«Բավարիան» ձեռք է բերել «Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասին, հայտնում է մյունխենյան գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Նոր ակումբում Դիասը հանդես կգա «14» համարի մարզաշապիկով։ Transfermarkt-ի տվյալներով` կոլումբացի ֆուտբոլիստի տրանսֆերը «ռեկորդ մայսթերը» գնել է 70 միլիոն եվրոյով։ Գործարքը դարձել է «Բավարիայի» պատմության մեջ երրորդ […]
Ավելին
«Բավարիայի» լեգենդար հարձակվող Թոմաս Մյուլերը կարիերան կշարունակի ՄԼՍ-ում և կտեղափոխվի «Վանկուվեր», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 35-ամյա ֆուտբոլիստը մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ պայմանագիր կստորագրի կանադական ակումբի հետ։ Գերմանացին «Վանկուվերին» կմիանա օգոստոսին։ Մյուլերը «Բավարիայի» համակարգում հանդես էր գալիս 2000 թվականից և ակումբում 756 խաղում խփել է 250 գոլ, կատարել 276 ասիստ։ Նա մյունխենյան գրանդի […]
Ավելին
Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Գրանիտ Ջական կվերադառնա Անգլիայի Պրեմիեր լիգա ու կտեղափոխվի «Սանդերլենդ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Պրեմիեր լիգայի նորեկը համաձայնեցրել է 32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերն ու նրա տեղափոխության համար կվճարի 20 միլիոն եվրո։ Շվեյցարացի կիսապաշտպանը նոր ակումբի հետ երեք տարվա պայմանագիր կստորագրի։ Ջական «Բայերում» էր 2023 թ. հուլիսից, 99 խաղում խփել է 6 գոլ, կատարել […]
Ավելին
«Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասը կարիերան կշարունակի «Բավարիայում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Մյունխենյան գրանդը կոլումբացի տեղափոխության հարցում ամբողջական համաձայնության է հասել։ Գործարքը, պարգևավճարները ներառյալ, կարժենա 75 միլիոն եվրո։ Transfermarkt-ի տվյալներով` գործարքը կդառնա մերսիսայդյան գրանդի պատմության մեջ տրանսֆերի երրորդ ամենաթանկ վաճառքն ու կզիջի միայն ռեկորդակիր Ֆիլիպե Կոուտինիոյի («Բարսելոնա»` 135 միլիոն եվրո) և Լուիս Սուարեսի («Բարսելոնա»` 81,72 […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Սարգիս Ադամյանը մոտ է «Քյոլնից» Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» տեղափոխվելուն, գրում է NOZ-ը։ «Օսնաբրյուկն» այժմ բանակցում է 32-ամյա ֆուտբոլիստի հետ և, ամենայն հավանականությամբ, շուտով համաձայնության կհասնի նրա հետ։ Ադամյանը 2022 թ. հուլիսին է «Քյոլն» տեղափոխվել, 60 խաղում 4 գոլ է խփել, կատարել 7 ասիստ։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը նա վարձավճարով […]
Ավելին
«Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է Bild-ը։ Մյունխենյան գրանդը մինչև 2029 թ. հուլիսի 1-ը պայմանագիր է համաձայնեցրել կոլումբացի ֆուտբոլիստի հետ։ Նախքան հարկերի վճարումը նրա աշխատավարձը կլինի տարեկան 14 միլիոն եվրո։ Դրան կավելանան նաև պարգևավճարներ` կախված Դիասի արդյունավետությունից։ «Ռեկորդ մայսթերը» 28-ամյա եզրայինի տեղափոխության հարցում դեռ չի կարողանում համաձայնության հասնել «Լիվերպուլի» հետ։ […]
Ավելին
Հունգարիայի չեմպիոն «Ֆերենվարոշն» ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթել է Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Կալրսռուեին»։ «Ֆերենցվարոշի» կազմում 75-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը և 82-րդ րոպեին գրավել մրցակցի դարպասը` հաղթանակ պարգևելով իր թիմին։ Ռոբի Քինի գլխավորած թիմից հաշիվն էլ բացել էր «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Նաբի Կեյտան։ 23-ամյա Սևիկյանը հունգարական ակումբ […]
Ավելին
«Նյուքասլը» մոտ է ակումբի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն իրականացնելուն, հայտնում է ESPN-ը։ «Կաչաղակները» Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ բանակցում են հարձակվող Ուգո Էկիտիկեին ձեռք բերելու հարցում։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալ Ալի Բարաթն այժմ Անգլիայում է` քննարկելով գործարքի վերջին դետալները։ Մեծ հավանականությամբ` «Նյուքասլը» 23-ամյա հարձակվողի տրանսֆերը կգնի 80 միլիոն եվրոյով։ Գումարից 20 տոկոս մասնաբաժին կունենա նաև Էկիտիկեի նախկին ակումբը` […]
Ավելին
Գերմանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոաքիմ Լյովը կարող է վերադառնալ աշխատանքի, հաղորդում է Championat.Asia–ն։ 65-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է Ուզբեկստանի ֆուտբոլային ասոցիացիան, որն արդեն բանակցում է նրա հետ։ Ուզբեկստանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճել է աշխարհի առաջնության ուղեգիր։ Երկրում ցանկանում են հնարավորինս մարտունակ մասնակցել քառամյակի գլխավոր մրցաշարին, ուստի մտադիր են փորձառու մասնագետի […]
Ավելին
Դավիդե Անչելոտին առաջին անգամ գլխավոր մարզիչ կնշանակվի ու աշխատանքի կանցնի բրազիլական «Բոտաֆոգոյում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռամանոն։ Ռիո դե Ժանեյրոն ներկայացնող ակումբն անցնող օրերին բանակցել է 35-ամյա մասնագետի հետ։ Ծանոթանալով «ԲոտՖոգոյի» մարզական ծրագրին` Անչելոտին համաձայնել է գլխավորել ակումբը. կողմերը պայմանագիրը կստորագրեն մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Դավիդե Անչելոտին Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023