«Բրենթֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայան, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 27-ամյա դարպասապահը մերժել է «մեղուների»` պայմանագրի երկարաձգման վերջին երկու առաջարկները, որն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։ Իսպանացի դարպասապահը որոշել է լքել «Բրենթֆորդի» շարքերը և պատրաստ է առաջարկներ լսել անգլիական թոփ ակումբներից։ Նշվում է, որ լոնդոնյան […]
Ավելին
«Բենֆիկայի» եզրային պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն ազատ գործակալի կարգավիճակում կհամալրի «Բայերի» շարքերը։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «դեղագործներն» ու իսպանացի պաշտպանը վերջնական համաձայնության են հասել։ Կողմերը կնքելու են 4 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ 27-ամյա պաշտպանն օրեր առաջ նաև բուժզննում է անցել Լևերկուզենը ներկայացնող ակումբի համար։ Սպասվում է, որ […]
Ավելին
Բունդեսլիգայի 32-րդ տուրում «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ 5:2 հաշվով ջախջախեց «Բորուսիա Մյոնխենգալդբախին»։ Դորտմունդյան ակումբի կազմից կրնկով կատարած հարվածով անհավանական գոլի հեղինակ դարձավ Սեբաստիան Ալեն` «Սիգնալ Իդունա Պարկ» լուսատախտակին վառելով 3:0 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը, հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փոխի ակումբային գրանցումը: Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, սերբ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան» և «Նյուքասլը»: Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե «Յուվենտուսն» ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով չկարողանա նվաճել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի ուղեգիր, ապա ակումբը կդիտարկի 23-ամյա ֆուտբոլստին վաճառելու տարբերակները: Նշվում է, որ […]
Ավելին
Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է առաջնության 2022/23 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ – Գրեգոր Կոբել («Բորուսիա Դորտմունդ») Պաշտպաններ – Ժերեմի Ֆրիմպոնգ («Բայեր»), Մաթիյս դե Լիխտ («Բավարիա»), Նիկո Շլոտերբեկ («Բորուսիա Դորտմունդ»), Ալֆոնսո Դևիս («Բավարիա») Կիսապաշտպաններ – Ջուդ Բելինգհեմ («Բորուսիա Դորտմունդ»), Ջամալ Մուսիսալա («Բավարիա»), Յուլիան Բրանդտ («Բորուսիա Դորտմունդ») Հարձակվողներ – Ռանդալ Կոլո Մուանի («Այնտրախտ»), […]
Ավելին
«Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ապագան շարունակում է մնալ անորոշ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անգլիացի կիսապաշտապանին ձեռք բերելուն ամենամոտը «Ռեալ Մադրիդն» է, որն արդեն անձնական պայմանագիր է համաձայնեցրել 19-ամյա ֆուտբոլիստի հետ: Այդուհանդերձ, ըստ ESPN-ի տեղեկությունների, «Մանչեսթեր Սիթին» նույնպես շարունակում է մնալ Բելինգհեմի համար մղվող պայքարում, քանի որ «քաղաքաբնակները» կարծում են, որ «Ռեալն» ու «Բորուսիան» ֆուտբոլիստի […]
Ավելին
«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը, հնարավոր է, 2024 թվականին հեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է Bayern & Germany-ն, գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հեգաքրքրված է «Ռեալ Մադրիդը»։ Աղբյուրի փոխանցմամբ` «արքայական» ակումբը մտադիր է Լուկա Մոդրիչի և Տոնի Կրոսի հեռանալուց հետո թիմ հրավիրել Կիմիխին։ «Սերուցքայինները» ցանկանում են 28-ամյա գերմանացուն դարձնել թիմի երիտասարդ կիսապաշտպանության առաջատարը։ Սպասվում է, որ շուտով «Ռեալի» շարքերը […]
Ավելին
Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Բայերի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում։ Հանդիպման հերոս դարձավ «գայլերի» 20-ամյա կիսապաշտպան Էդուարդո Բովեն, ով 63-րդ րոպեին հաղթանակ պարգևեց հռոմեական ակումբին։ Այսպիսով, Ժոզե Մոուրինիոն հաղթեց 1:0 հաշվով։ Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 18-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» 2:0 հաշվով հաղթեց «Միլանին»։ «Ներաձուրիների» երկրորդ գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանն` աչքի ընկնելով 11-րդ րոպեին։ 34-ամյա կիսապաշտպանը Չեմպիոնների լիգայում խփեց իր կարիերայի 7-րդ գոլը։ Հատկանշական է, որ հայազգի ֆուտբոլիստը գրեթե 10 տարի անց կրկին գոլի հեղինակ դարձավ մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում։ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում վերջին գոլը խփել էր 2014 […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի նոր թողարկումը` նվիրված Չեմպիոնների լիգայի բոլոր ինտրիգներին և Հենրիխ Մխիթարյանի պատմական հնարավորությանը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023