«Բարսելոնայի» ու Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Լամին Յամալն իր մեծ ընտանիքով ժամանել է Փարիզի «Շատլե» թատրոն։ Ֆրանսիայի մայրաքաղաքում շուտով կմեկնարկի «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Յամալն անհատական գլխավոր մրցանակին արժանանալու հիմնական թեկնածուներից է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 18-ամյա Յամալին մրցանակաբաշխությանը կուղեկցի 20-հոգանոց խումբ։ «Ոսկե գնդակ». 11-30-րդ տեղերը զբաղեցրած ֆուտբոլիստները Lamine Yamal and his family! […]
Ավելին
Հեղինակավոր France Football պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակի» 11-30-րդ տեղը զբաղեցրած ֆուտբոլիստներին։ 11. Պեդրի («Բարսելոնա», Իսպանիա) 12. Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ, Վրաստան) 13. Հարի Քեյն («Բավարիա», Անգլիա) 14. Դեզիրե Դուե (ՊՍԺ, Ֆրանսիա) 15. Վիկտոր Դյոկերեշ («Արսենալ», Շվեդիա) 16. Վինիսիուս («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա) 17. Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա», Լեհաստան) 18. Սքոթ Մաքթոմինեյ («Նապոլի», Շոտլանդիա) 19. Ժոաու Նևեշ (ՊՍԺ, […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» պատվիրակությունն այս տարի նույնպես ներկա չի լինի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը, հաստատում է The Athletic-ը։ «Արքայական» ակումբը, չնայած մի շարք անվանակարգերում հավակնորդներ ունի, որոշել է կրկին բոյկոտել մրցանակաբաշախությունը։ «Լոս բլանոսկը» նախորդ տարի նույնպես բաց էր թողել միջոցառումը։ Վերջին պահին մադրիդյան գրանդի ներկայացուցիչներին հայտնել էին, որ անհատական ամենահեղինակավոր մրցանակը Վինիուսի փոխարեն ստանալու է «Մանչեսթեր Սիթիի» […]
Ավելին
«Ոսկե գնդակի» ֆավորիտները տեղյակ չեն անհատական գլխավոր մրցանակի քվեարկության արդյունքների մասին, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ո՛չ Յամալը, ո՛չ Դեմբելեն տեղյակ չեն` նվաճե՞լ են «Ոսկե գնդակը», թե՞ ոչ»,- գրել է իտալացի ինսայդեր սոցցանցերում։ «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը կկայանա այսօր` սեպտեմբերի 22-ին, Փարիզի «Շատլե» թատրոնում, մեկնարկը` ժամը 22:00-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը պատժել է ակումբի վինգեր Մարկուս Ռեշֆորդին, գրում է Mundo Deportivo-ն։ Անգլիացի ֆուտբոլիստը «Խետաֆեի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 5-րդ տուրի խաղը (3-0) պահետսայինների նստարանից է սկսել սեպտեմբերի 21-ի` կատալոնական ակումբի առավոտյան հավաքից մի փոքր ուշանալու պատճառով։ 27-ամյա եզրայինն այդ խաղում փոխարինման է դուրս եկել ու ասիստ գրանցել` օգնելով աչքի ընկնել Դանի […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 5-րդ տուրում «Սևիլիան» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթել է «Ալավեսին»։ Անդալուզյան ակումբից 10-րդ րոպեին հաշիվը բացել է Ռուբեն Վարգասը, իսկ «Ալավեսի» պատասխան գոլը 17-րդ րոպեին խփել է Կառլոս Վիսենտեն։ «Սևիլիայի» համար վճռորոշ ու հաղթական գոլը 67-րդ րոպեին խփել է չիլիացի անվանի հարձակվող Ալեքսիս Սանչեսը։ 36-ամյա ֆուտբոլիստը վերջերս է ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել […]
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը կներկայանա 20-հոգանոց ուղեկցող խմբով, հայտնում է Mundo Deportivo-ն։ 18-ամյա ֆուտբոլիստի հետ կլինեն հիմնականում նրա ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները։ Բոլորը հագնված կլինեն Dolce & Gabbana իտալական մոդայի տան կոստյումներով։ Յամալը մրցանակի դափնեկիր դառնալու դեպքում ծրագրում է մասնավոր մեծ խնջույք անցկացնել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, բայց դրա մանրամասները դեռ չեն […]
Ավելին
Այսօր` սեպտեմբերի 22-ին, Փարիզի «Շատլե» թատրոնում կկայանա «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը, մեկնարկը` Երևանի ժամանակով 22:00-ին։ Ներկայացնում ենք տղամարդկանց հիմնական անվանակարգերի բոլոր հավակնորդներին։ «Ոսկե գնդակ» Ռայմոն Կոպայի անվան մրցանակ Լև Յաշինի անվան մրցանակ Տարվա լավագույն մարզիչ Տարվա լավագույն ակումբ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»։ «Բլաուգրանայից» դուբլ գրանցեց Ֆերան Տոռեսը, մեկ գոլ էլ խփեց Դանի Օլմոն։ Կատալոնական ակումբը 13 միավորով երկրորդն է, «Խետաֆեն» 8-րդն է և ունի 9 միավոր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ֆրանսիայի Լիգա 1-ի 5-րդ տուրում «Մոնակոն» սեփական դաշտում 5:2 հաշվով հաղթեց «Մեցին»։ Տանտերերից փոխարինման դուրս գալուց հետո դուբլ գրանցեց Անսու Ֆաթին` երկու անգամ առաջ մղելով մոնեգասկյան ակումբին։ Առաջին գոլը 22-ամյա ֆուտբոլիստը խփել է խաղադաշտ դուրս գալուց ընդամենը 36 վայրկյան անց։ Իսպանացի վինգերը «Մոնակոյի» նախորդ խաղում էր փոխարինման դուրս գալուց հետո գրավել էր «Բրյուգեի» դարպասը։ Ֆաթին […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025