Լիգա 1-ը ներկայացնող «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության` ստորագրելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ «Ռեալը» 18-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարելու է 31 մլն եվրո։ Կողմերի միջև կնքվելիք պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Կամավինգան […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլայիշ Մորիբան կարիերան կշարունակի «Լայպցիգի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ցլերը» 18-ամյա կիսապաշտպանի դիմաց կվճարեն 15 մլն եվրո` նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Երիտասարդ ֆուտբոլիստն օգոստոսի 30-ին կմեկնի Լայպցիգ, իսկ հաջորդ օրը բուժզննում կանցնի ու պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ։ Օրեր առաջ խոսակցություններ տարածվեցին, որ Մորիբան տեղափոխվելու է «Տոտենհեմ», […]
Ավելին
Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը Կիևում մասնակցում է Վ.Բաննիկովի անվան ընկերական մրցաշարին։ Օգոստոսի 29-ին մեր ընտրանին մրցել է Բելառուսի իրենց տարեկիցների դեմ, սակայն, ցավոք, պարտվել է 1:3 հաշվով։ Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի միակ գոլը խփել է 15-ամյա կիսապաշտպան Լևոն Բաշոյանը, ով տուգանայինից կատարած հարվածով դարձել է ֆանտաստիկ գոլի հեղինակ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Բաշոյանը գեղեցիկ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Լայպցիգի» կիսապաշտպան Մարսել Զաբիթցերին։ Մյունխենյան ակումբը ավստրիացի կիսապաշտպանի դիմաց վճարել է 15 մլն եվրո` նրա հետ պայմանագիր կնքելով մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ 27-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես է գալու «18» համարի մարզաշապիկով։ Հիշեցնենք, որ Մարսել Զաբիթցերը «Լայպցիգի» կազմում խաղում էր 2014 թ. հունիսից և […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 2-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս 4:0 ջախջախեց առաջնության նորեկ «Սալերնիտանային»։ Հռոմեական ակումբի կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը, ով դարձել է գոլային փոխանցման հեղինակ, իսկ դաշտում անցկացրել 70 րոպե։ Հայազգի կիսապաշտպանն այդ խաղում գրանցած ցուցանիշենրի համար հեղինակավոր SofaScore կայքի կողմից ստացել է 7.9 գնահատականը` ընդգրկվելով Ա սերիայի 2-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, օգոստոսի 30-ին Հայաստանի հավաքականը չարտերային թռիչքով մեկնեց Սկոպյե, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը։ Թիմին արդեն այսօր Հյուսիսային Մակեդոնիայում կմիանան Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը և Սարգիս Ադամյանը։ Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։ «Կարմիր սատանաները», Մեյսոն Գրինվուդի 80-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ, դժվար պայքարում հաղթեցին 1:0 հաշվով։ Մանկունյական ակումբի կազմից հիանալի հանդիպում անցկացրեց Դավիդ Դե Խեան, ով դարձավ 6 սեյվի հեղինակ։ Հատկապես ֆանտաստիկ է ստացվել նրա կրկնակի սեյվը «Վուլվզի» կենտրոնական պաշտպան Ռոմեն Սեսի հարվածներից հետո, ով […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 2-րդ տուրի վերջին խաղում գործող չեմպիոն «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ չի կարողացել կոտրել «Վիլյառեալի» դիմադրությունը. գրանցվել է 2:2 հաշիվը։ Դիեգո Սիմեոնեի սաները միայն 90+5-րդ րոպեին են խուսափել պարտությունից։ Մադրիդյան ակումբն երկար ժամանակ պարտվում էր «դեղին սուզանավին», սակայն, երբ թվում էր, թե այդ խաղում այլևս գոլեր չեն գրանցվի, մրցավարի կողմից ավելացված ժամանակի […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 4-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է «Ռեյմսին»։ Հանդիպման 66-րդ րոպեին փարիզյան ակումբի կազմում փոխարինման դուրս եկավ Լեո Մեսսին, ով նորամուտը նշեց «Պարի Սեն-Ժերմենի» մարզաշապիկով։ Հանդիպման ավարտից հետաքրքիր դրվագ է տեղի ունեցել։ Մեսսին երբ ուղևորվում էր հանդերձարան, նրան է մոտեցել «Ռեյմսի» դարպասապահ Պրեդրագ Ռայկովիչն ու խնդրել, որպեսզի արգենտինացի ֆուտբոլիստը լուսանկարվի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 2-րդ տուրի շրջանակում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Կալյարիի» դեմ։ «Ռոսոներիները» գրեթե ողջ հանդիպման ընթացքում ունեին շոշափելի տարածքային ու խաղային առավելություն և մրցակցին հաղթեցին 4:1 հաշվով։ Միլանյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ թիմի նորեկ Օլիվիե Ժիրուն, մեկական էլ անգամ աչքի ընկան Սանդրո Տոնալին ու Բրահիմ Դիասը։ «Կալյարիի» միակ գոլն էլ խփեկ է […]
Ավելին
1 997 998 999 1,000 1,001 1,893

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023