Թուրքիայի 2-րդ դիվիզիոնի 27-րդ տուրի շրջանակում «Էրզրումը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվել է «Անկարագյուջուին»։ Հանդիպումից առաջ «Էրզրումի» ֆուտբոլիստներն ակցիա են իրականացրել` դաշտ դուրս գալով «ոչ պատերազմին» գրվածքով շապիկներով` ի աջակցություն Ուկրաինային, որտեղ փետրվարի 24-ից պատերազմ է հրահրվել։ Այդուհանդերձ, ինչպես տեղեկացնում է Futbol Anadolu-ն, «Էրզրումի» պաշտպան Այկութ Դեմիրը չի աջակցել ակցիան ու դաշտ է դուրս […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լիդսի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ջեսի Մարչը։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ ամերիկացի մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Մարսելո Բիելսային, ով պաշտոնանկ է արվել փետրվարի 27-ին։ Նշենք, որ 48-ամյա մասնագետը ժամանակին մարզել է «Լայպցիգը», «Զալցբուրգը», «Նյու-Յորք Ռեդ Բուլը» և […]
Ավելին
Ռուսական ակումբները հեռացվել են ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի բոլոր մրցաշարերից, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Որոշումը տարածվում է երկրի ազգային հավաքականի, ինչպես նաև եվրոպական մրցաշարերում Ռուսաստանը ներկայացնող ակումբների վրա։ Որոշումն ուժի մեջ է «մինչև հետագա ծանուցումը»։ Ինչպես հայտնում է BBC-ի լրագրող Սայմոն Սթոունը, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը որոշել է խզել պայմանագիրը նաև «Գազպրոմի» հետ։ Նշենք, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի գործակալին նկատել են «Ռեալ Մադրիդի» գրասենյակում։ Աղբյուրի փոխանցմամբ` 17-ամյա ֆուտբոլիստի ու «բլաուգրանայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, որի երկարաձգման շուրջ կողմերը դեռևս չեն հասնում համաձայնության։ Ստեղծված իրավիճակից կարծես թե փորձում է օգտվել «Ռեալը», քանի որ երիտասարդ ֆուտբոլիստի գործակալ Իվան դե լա Պենյան օրեր առաջ […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում «Սպարտակ Մոսկվան» պետք է մրցի «Լայպցիգի» դեմ։ Այդուհանդերձ, ինչպես տեղեկացնում է Bild-ը, մարտի 10-ին և 17-ին նախատեսված դիմակայությունները չեն կայանա, ինչի արդյունքում գերմանական ակումբը միանգամից կնվաճի 1/4 եզրափակիչի ուղեգիր։ «Մենք սերտ կապի մեջ ենք ֆուտբոլային ասոցիացիաների հետ և լիովին վստահում ենք ՈՒԵՖԱ-ին։ Մենք ենթադրում ենք, որ խաղերը կչեղարկվեն»,- ասել է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Պարմայի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի հետ։ Ըստ նոր համաձայնագրի` Բուֆոնը «Պարմայի» կազմում կշարունակի հանդես գալ մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Հավելենք, որ 44-ամյա դարպասապահը Բ սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 23 հանդիպում` 8 անգամ դարպասը պահելով անառիկ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ուկրաինան խնդրել է «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչին մասնակցել Ռուսաստանի հետ բանակցություններին։ Ինչպես տեղեկացնում է The Jerusalem Post-ը, ռուս գործարարը, ամենայն հավանականությամբ կմասնակցի, ռուս-ուկրաինական բանակցություններին, որոնք մեկնարկել են այսօր` փետրվարի 28-ին` Բելառուսում` Ուկրաինայի սահմանից ոչ հեռու` Պրիպյատ գետի ափին։ Աղբյուրի փոխանցմամբ` 55-ամյա ռուս միլիարդատերը, ով սերտ կապեր ունի Ուկրաինայի և Ռուսաստանի հրեական համայնքների հետ, Ուկրաինայի իշխանությունների […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, մի շարք պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի դեմ։ Աղբյուրի փոխանցմամբ` Ռուսաստանի տարածքում չեն անցկացվի միջազգային հանդիպումներ։ Ռուսաստանի հավաքականի տնային հանդիպումները կանցկացվեն չեզոք դաշտում` առանց երկրպագուների։ Ռուսաստանը ներկայացնող ասոցիացիան ցանկացած մրցույթի պետք է մասնակցի «Ռուսաստանի ֆուտբոլային միություն (ՌՖՄ), այլ ոչ թե «Ռուսաստան» անվանումով։ Բացի դրանից, ռուսական ակումբների և Ռուսաստանի հավաքականի մասնակցությամբ […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի «Սպարտակ Մոսկվա» – «Լայպցիգ» դիմակայության պատասխան հանդիպումը, հնարավոր է, անցկացվի Երևանում։ Ինչպես տեղեկացնում է ռուս ինսայդեր Իվան Կարպովը, «Սպարտակի» նախկին բաժնետեր Ջևան Չելոյանցը դիմել է մոսկովյան ակումբի ղեկավարությանը` առաջարկելով հանդիպումն անցկացնել Երևանում։ Նշվում է` «Սպարտակը» նույնպես չի բացառել, որ այդ հանդիպումը կանցակացվի Երևանում։ Հավելենք, որ «Սպարտակ» – «Լայպցիգ» դիմակայության պատասխան հանդիպումը […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, որտեղ «Լացիոն» մրեց «Նապոլիի» դեմ։ Առաջին խաղակեսը հիմնականում անցավ տանտերերի առավելությամբ, ովքեր մի քանի անգամ կարող էին բացել հանդիպման հաշիվը, սակայն նպաստավոր դիքերից վրպեցին Լուիս Ալբերտոն, Չիրո Իմոբիլեն ու Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը։ Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։ 52-րդ րոպեին էլ աչքի ընկնելուն […]
Ավելին
1 984 985 986 987 988 2,077

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023