«Լիվերպուլը», հնարավոր է, չեմպիոնական տիտղոսը նվաճի Մանչեսթերում։ Արդեն հայտնի է Պրեմիեր լիգայի վերսկսման օրը (հունիսի 17) և հանդիպումները կանցկացվեն ակումբների սեփական հարզադաշտերում՝ փակ դռների հետևում, սակայն մի շարք հանդիպումներ բացառություն են լինելու։ Ըստ երկրի իշխանությունների՝ մի շարք գրանդ ակումբների հանդիպումներ գրավելու են երկրպագուների ուշադրությունը, և հնարավոր է, որ կուտակումներ տեղի ունենան մարզադաշտերի մոտ։ Խոսքը հատկապես […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն, ով ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում, ամառայաին տրանսֆերային պատուհանի բացվելուն պես, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, այն բանից հետո, երբ մյունխենյան ակումբը չօգտվեց Կոուտինիոյին ձեռք բերելու անմիջական իրավունքից, բրազիլացի ֆուտբոլիստը դեռևս չգիտի, թե որտեղ է շարունակելու կարիերան։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆիլիպե Կոուտինիոն նախընտրում է […]
Ավելին
Աշխարհահռչակ KPMG ընկերությունը, որն ամբողջ աշխարհում հայնտի է որպես աուդիտ իրականացնող ամենախոշոր կազմակերպություններից մեկը, իր պաշտոնական կայքում ներակայցրել է 2020 թվականի Եվրոպայի ամենաթանկ ակումբներին։ Ըստ KPMG-ի՝ ամենաթանկ ակումբը «Ռեալ Մադրիդն» է, որի կարողությունը գնահատվում է 3,478 մլրդ եվրո։ Երկրորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է 3,342 մլրդ եվրո կարողությամբ, իսկ երրորդը «Բարսելոնան», որի կարողությունը կազմում է 3,193 մլրդ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, այսօր՝ մայիսի 28-ին, Պրեմիեր լիգայի ղեկավարները և ակումբների ներկայացուցիչները որոշել են առաջնության վերսկսման վերջնական օրը։ Այսպիսով, հունիսի 17-ին կկայանան «Աստոն Վիլլա» – «Շեֆիլդ Յունայթեդ» և «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» հանդիպումները, որոնք հետաձգվել էին փետրվարին կայացած Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի պատճառով։ Առաջնությունն ամբողջությամբ կվերսկսվի հունիսի 19-ին, երբ ակումբները […]
Ավելին
Բրիտանական Football365 պարբերականը ներկայացրել է ֆուտբոլի պատմության ամենագերագնահատված ֆուտբոլիստների տանսյակը։ Ըստ պարբերականի՝ ֆուտբոլի պատմության ամենագերագնահատված ֆուտբոլիստը Բրազիլիայի հավաքականի և «Սանթոսի» լեգենդար հարձակվող Պելեն է։ Պելեին հաջորդել է Ֆրանսիայի հավաքականի նախկին եզրային կիսապաշտպան Դավիդ Ժինոլան, ով հանդես է եկել անգլիական մի շարք ակումբներում («Տոտենհեմ», «Էվերտոն», «Աստոն Վիլլա», «Նյուքասլ»): «Լավագույն» եռյակը եզրափակել է Բրազիլիայի հավաքականի և «Ռեալի» […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Manchester Evening News-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» 156 մլն եվրո վարկ է վերցրել ամառային տրանսֆերային պատուհանի համար։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով բոլոր ակումբների եկամուտները կտրուկ նվազել են․ ակումբները չեն ստացել հեռուստատեսային իրավունքների վաճառքից նախատեսված գումարները, փակ են թիմային խանութներն ու թանգարանները, իսկ խաղեր չլինելու պատճառով չեն վաճառվում նաև տոմսեր։ «Կարմիր սատանենրի» ղեկավարները կազմի ուժեղացման համար […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը, ամենայն հավանականությամբ, ամռանը չի լքի Իսպանիայի մայրաքաղաքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը երկար ժամանակ որևէ առաջարկ չի ստացել խաղացողի վերաբերյալ։ Վերջերս տեղեկատվություն էր տարածվել, որ «Նյուքասլը» պատրաստ է ձեռք բերել ուելսցի հարձակվողին, սակայն մինչև այժմ որևէ առաջարկով հանդես չի եկել։ Հիմնական պատճառներից մեկը, որ «Նյուքասլը» դեռևս որևէ առաջարկով […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «Նապոլին» ցանկանում է ձեռք բերել «Սասուոլոյի» կիսապաշտպան Ժերեմի Բոգային։ Նեապոլիտանական ակումբը իվուարցի 23-ամյա ենթահարձակվողի համար պատրաստ են վճարել 22 մլն եվրո, սակայն «Սասուոլոն» խաղացողի վաճառքից ցանկանում է ստանալ 35 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նապոլիի» ներկայացուցիչները 2019 թվականի դեկտեմբերից բանակցում են խաղացողի ներկայացուցիչների հետ, սակայն դեռևս համաձայնության չեն հասել։ […]
Ավելին
«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինիոն, հնարավոր է, ամռանը լքի լոնդոնյան ակումբը։ 28-ամյա իտալացի կիսապաշտպանը համարվում է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հիմնական տրանսֆերային նպատակը։ Իտալացի մասնագետը Ժորժինիոյի հետ արդեն աշխատել է «Նապոլիի» և «Չելսիի» կազմում։ «Չելսին» չի ցանկանում վաճառել առաջատար ֆուտբոլիստներից մեկին, սակայն թուրինյան ակումբը պատրաստ է փոխանակում առաջարկել «ազնվականներին»։ «Յուվենտուսը» Ժորժինիոյի դիմաց պատրաստ է Լոնդոն ուղարկել […]
Ավելին
Ինչպես տեղեկացրել էինք, «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ձեռք բերել «Բայերի» կիսապաշտպան Լեոն Բեյլիին։ Անգլիական ակումբը ճամայկացի վինգերին դիտարկում է որպես Լերոյ Սանեի հավանական փոխարինող։ Ինչպես տեղեկացնում է Sport Bild պարբերականի լրագրող Քրիստիան Ֆալկը, «Բայերը» դեմ չէ բաժանվել խաղացողի ծառայություններից և պատրաստ է գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել ճամայկացի ֆուտբոլիստին։ Լևերկուզենը ներկայացնող ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի դիմաց […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023