Իսպանացի հանրահայտ կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կարիերան կշարունակի իտալական Բ Սերիան ներկայացնող «Կոմոյի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Լոմբարդիայի շրջանը ներկայացնող ակումբը վերջնական համաձայնության է հասել 35-ամյա ֆուտբոլիստի հետ։ Կողմերը կնքելու են 2 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Սպասվում է, որ Ֆաբրեգասն Իտալիա կմեկնի օգոստոսին, որտեղ բուժզննում կանցնի «Կոմոյի» համար ու ավարտին […]
Ավելին
Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 21-րդ խաղում «Լոս Անջելեսը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Սպորտինգ Կանզաս-Սիթիին»։ Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի նորեկ Գարեթ Բեյլը, ով փոխարինման մտավ 65-րդ րոպեին և 83-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` դնելով խաղի վերջակետը։ Նշենք, որ ուելսցի հարձակվողը «Լոս Անջելեսի» շարքերը համալրելուց հետո խփեց առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» ու «Բավարիան» շարունակում են միջմրցաշրջանային հատվածը` մինյանց միջև ընկերական հանդիպում անցկացնելով ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Գրին Բեյ քաղաքի «Լամբո Ֆիլդ» մարզադաշտում։ Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 12-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» հաղթական գոլը խփեց թիմի նորեկ Էրլինգ Հալանդը։ Նշենք, որ նորվեգացի հարձակվողը «քաղաքաբնակների» շարքերը համալրելուց հետո խփեց առաջին գոլը։ Հավելենք, որ թե՛ «Բավարիան» և […]
Ավելին
«Արսենալն» ու «Չելսին» շարունակում են միջմրցաշրջանային հատվածը` միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացնելով ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքի «Ցիտրուս Բոուլ» մարզադաշտում։ Առաջ ընկնելով` նշենք, որ «զինագործները» պարզապես հիանալի հանդիպում անցկացրին` «ազնվականներին» ջախջախելով 4:0 հաշվով։ Միկել Արտետայի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Գաբի Ժեզուսը, Մարտին Էդեգորը, Բուկայո Սական և Սամբի Լոկոնգան։ Նշենք, որ Ժեզուսն «Արսենալի» շարքերը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոյին։ Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ «Զինագործները» գործարքի դիմաց «քաղաքաբնակներին» վճարել են 35 մլն եվրո։ Հիշեցնենք, որ ուկրաինացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիում» հանդես էր գալիս 2016 թ. հուլիսից` անցկացրած 127 խաղում դառնալով […]
Ավելին
Հուլիսի 21-ին` Մարոկկոյում, կայացել է հատուկ մրցանակաբաշխություն, որի շրջանակում «Բավարիայի» և Սենեգալի հավաքականի վինգեր Սադիո Մանեն ճանաչվել է Աֆրիկայի 2022 թ. լավագույն ֆուտբոլիստ։ 30-ամյա ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում առաջ է անցել Մոհամեդ Սալահից («Լիվերպուլ», Եգիպտոս) և Էդուարդ Մենդիից («Չելսի», Սենեգալ)։ Մանեն 2022 թ. Սենեգալի հավաքականի կազմում դարձել է Աֆրիկայի Ազգերի գավաթի հաղթող, ինչպես նաև օգնել է […]
Ավելին
«Լիվերպուլը» շարունակում է միջմրցաշրջանային հատվածն ու ընկերական հանդիպում անցկացրեց «Լայպցիգի» հետ։ Յուրգեն Կլոպի սաները որևէ շանս չտվեցին մրցակցին` ջախջախելով 5:0 հաշվով։ Մերսիսայդյան ակումբի կազմից փայլեց թիմի նորեկ Դարվին Նունյեսը, ով երկրորդ կեսում փոխարինման դուրս գալուց հետո դարձավ պոկերի հեղինակ` չորս անգամ գրավելով մրցակցի դարպասը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մոհամեդ Սալահը։ Հավելենք, որ «Լիվերպուլը» միջմրցաշրջանային […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էդինսոն Կավանին, ամենայն հավանականությամբ, ազատ գործակալի կարգավիճակով կհամալրի «Վիլյառեալի» շարքերը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «դեղին սուզանավը» 35-ամյա հարձակվողի հետ հասել է սկզբունքային համաձայնության։ Այդուհանդերձ, գործարքն ավարտին հասցնելու համար կա խոչընդոտ։ Բանն այն է, որ «Վիլյառեալը», որպեսզի չխախտի ֆինանսական fair-play-ի կանոնները, պետք է վաճառի իր ֆուտբոլիստներից մեկին, ինչից հետո նոր կկարողանա պայմանագիր […]
Ավելին
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է մյունխենյան ակումբի արդեն նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի տեղափոխությունը «Բարսելոնա». ««Բարսելոնան» միակ ակումբն է, որը գումար չունի, սակայն գնում է բոլոր ֆուտբոլիստներին, որոնց ցանկանում է։ Ես չգիտեմ` ինչպես են նրանք դա անում։ Դա մի տեսակ տարօրինակ է և խելագարություն»,- 34-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է պատրաստվել 2022/23 մրցաշրջանին ու Ավստրալիայում` Մելբուռնում, ընկերական հանդիպում անցկացրեց «Քրիսթալ Փելասի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «կարմիր սատանաներն» ունեին տարածքային շոշափելի առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։ Էրիկ Տեն Հագի թիմի կազմից մեկական անգամ գոլի հեղինակ դարձան Անտոնի Մարսիալը, Մարկուս Ռեշֆորդն ու Ջեյդոն Սանչոն։ «Քրիսթալ Փելասի» միակ գնդակն էլ գրանցվեց Ջոել Ուորդի անվան դիմաց։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023