Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցում է «Մալկորկայի» դեմ։ 45+3-րդ րոպեին «արքայական» ակումբի կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն տպավորիչ անցում ձեռնարկեց և մրցակցի տուգանային հրապարակի մատույցներից կատարած հարվածով դարձավ հիասքանչ գոլի հեղինակ` «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի լուսատախտակին վառելով 1:1 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում գործող չեմպիոն «Ռեալ Մադրիդը»` «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում, կմրցի «Մալյորկայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 16:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց առաջնության հետնապահ «Կադիսի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «բլաուգրանան» չորս անպատասխան գնդակ ուղարկեց անդալուսական թիմի դարպասը` ջախջախելով 4:0 հաշվով։ Խավիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ֆրենկի դե Յոնգը, Ռոբերտ Լևանդովսկին, Անսու Ֆաթին ու Ուսման Դեմբելեն։ Նշենք, որ լեհ հարձակվողը Լա լիգայի շրջանակում խփեց 6-րդ գոլը` գլխավորելով […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում է «Կադիսի» դեմ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս հանդիպումն արտառոց ընթացք էր ստացել և «Նուևո Միրանդիլիա» մարզադաշտում հավաքված երկրպագուներից մեկի առողջական վիճակի վատթարացման պատճառով 83-րդ րոպեից սկսած տևական ժամանակով դադարեցվել էր։ Գլխավոր մրցավար Կարլոս դել Սերո Գրանդեն մրցող կողմերի ֆուտբոլիստներին 102-րդ րոպեին ուղարկեց հանդերձարան, սակայն հանդիպումն արդեն […]
Ավելին
Կադիս – Բարսելոնա հանդիպումն ընդհատվել է երկրպագուներից մեկի առողջական վիճակի վատթարացման պատճառով🎥📸
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում էր «Կադիսի» դեմ։ Այս հանդիպումն արտառոց ընթացք է ստացել, քանի որ այն ընդհատվել է 83-րդ րոպեից։ Բանն այն է, որ «Նուևո Միրանդիլիա» մարզադաշտում հավաքված երկրպագուներից մեկի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Ըստ Mundo Deportivo-ի տեղեկությունների` այդ երկրպագուի մոտ, ամենայն հավանականությամբ, սրտի կանգ է գրանցվել, քանի որ բուժանձնակազմը […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1-ին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» E խմբի շրջանակում սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսիեդադին»։ Մանկունյական ակումբի կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Կրիշտիանու Ռոնալդուն։ Հատկանշական է, որ պորտուգալացի ֆուտբոլիստն իր 20 տարվա կարիերայի ընթացքում նորամուտը նշեց Եվրոպա լիգայի խմբային փուլում` անցկացնելով առաջին հանդիպումը։ Նշենք, որ 37-ամյա գոլահարը հոբելյանական 200-րդ հանդիպումն անցկացրեց եվրագավաթային մրցաշարերում, […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1-ին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» E խմբի շրջանակում` «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ բասկյան ակումբը հաղթեց 1:0 հաշվով։ Իմանոլ Ալգուասիլի թիմին հաղթանալ պարգևեց 59-րդ րոպեին Բրայիս Մենդեսի` դիպուկ իրացրած 11-մետրանոցը։ Հավելենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. «Օմոնիա» 0:3 «Շերիֆ» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Շարջայի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի հետ, որն ուժի մեջ կլինի մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Կողմերի միջև կնքված պայմանագիրն ունի նաև այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ Բոսնիացի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «10» համարի ներքո։ Հավելենք, որ «Շարջայի» շարքերը վերջերս […]
Ավելին
Սեպտեմբերի 6-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլը։ Անմիջապես խմբային փուլի մեկնարկից առաջ Interfootball-ի Telegram-ի ալիքում հարցում տեղադրվեց` պարզելու մրցաշարի գլխավոր ֆավորիտներին։ Հարցմանը մասնակցածների 33%-ի կարծիքով մրցաշարի գլխավոր ֆավորիտը «Ռեալ Մադրիդն» է, որին հաջորդում են «Բարսելոնան» (30%) և «Մանչեսթեր Սիթին» (18%) Առաջարկված մյուս ակումբները բաշխվել են հետևյալ հաջորդականությամբ. 4. ՊՍԺ – 7% 5. «Բավարիա» […]
Ավելին
Այսօր` սեպտեմբերի 8-ին, կմեկնարկի Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության խմբային փուլը։ Մրցաշարի 1-ին տուրում կկայանան հետևյալ հանդիպումները. 20:45 «Անդերլեխտ» – «Սիլկեբորգ» «Աուստրիա» – «Հապոել Բեեր Շևա» «Վիլյառեալ» – «Լեխ» «Նիցցա» – «Քյոլն» «Սլովացկո» – «Պարտիզան Բելգրադ» «Ֆիորենտինա» – ՌՖՇ «Բալկանի» – «Կլուժ» «Հարթս» – «Իստանբուլ Բաշակշեհիր» 23:00 «Բազել» – «Փյունիկ» «Վադուց» – «Ապոլոն» «Վեսթ Հեմ» – […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023