Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում «Փյունիկը» H խմբի շրջանակում Բրատիսլավայի «Տեհելնե Պոլե» մարզադաշտում մրցեց «Սլովանի» դեմ։ Հանդիպման առաջին կեսի մեծ մասն անցավ տանտերերի առավելությամբ, ովքեր ստեղծեցին մի քանի իրական գոլային պահեր, սակայն Եղիշե Մելիքյանի թինը դիմացավ այդ ճնշմանը։ Կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։ Երկրորդ կեսի մեկնարկում էլ նույն պատկերն էր. Սլովակիայի չեմպիոնը մեծ ուժերով գրոհում […]
Ավելին
«Արսենալի» պաշտպան Պաբլո Մարին, ով վարձավճարով հանդես է գալիս «Մոնցայի» կազմում, դանակահարվել է։ Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, դեպքը տեղի է ունեցել Միլանի արվարձաններից մեկում` Ասագո առևտրի կենտրոնում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 46-ամյա տղամարդը, ով, հավանաբար, հոգեկան խնդիրներ ունի, սուպերմարկետի դարակից դանակ է վերցրել և հարձակվել հաճախորդների վրա՝ լրջորեն վիրավորելով նրանցից առնվազն երկուսին։ Հարձակվողին կանգնեցրել են […]
Ավելին
Եվրոպա լիգայի 5-րդ տուրում ՊՍՎ-ն A խմբի շրջանակում Էյնդհովենի «Ֆիլիպս» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո հոլանդական ակումբը երկրորդ 45 րոպեների ընթացքում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «զինագործների» դարպասը` հաղթելով 2:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ տանտերերի հարձակվող Լյուկ դե Յոնգը, ով փոխարինման դուրս գալուց հետո իր անվան դիմաց գրանցեց գոլ և գոլային փոխանցում` օգնելով […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում «Փյունիկը» H խմբի շրջանակում Բրատիսլավայի «Տեհելնե Պոլե» մարզադաշտում կմրցի «Սլովանի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroArena» հանդիպման եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես տեղեկացնում է FourFourTwo-ն, BCA Research ընկերության սուպերհամակարգիչը կանխտեսել է ԱԱ-2022-ի հաղթողին։ Ըստ համակարգչի` Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության չեմպիոն է դառնալու Արգենտինայի հավաքականը, որը եզրափակիչում հաղթել է Պորտուգալիային։ Վերջինս էլ կիսաեզրափակիչում հաղթելու է Անգլիային։ Նշվում է, որ BCA Research-ի հետազոտությունը հիմնված է EA Sports-ի կողմից ստեղծած հանրահայտ FIFA վիդեոխաղի և նախորդ չորս աշխարհի առաջնությունների խմբային […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջեց «Բավարիային»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին. «Անկեղծ` ես հավատում եմ, որ այս մրցաշրջանում մենք տիտղոսներ կնվաճենք։ Չեմ ցանկանում ծաղրել կամ կատակել մեր երկրպագուների հետ, քանի որ նման զգացողություն ունեմ, բայց մենք էլ պետք է ընդունենք նման իրավիճակները, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջեց «Բավարիային»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի կիսապաշտպան Պեդրին. «Անկասկած` սա ձախողում էր։ «Բարսելոնան» պետք է հաղթահարեր խմբային փուլը, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ արժանի չէինք փլեյ-օֆֆ-ում հանդես գալ։ Մենք շատ երիտասարդ թիմ ունենք, որը դեռ շատ աճելու […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Նապոլին» A խմբի շրջանակում 3:0 հաշվով հաղթեց «Ռեյնջերսին»։ Նեապոլիտանական ակումբի կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Ջովանի Սիմեոնեն` դառնալով դուբլի հեղինակ։ Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, 27-ամյա ֆուտբոլիստիստը դարձել է միայն երկրորդ արգենտինացի ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների լիգայի դեբյուտային 4 խաղերում խփել է նույնքան գոլ։ Հատկանշական է, որ առաջին արգենտինացին, ով նման ցուցանիշ էր […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Բավարիան» C խմբի շրջանակում հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Յուլիան Նագելսմանը Չեմպիոնների լիգայի շրջանակում դարձել է առաջին մարզիչը, ով 4 անգամ հաղթել է «Բարսելոնային»։ Այդ ցուցանիշով 35-ամյա մասնգետը գերազանցել է Ժոզե Մոուրինիոյին, ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում «բլաուգրանային» հաղթել է 3 անգամ։ «Բավարիան» Նագելսմանի գլխավորությամբ «Բարսելոնային» հաղթել է նաև […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» B խմբի շրջանակում «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում մրցեց «Բայեր Լևերկուզենի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ անչափ լարված հանդիպում ստացվեց։ Երկու ակումբներին էլ հաղթանակ էր անհրաժեշտ` պայքարի մեջ մնալու համար։ Այդուհանդերձ, այս խաղում կողմերին վիճակված չէր պարզել հաղթողին. գրանցվեց 2:2 հաշիվը։ «Հնդկացիների» կազմից աչքի ընկան Յանիկ Ֆերեյրա Կարասկոն ու Ռոդրիգո դե […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023