«Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Կինը կարող է իր կարիերան շարունակել Անգլիայում: Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան, «Էվերթոնը» բանակցում է 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Անգլիական ակումբը Կինի համար առաջարկել է 35 մլն եվրո, իսկ թուրինցիները ցանկանում են ստանալ 40 մլն եվրո և գործարքում հետ գնման կետ ավելացնել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալացի հարձակվողով հետաքրքրվում […]
Ավելին
«Ռեալը» թիմի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի մասին պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել: Մադրիդյան ակումբը հայտնել է, որ 23-ամյա կիսապաշտպանը ձախ ծնկի խաչաձև հյուսվածքների վնասվածք է ստացել: Մոտ օրերս Ասենսիոյին կվիրահատեն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նման վնասվածքից ապաքինվելը կտևի առնվազն 8-9 ամիս: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածքը ստացել էր International Champions Cup-ի շրջանակում կայացած «Արսենալի» դեմ […]
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը մոտ է վարձավճարով «Արսենալ» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է Sky Sports-ը, իսպանացին արդեն ժամանել է Լոնդոն, որպեսզի «Արսենալում» բուժզննություն անցնի: Պայմանագիրը նախատեսված է մեկ տարով: Ավելի վաղ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտարարել էր, թե չգիտի արդյոք Մարկո Ասենսիոյի ստացած լուրջ վնասվածքը կազդի Սեբալյոսի «Արսենալ» տեղափոխվելու վրա, թե ոչ:
Ավելին
«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է  La Repubblica-ն, ակումբները մոտ են համաձայնեցնելու 24-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը 75 մլն եվրոյի և հավելավճարների դիմաց: Անգլիական ակումբը Միլինկովիչ-Սավիչին դիտարկում է, որպես Պոլ Պոգբային փոխարինող, քանի որ ֆրանսիացին շուտով կարող է տեղափոխվել «Ռեալ»: 24-ամյա կիասապաշտպանի պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով:
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է BBC-ն, լոնդոնյան ակումբը համաձայնեցրել է Իսպանիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպանին վարձակալությամբ ձեռք բերելու պայմանները. Սեբալյոսի վարձակալությունը նախատեսված կլինի 1 տարով, հավելյալ տեղեկություններ դեռ չկան:
Ավելին
«Արսենալի» պաշտպան Լորան Կոսիելնին ցանկանում է կարիերան շարունակել հայրենիքում Ինչպես հայտնում է RMC Sport-ը, ֆրանսիացին համաձայնեցրել է պայմանագիրը «Ռենի» հետ: 33-ամյա ֆուտբոլիստը «Արսենալի» հետ չի մեկնել ԱՄՆ: «Զինագործների» հետ Կոսիելնիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը:
Ավելին
Դավիդ դե Խեան, ըստ ամենայնի, կշարունակի հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում»: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, իսպանացի դարպասապահի հետ մանչեսթերյան ակումբը 6 տարվա պայմանագիր է համաձայնեցրել: Նոր պայմանագրով նրա աշխատավարձը կկազմի շաբաթական 375 հազար ֆունտ (տարեկան 19,5 միլիոն ֆունտ): Այսպիսով, Դե Խեան կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը: Պարբերականը նշում է, որ գործարքը կկայանա, երբ թիմը կվերադառնա […]
Ավելին
«Յուվենտուսի» կիսապաշտպան Բլես Մատյուիդին այս ամռանը կարող է փոխել ակումբը: Ինչպես հայտնում է Le Parisien-ը, ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են միանգամից մի քանի ակումբներ՝ «ՊՍԺ»-ն, «Մոնակոն», «Լիոնը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Էվերթոնը»: Այս բոլոր ակումբներն արդեն կապ են հաստատել ֆրանսիացու ներկայացուցիչների հետ: Նշվում է, որ «Յուվենտուսը» չի ցանկանում հրաժեշտ տալ ֆուտբոլիստին այս ամռանը: Ավելի վաղ հայտնի էր […]
Ավելին
«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը հերքել է այն լուրերը, թե նա կոնֆլիկտի մեջ է թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի հետ: «Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ մարզչի հետ: Մենք շատ ենք զրուցում: Նա ցանկանում է օգնել ինձ, իսկ ես՝ թիմին»,- Օզիլի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Ավելին
Կիսապաշտպան Պաուլո Դիբալան կարող է հեռանալ «Յուվենտուսից»: Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան, 25-ամյա արգենտինացին հետաքրքրում է «Մանչեսթեր Յունայթեդին» և « ՊՍԺ»-ին: «Յուվենտուսը» ֆուտբոլիստի համար պահանջում է 80 մլն եվրոյից ոչ պակաս, իսկ Դիբալան ցանկանում է մնալ թուրինյան ակումբում:
Ավելին
1 612 613 614 615 616 643

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023