Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լուչիանո Սպալետին հեռանալու է «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այժմ «աձուրիները» նոր գլխավոր մարզիչ են փնտրում, որի հիմնական թեկնածուներից մեկը Լուիս Էնրիկեն է։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` նեապոլիտանական ակումբն այժմ բանակցություններ է վարում 53-ամյա մասնագետի հետ։ Նշվում է, որ «Նապոլին» Էնրիկեի նշանակման հարցում դեռևս չի շտապում, սակայն փորձում է անել ամեն […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեման, հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանա «արքայական» ակումբից։ Ինչպես տեղեկացնում է Relevo-ն, ֆրանսիացի հարձակվողը Սաուդյան Արաբիայից աստղաբաշխական առաջարկ է ստացել, ըստ որի, նա 2 տարում կվաստակի 200 մլն եվրո աշխատավարձ։ Առաջարկը ներառում է նաև հավելյալ եկամուտներ տարբեր գովազդային պայմանագրերից, երեխաների համար դպրոցի հիմնում, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Հունաստանի և […]
Ավելին
«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանա մյունխենյան ակումբից։ Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», որը տեղյակ է, որ Կիմիխը մտադիր է հեռանալ մյունխենյան ակումբից և պատրաստ է նրան հրավիրել իր շարքերը։ Աղբյուրի փոխանցմամբ` 28-ամյա ֆուտբոլիստին «Մանչեսթեր Սիթիի» կազմում ցանկանում է տեսնել անձամբ ակումբի գլխավոր […]
Ավելին
«Ռեալ Մադրիդը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել նոր հարձակվողի։ Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչեկոտին հիացած է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենի խաղով, սակայն իտալացի մասնագետը նախապատվությունը տալիս է Հարի Քեյնին («Տոտենհեմ»)։ Այդուհանդերձ, աղբյուրի փոխանցմամբ, վերոնշյալ ֆուտբոլիստներից մեկի տրանսֆերն իրականացնելը քիչ հավանական է, քանի որ «սերուցքայինները» մտադիր են […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված Հենրիխ Մխիթարյանի նվաճած եվրոպական բոլոր տիտղոսներին։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուն, ով 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրեց «Բավարիայի» կազմում, վարձակալության ավարտից հետո կվերադառնա մանկունյական ակումբ։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մյունխենյան ակումբը չի օգտվելու 70 մլն եվրոյի դիմաց 29-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերային իրավունքները գնելու հնարավորությունից։ Աղբյուրի փոխանցմամբ` «Ման. Սիթին» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել Կանսելուին, ում ծառայութուններով հետաքրքրված […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մաուրիսիո Պոչետինոն։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, որն ունի այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ Նշենք, որ Պոչետինոյի վերջին աշխատավայրը ՊՍԺ-ն էր, որն արգենտինացի մասնագետը մարզել է 2021-2022 թթ.։ Ժամանակին 51-ամյա մասնագետը մարզել է նաև «Տոտենհեմը» (2014-19 թթ.), […]
Ավելին
Ավարտվեց անգլիական Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի առաջնությունը, որի վերջին` 38-րդ տուրում, ոչինչ չորոշող խաղում «Սաութհեմպտոնն» ու «Լիվերպուլը» պարզապես թրիլլերային հանդիպում պարգևեցին «Սեյնթ Մերի» մարզադաշտում հավաքված երկրպագուներին. գրանցվեց 4:4 հաշիվը։ Նշենք, որ հանդիպման ընթացքում «սրբերը» նախ պարտվում էին 0:2, ապա հաղթում` 4:2 հաշվով, սակայն, ամեն դեպքում Յուրգեն Կլոպի թիմը կարողացավ փրկել հանդիպումն ու կորզել ոչ-ոքի։ «Լիվերպուլի» […]
Ավելին
Ավարտվեց անգլիական Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը, որի վերջին` 38-րդ տուրում, «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։ «Զինագործները» հանդիպման ողջ ընթացքում ունեին տոտալ առավելություն` «գայլերին» ջախջախելով 5:0 հաշվով։ Միկել Արտետայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Գրանիտ Ջական, մեկական գոլ էլ խփեցին Բուկայո Սական, Գաբի Ժեզուսն ու Յակուբ Կիվիորը։ Լոնդոնյան ակումբը վաստակեց 84 միավոր և զբաղեցրեց 2-րդ […]
Ավելին
Ավարտվեց անգլիական Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը, որի վերջին տուրից հետո իմացանք նաև այն ակումբների անունները, որոնք դուրս մնացին մրցաշարից ու հաջորդ մրցաշրջանում հանդես կգան երկրորդ դիվիզիոնում` Չեմպիոնշիփում։ «Էվերտոնը» սեփական հարկի տակ մրցեց «Բորնմութի» դեմ և 57-րդ րոպեին Աբդուլայե Դուկուրեի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց 1:0 հաշվով։ Այս հաղթանակի շնորհիվ Շոն Դայչի թիմը վաստակեց 36 միավոր […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023