«Այս ակումբին երկրպագել է իմ պապը, երկրպագել է իմ հայրը, երկրպագում եմ ես ու կերկրպագի իմ տղան ու նրա տղան։ Սա ավանդույթ է, որը ընտանեկան, իմ ընտանեկան, հազարավոր այլ ընտանեկան պատմության մի մասն ու ու հիմա Գլեյզերները այն ուզում են դարձնել միայն փողի աղբյուր։ Ես սիրում եմ Մանչեսթերը, անկախ նրանից, թե մենք առաջինն ենք, թե […]
Ավելին
Եվրոպական առաջնություններն արդեն հասնում են վերջնագծին։ Առաջատար հնգյակից երեքում արդեն չեմպիոնների անունները գրեթե հայտնի են, մյուս երկուսում ( Լա Լիգա և Լիգա 1 ) պայքարը թեժ է։ Խոսենք Իսպանիայի առաջնությունից, որտեղ դեռ 4-5 խաղ ունեն թիմերն անց կացնելու և տեսական հնարավորությու ունեն չեմպիոն դառնալու 4 առաջատարներից բոլորը։ Սևիլիան ու Բարսելոնան իրենց խաղերը կանցկացնեն այսօր, իսկ […]
Ավելին
Հայ երկրպագուների մի մասը չի հետևում Լիգա 1 -ին համարելով այն մի թիմի առաջնություն։ Գուցե նախկինում այդպես էր, բայց ոչ այս մրցաշրջանում, այս տարի Էյֆելի ու Շառլի հայրենիքում նույնպես «շոգ» է։ Եթե նախորդ մի քանի մրցաշրջաններում ՊՍԺ-ն դառնում էր չեմպիոն, ապա այս տարի ամեն ինչ այլ կերպ է․ մրցաշրջանի ավարտից չորս տուր առաջ միանգամից չորս […]
Ավելին
Դորտմունդի Բորուսիայի հարձակվող Էրլինգ Հալանդի տեղափոխությոն շուրջ կրքերը ոչ մի կերպ չեն հանդարտվում։ Goal.com-ի փոխացմամբ տեղափոխության հարցը կարող է լուծվել այս ամառ։ Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան մամուլում լուրեր է տարածում նորվեգացու տեղափոխության վերաբերյալ, մինչդեռ ակումբը հույս ունի եկող մրցաշրջանում նույնպես խաղացողին իր մոտ պահել։ Հալանդի ծառայություններով հետաքրքրված են գրեթե բոլոր եվրոպական մեծ ակումբները, որոնցից առավել […]
Ավելին
Հոլանդական Այաքսի երկրորդ թիմի հարձակվող Բրայան Բրոբին յուրահատուկ տաղանդ ունի, որն արդեն գնահատվում է պրոֆեսիոնալ ֆուտբոլում։ 19-ամյա երիտասարդի գործակալը Մինո Ռայոլան է, ով իր խաղացողին «կտեղավորի» գորմանական Լայպցիգում։ Բրոբին մեծ հաջողությամբ կարող է խաղալ նաև մեծահասակների թիմում, սակայն աստղերի առատության պատճառով մնում է երկրորդ թիմում։ Երեկ կայացած Ալմերե Սիթիի հետ խաղում ուշագրավ դեպք գրանցվեց, երբ […]
Ավելին
Գերմանական Լայպցիգի մարզիչ Յուլիան Նագելսմանը 5 տարվա պայմանագիր է ստորագրել Մյունխենի Բավարիայի հետ և հաջորդ մրցաշրջանից սկսած կգլխավորի Բունդեսլիգայի գործող չեմպիոնին։ Չեմպիոնությունը պաշտպանելը բավարացիների համար ժամանակի հարց է, իսկ ահա գավաթին տիրանալ այս մրցաշրջանում այլևս չեն կարող։ Այս հանգամանքից օգտվելով՝ երիտասարդ մարզիչ Նագելսմանը փորձում է «ցլերի» հետ վերջին հնարավորությունն օգտագործել ու նվաճել Գերմանիայի գավաթը։ Կիսաեզրափակիչ […]
Ավելին
Ինչպես արդեն նշել ենք VBET Հայաստանի Պրեմիեր Լիգան եվրոպական դասակարգման թարմացված աղյուսակում 39-րդ տեղում է։ Սա ցածր ցուցանիշ է, որն ունի օբեկտիվ պատճառներ․ դրանցից մեկն այն է, որ մրցակցությունն այստեղ ցածր է, իսկ թիմերը՝ քիչ։ Փոքրիկ ուսումնասիրությամբ փորձեցինք պարզել Հայաստանի բարձրագույն խումբը ներկայացնող ակումբների ու այնտեղ հանդես եկող ֆուտբոլիստների գները։ Նման տեղեկություն ստանալու օբեկտիվ աղբյուր […]
Ավելին
Բրենդան Ռոջերսի թիմն ակնհայտորեն անկում է ապրում մրցաշրջանի ավարտին։ Սաութհեփթտոնի համանուն թիմը երեկ ընդունեց Պրեմիեր լիգայում երրորդ տեղում ընթացող Լեսթերին։ Արդեն 10-րդ րոպեին «սրբերի» պաշտպան Վեստերգորը հեռացվեց դաշտից՝ քանակական առավելություն տալով մրցակցին։ «Արյան հոտ» զգալով աղվեսները նետվեցին առաջ և ունեին տարածքային ու խաղային մեծ առավելություն։ Հասկանալի և ընդունելի էր նաև Հայզենհուտելի և սաների մարտավարությունը՝ գնդակը […]
Ավելին
Մեր օրերի ամենահաջողակ մարզիչներից մեկը՝ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն , վերջերս իսպանական «Մարկա» պարբերականի հետ զրույցում հիշել է ֆուտբոլային կարիերայի միակ դեպքը, երբ ինքն արտասվել է։ Դա տեղի է ունեցել 2011-12 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղից հետո։ Այդ ժամանակ Առանձնահատուկ մարզիչը ղեկավարում էր Մադրիդի Ռեալը և նրա թիմը հետխաղյա 11 մետրանոց հարվածներով պարտվեց գերմանական Բավարիային։ Սա […]
Ավելին
Կատալոնական Բարսելոնայի պաշտպան Օսկար Մինգեսան երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ։ Ինչպես հայտնում է կապտանռնագույնների պաշտոնական կայքը, ըստ նոր պայմանագրի Մինգեսան այստեղ կանցկացնի նվազագույնը մինչև 2023 թվականը, իսկ այն ակումբը, որ կցանկանա ձեռք բերել պաշտպանին, ստիպված կլինի վճարել 100 հազար եվրո հրաժարագին: Հիշեցնենք, որ Օսկար Մինգեսան ծնվել է 1999 թվականին, մարզումներն սկսել Բարսելոնայի ակադեմիայում, անցել տարիքային […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023