Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում կմրցեն «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին»։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 19:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Բորնմութի» կիսապաշտպան Ջասթին Կլույվերտին «Նյուքասլի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղից առաջ հանձնվել է Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվելու վկայականը։ Նիդերլանդցի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի պատմության մեջ միակ խաղացողն է, որը մեկ խաղում երեք գոլ է խփել 11-մետրանոցից։ 26-ամյա կիսապաշտպանը նման հաջողության հասել է «Վուլվերհեմփթոնի» դեմ նախորդ մրցաշրջանի 13-րդ տուրի խաղում` օգնելով «Բորնմութին» հաղթել 4:2 հաշվով։ […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի չորրորդ տուրում կայացել է հռոմեական հերթական դերբին. «Ռոման» 1:0 հաշվով հաղթել է «Լացիոյին»։ «Օլիմպիկո» ստադիոնում կայացած խաղում միակ գոլը 38-րդ րոպեին խփել է «ջալոռոսիի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։ Ջան Պիեռո Գասպրինիի գլխավորած թիմը 9 միավորով բարձրացել է չորրորդ տեղ, «Լացիոն» 3 միավորով 14-րդն է։ Սա հռոմեական 202-րդ դերբին էր. «Ռոման» տարել է 76-րդ […]
Ավելին
Սերբիայի Սուպերլիգայի 9-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» Բելգրադի գլխավոր դերբիում 2:1 հաշվով հաղթել է «Պարտիզանին»։ Վլադան Միլոևիչի գլխավորած թիմից մեկական գոլ են խփել Տիմի Էլշնիկն ու Նեմանյա Ռադոնիչը։ «Պարտիզանից» աչք է ընկել Յովան Միլոշևիչը։ «Ցրվենա Զվեզդայի» մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը փոխարինվել է ընդմիջմանը։ Նա 45+2-րդ րոպեին զգուշացվել էր դեղին քարտով։ […]
Ավելին
Սլովակիայի Nike Liga-ի 8-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում գոլառատ խաղում 3:2 հաշվով հաղթել է «Դունայսկա Ստրեդային»։ Տանտերերից 10-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով հաշիվը բացել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը։ 31-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում չորրորդ գոլն է խփել։ Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը 15 միավորով երկրորդ տեղ է բարձրացել, «Դունայսկա Ստրեդան» 14 միավորով երրորդն […]
Ավելին
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթել է «ԴիՍի Յունայթեդին»։ Տանտերերից հերթական փայլուն ու արդյունավետ խաղն է անցկացրել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին` գրանցելով դուբլ ու մեկ ասիստ։ Արգենտինացի հարձակվողը տպավորիչ ասիստով օգնել է աչքի ընկնել Տադեո Ալենդեին։ Մեսին կանոնավոր առաջնությունում խփած գոլերի քանակը հասցրել է 22-ի ու գլխավորել […]
Ավելին
«Ֆրայբուրգի» դարպասապահ Նոա Աթուբոլուն անհավատալի ռեկորդ է գրանցել Գերմանիայի Բուդնեսլիգայում, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ 23-ամյա դարպասապահն առաջնությունում 5 անընդմեջ 11-մետրանոց է հետ մղել։ Աթուբոլուն իր շարքն սկսել է դեռ 2024թ. մայիսի 18-ին, երբ «Ունիոն Բեռլինի» դեմ խաղում (1:2) հետ է մղել միանգամից երկու 11-մետրանոց. նշակետից վրիպել են Յոսիպ Յուրանովիչն ու Կևին Ֆոլանդը։ 2024թ. դեկտեմբերի […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի չորրորդ տուրում «Միլանը» մրցակցի դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Ուդինեզեին»։ Հանդիպման հերոսը «ռոսոներիի» վինգեր Քրիստիան Պուլիշիչն էր, որը երկու գոլ ու մեկ ասիստ գրանցեց։ Հյուրերից աչքի ընկավ նաև Յուսուֆ Ֆոֆանան։ Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ու 9 միավորով երրորդ տեղում է։ «Ուդինեզեն» 7 միավորով 6-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի երրորդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 5:1 հաշվով ջախջախել է «Ալ Ռիյադին»։ Տանտերերից ֆանտաստիկ հանդիպում են անցկացրել Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն և Ժոաու Ֆելիքսը, որոնք դուբլ են գրանցել։ Ֆելիքսն «Ալ Նասր» տեղափոխվելուց հետո բոլոր մրցաշարերի 6 խաղում 6 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Ռոնալդուն […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի չորրորդ տուրում «Յուվենտուսն» առաջին միավորներն է կորցրել` հյուրընկալվելիս չհաղթելով «Վերոնային». գրանցվել է 1:1 հաշիվը։ «Բիանկոներիից» 19-րդ րոպեին հաշիվը բացել է Ֆրանսիշկու Կոնսեյսաուն, իսկ տանտերերին պարտությունից 44-րդ րոպեին փրկել է Գիֆթ Օրբանը։ Թուրինյան գրանդը 10 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Վերոնան» 3 միավորով 15-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
1 18 19 20 21 22 2,157

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025