Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ Վարդան Մինասյանի մասնակցությամբ։ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը մանրամասն վերլուծել է, թե ինչի շնորհիվ «Ռեալ Մադրիդը» հաղթեց «Լիվերպուլին»` նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Լա լիգայի նորեկ «Վալյադոլիդը» մտադիր է ամրապնդել ակումբի պաշտպանության եզրերը։ Ինչպես հայտնում է UOL-ն, ակումբը ցանկանում է պայմանագիր առաջարկել Մարսելոյին և Դանի Ալվեսին, ովքեր 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով հեռացել են համապատասխանաբար «Ռեալ Մադրիդից» ու «Բարսելոնայից»։ Աղբյուրի փոխանցմամբ` բրազիլացի վետերան պաշտպանների ծառայություններով հետաքրքրված է անձամբ Ռոնալդոն, ով «Վալյադոլիդի» բաժնետոմսերի 51%-ի սեփականատերն է ու […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» վինգեր Մարկո Ասենսիոն, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպեա հայտնում է AS-ը, իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Աղբյուրի փոխանցմամբ` մերսիսայդյան ակումբը 26-ամյա եզրային հարձակվողի տրանսֆերի հարցում արդեն կապ է հաստատել «Ռեալի» ներկայացուցիչների հետ։ Այդուհանդերձ, այս տրանսֆերի հավանականությունը բավական քիչ է, քանի որ ինքն` Ասենսիոն, ցանկանում է հանդես գալ այնպիսի ակումբում, որտեղ […]
Ավելին
ՊՍԺ-ն անցնող ամիսներին փորձել է գնել «Ռեալ Մադրիդի» վինգեր Վինիսիուսին։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 2021 թ. նոյեմբերից մինչև 2022 թ. մարտ փարիզյան ակումբը պարբերաբար փորձել է համոզել բրազիլացի ֆուտբոլիստին չերկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` «Պարի Սեն-Ժերմենը» 21-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 40 մլն եվրո աշխատավարձ, հսկայական հավելավճար` ակումբի շարքերը համալրելու համար։ Բացի դրանից, «Փարիզը» […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, պորտուգալացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», որը նրան դիտարկում է որպես Ֆրենկի դե Յոնգի փոխարինող, ով մեծ է հավանականությունը, որ կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»։ Ինքը` Սիլվան, մտափոխվել է ապագայի հարցում և պատրաստ է փոխել ակումբային գրանցումը, եթե […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» վինգեր Ռոդրիգո Գոյեսը պատմել է, թե ինչպես է «Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահի խոսքերը մոտիվացրել «արքայական» ակումբի ֆուտբոլիստներին Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ. «Երբ քեզ սադրում են, դու ցանկանում ես պարզապես հաղթել, որպեսզի հետագայում ծիծաղես այդ մարդու վրա։ Մարզումների ժամանակ մենք միմյանց ասում էինք. «Դե, Սալահ, արի՛, քեզ տեսնեմ»։ «Ռեալի» ֆուտբոլիստներն իրենց գլխում ունեին այս […]
Ավելին
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը հատուկ հոդված է պատրաստել` ներկայացնելով իր վարկածով ԱԱ-2022-ի գլխավոր ֆավորիտներին։ Ըստ պարբերականի` մրցաշարի գլխավոր ֆավորիտն Արգենտինայի հավաքականն է. «Չորս տարի առաջ Արգենտինան Ռուսաստանից տուն վերադարձավ լիակատար հիասթափված: Մյուս հավակնորդների համեմատ` այժմ նրանք լավագույն մարզավիճակում են, և ի՜նչ պատմություն կլինի, եթե Լեո Մեսսին իր վերջին աշխարհի առաջնությունում նվաճի բաղձալի գավաթը։ Լիոնել […]
Ավելին
«Բարսելոնան» պաշտոնական կայքում հրապարակել է ակումբի միջմրցաշրջանային հատվածի ընկերական հանդիպումների ծրագիրն ու ժամանակացույցը։ Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» միջմրցաշրջանային հատվածում կանցկացնի 6 ընկերական հանդիպում, որոնցից չորսը կկայանա ԱՄՆ-ում, երկուսը` Կատալոնիայում։ «Բարսելոնան» առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 13-ին և կմրցի Իսպանիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Օլոտ» ակումբի դեմ։ Դրանից հետո կատալոնական ակումբը կմեկնի ԱՄՆ, որտեղ «կապտանռնագույնները» կմրցեն «Ինտեր Մայամիի» […]
Ավելին
«Բավարիայի» կիսապաշտպան Մարկ Ռոկան շուտով կդառնա «Լիդսի» ֆուտբոլիստ։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության. «Լիդսը» Ռոկայի գործարքի դիմաց «Բավարիային» կվճարի 12 մլն եվրո, որին հետագայում ավելանալու են նաև տարբեր հավելավճարներ։ 25-ամյա ֆուտբոլիստը յորքշիրյան ակումբի հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ […]
Ավելին
Մարսելո Բիելսան 8 տարի անց, հնարավոր է, կրկին գլխավոր «Ատլետիկ Բիլբաոն»։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, արգենտինացի մասնագետը համաձայնել է գլխավորել բասկյան ակումբը, եթե հունիսի 24-ին «Ատլետիկի» նախագահական ընտրություններում հաղթի Ինիակի Արեչաբալետան։ Աղբյուրի փոխանցմամբ` եթե Բիելսան գլխավորի «Ատլետիկը», նրա տրանսֆերային հիմնական նպատակը լինելու է «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանին ձեռք բերելը, ով 2021/22 մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Ատլետիկո […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023