Տոկիո-2020. Կարեն Ասլանյանը դուրս մնաց պայքարից🎥

Տոկիո-2020. Կարեն Ասլանյանը դուրս մնաց պայքարից🎥

03/08/2021 - 13:59

Տոկիո-2020-ի շրջանակում օգոստոսի 3-ին պայքարի մեջ է մտել մինչև 67 կգ քաշային կարգի ըմբիշ Կարեն Ասլանյանը ։

Մեր ըմբիշն սկսեց 1/8 եզրափակչից, որի շրջանակում ծանր պայքարում 1:1 հաշվով հաղթեց հունգարացի Բալինթ Կորպաշիին։ Կարենը հաղթեց, քանի որ վերջինն էր վաստակել միավորը։

Քառորդ եզրափակիչում Ասլանյանը գոտեմարտեց եգիպտոսցի Մոհամեդ Էլսայեդի դեմ։ Այդ գոտեմարտը բավական տարօրինակ ընթացացք ունեցավ, քանի որ առաջին փուլում Կարենը 0:6 հաշվի պայմաններում երկու անգամ 2 միավորանոց գլորում կատարեց, ինչից հետո տուշեով հաղթանակ գրանցեց, որն էլ արձանագրեց գորգի մրցավարը, իսկ նրան միացան նաև կողային մրցավարը։

Նույնիսկ Էլսայեդի մարտավակներն ընդունեցին իրենց պարտությունը, սակայն, պարզվում է, մրցավարական տեսուչներից մեկը եղել է Եգիպտոսից, ով պահանջել է դիտել դրվագի կրկնապատկերը, ինչից հետո գորգի մրցավարը չեղարկեց Ասլանյանի հաղթանակը, իսկ հաշիվը դարձավ 2:7` հօգուտ եգիպտոսցի ըմբիշի։

Երկրորդ խաղափուլում Կարենը հետ բերեց կորցրած միավորները, հաշիվը դարձրեց 7:7, սակայն, քանի որ Էլսայեդը 4 միավորանոց հնարք էր կատարել, նա հաղթեց գոտեմարտում։

Հետագայում Էլսայեդը կիսաեզրափակչում մրցեց ուկրաինացի Պարվիս Նասիբովի դեմ։

Այս գոտոմարտի ընթացքում Մոհամեդ Էլսայեդը հաղթում էր 6:0 հաշվով, սակայն ձեռքից բաց թողեց առավելությունը` պարտվելով 6:7 հաշվով։

Նշենք, որ այս գոտեմարտն էլ է բավական թրիլլերային սցենարով անցել. միայն 2-3 անգամ մարզիկների մարտավկաները դիմել են challange-ի օգնությանը` դիտելով որևէ դրվագի կրկնապատկեր։

Մոհամեդ Էլսայեդի պարտության պատճառով, ցավոք, Կարեն Ասլանյանը նույնպես լքեց պայքարը և չի պայքարի բրոնզե մեդալի համար։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023