մինչև 2006 […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում մրցեց «Լաս Պալմասի» դեմ։ Չնայած հյուրերն արդեն 30-րդ վայրկյանին Ֆաբիու Սիլվայի ջանքերով բացեցին հաշիվը, հանդիպման մնացած ժամանակահատվածում «արքայական» ակումբն ուներ խաղային տոտալ առավելություն և հաղթեց 4:1 հաշվով։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից դուբլի գրանցեց Կիլիան Մբապեն, մեկական գոլ էլ խփեցին Բրահիմ Դիասն ու Ռոդրիգոն։ «Ռեալը» վաստակեց 46 […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել 3 շաբաթ, հայտնում է Marca-ն։ Ըստ աղբյուրի` ֆրանսիացի ֆուտբոլիստը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Սելտայի» դեմ խաղում (5:2)։ 22-ամյա Կամավինգան այդ հանդիպման լրացուցիչ ժամանակում ցավեր է զգացել և փոփոխություն է խնդրել, սակայն մարզչական շտաբը նրան խնդրել է համբերել, […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. աշխարհի լավագույն ակումբների ցանկը։ Ցանկում տեղ են գտել գտել նաև հայկական չորս ակումբներ` «Նոան» (153-րդ տեղ, 121 միավոր), «Փյունիկը» (277-րդ տեղ, 82 միավոր), «Արարատ-Արմենիան» (311-րդ տեղ, 77 միավոր) և «Ուրարտուն» (367-րդ տեղ, 66 միավոր)։ Ցանկում, ընդհանուր առմամբ, տեղ են գտել 700 ակումբ։ […]
Ավելին
ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» սկսել է միջմրցաշրջանային հատվածն ու առաջին ընկերական խաղում մրցել է մեքսիկական «Ամերիկայի» դեմ։ Հանդիպման հիմնական ժամանակում հաղթող չեղավ. կողմերը փոխանակվեցին երկուական գնդակով։ «Ամերիկայից» 31-րդ րոպեին հաշիվը բացեց Հենրի Մարտինը, որին «Ինտեր Մայամին» 34-րդ րոպեին պատասխանեց «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիի գլխով խփած դիպուկ հարվածով։ 53-րդ րոպեին Իսրայել Ֆերնանդեսը կրկին առաջ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում մրցեց «Խետաֆեի» դեմ։ «Բլաուգրանան» արդեն 9-րդ րոպեին Ժյուլ Կունդեի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն մրցակիցը 34-րդ րոպեին Մաուրո Արամբարիի ջանքերով խփեցին պատասխան գնդակը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում կատալոնական ակումբն ուներ խաղային ու տարածքային հսկայական առավելություն, ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր, բայց չկարողացավ հաղթանակ կորզել. հանդիպումն […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս մրցեց «Լեգանեսի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ խոշոր անակնկալ գրանցվեց. «Լեգանեսը» հաղթեց 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 49-րդ րոպեին խփեց սերբ պաշտպան Մատիա Նաստասիչը։ Նշենք, որ 90-րդ րոպեին մադրիդյան գրանդը կարող էր խուսափել պարտությունից, սակայն Անտուան Գրիզմանի իրացրած 11-մետրանոցից հետո գնդակը շեղ ընթացավ։ Այս խաղով ընդհատվեց բոլոր […]
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում մրցեց «Սելտայի» դեմ։ «Արքայական» ակումբը հանդիպման հիմնական ժամանակի ամբողջ ընթացքում ուներ տարածքային ու խաղային առավելություն և Կիլիան Մբապեի ու Վինիսիուսի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով։ Այդուհանդերձ, հյուրերը կարողացան սխրանք գործել ու խաղավերջում փրկել խաղը` այն տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։ Նախ 83-րդ րոպեին հաշիվը կրճատեց Ժոնաթան Մամբան, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023