Ինչպես տեղեկացնում է Ok Diario պարբերականը, «Ռեալը» հետաքրքրված է «Լայպցիգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դանի Օլմոյի ծառայություններով։ Մադրիդյան ակումբում 22-ամյա ֆուտբոլիստին դիտարկում են որպես Լուկաս Վասկեսի փոխարինողի, քանի որ վերջինիս հետ բանակցություններն առայժմ չեն տալիս ցանկալի արդյունք։ Իր հերթին, Օլմոն հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ Իսպանիա։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «արքայական» ակումբը շեշտը […]
Ավելին
Փետրվարի 11-ին՝ Քաթարում՝ Ալ Ռայանի «Քաղաքային» մարզադաշտում տեղի կունենա Աշխարհի ակումբային առաջնության 2020 թվականի խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Բավարիան» և Մեքսիկան ներկայացնող «Տիգրեսը»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել Ֆրանսիայի գավաթի 1/32 եզրափակչի «Կանի» դեմ խաղում (1:0) L’Equipe պարբերականը, հղում անելով բրազիլացու շրջապատին, հայտնում է, որ ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել, ինչը նրա թույլ չի տա մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը։ Հավելենք, որ 29-ամյա ֆուտբոլիստի վնասվածքը հաստատել է նաև փարիզյան ակումբը։ […]
Ավելին
Մի շարք մանրամասներ են հայտնի դարձել, թե «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին որքան հարկ է վճարել Իսպանիային 2017 թվականից ի վեր։ Հենց այդ ժամանակ է արգենտինացի ֆուտբոլիստը վերջին անգամ երկարաձգել իր պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։ Վերջերս El Mundo պարբերականը հրապարակեց «Բարսայի» ու Մեսսիի միջև 2017 թվականին կնքված պայմանագրի մի շարք կետեր։ Ըստ այդ El Mundo-հրապարակման՝ առավելագույն […]
Ավելին
Իսպանիայի գավաթի` Copa del Rey-ի կիսաեզրափակչի առաջին դիմակայության շրջանակում «Սևիլիան» սեփական հարկի տակ 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ։ Հանդիպման 72-րդ րոպեին Ժորդի Ալբան և Սուսոն «Սևիլիայի» տուգանային հրապարակի հատույցներում պայքարում էին գնդակի համար։ Դրվագի վերջում Սուսոն կանոնների խախտում թույլ տվեց Ալբայի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Մատեո Լաոսը նշանակեց տուգանային հարված, սակայն «Բարսելոնայի» ներկայացուցիչները […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, հերթական անգամ թարմացրել է գերմանական Բունդեսլիգայի ակումբների կազմում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Վերջին թարմացման արդյունքում նվազել է «Հոֆֆենհայմի» հայազգի կիսապաշտպան Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքը։ Ադամյանի արժեքը նվազել է 500 հազար եվրոյով՝ դառնալով 3․5 մլն եվրո։ Հավելենք, Սաքոյի ամենաբարձր տրանսֆերային արժեքը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերին․ այդ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է DW Sports-ը, «Բավարիայի» հարձակվողական ոճի ֆուտբոլիստ Թոմաս Մյուլլերը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել։ 31-ամյա գերմանացին պետք է ինքնամեկուսացվի և, բնականաբար, բաց կթողնի այսօր՝ փետրվարի 11-ին կայանալիք Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում մյունխենյան ակումբը գավաթակրին կորոշի Մեքսիկան ներկայացնող «Տիգրեսի» դեմ խաղում․ հանդիպման մեկնարկը կլինի Երևանի ժամանակով 22։00-ին։ […]
Ավելին
Պորտուգալիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին դիմակայության շրջանակում «Բրագան» ու «Պորտուն» չկարողացան պարզել հաղթողին․ գրանցվեց 1։1 հաշիվ։ Հանդիպումը բավական հետաքրքիր և իրադարձություններով լի է ստացվել։ «Պորտուն», որն առաջին խաղակեսում հիմնականում ուներ լուրջ խաղային առավելություն, 9-րդ րոպեից սկսած՝ իրանցի կիսապաշտպան Մեհդի Տարեմիի խփած միակ գոլի շնորհիվ հաղթում էին 1։0 հաշվով։ Երկրորդ խաղակեսում ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ «վիշապների» […]
Ավելին
Marca-ն գնահատել է Իսպանիայի գավաթի՝ Copa del Rey-ի կիսաեզրափակչի «Սևիլիա» – «Բարսելոնա» (2:0) առաջին հանդիպման ֆուտբոլիստների գործողությունները։ Միակ ֆուտբոլիստը, ում անվան դիմաց պարբերականը ոչինչ չի լրացրել, դարձել է կատալոնական ակումբի կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտին։ Բանն այն է, որ ֆրանսիացի պաշտպանն իր մեղավորությունն է ունեցել «կապտանռնագույնների» ընդունած երկու գոլերի դեպքերում և փոխարինվել է հանդիպման 90-րդ րոպեին։ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Ռաֆայել Նազարյանը նշանակվել է ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում: Նազարյանը համատեղելու է աշխատանքը Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում և ԲԿՄԱ-ում: Ստեղծվել է տեխնիկական տնօրենին կից մարզչական խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են Ռաֆայել Նազարյանը, Սուրեն Չախալյանը, Արտակ Օսեյանը և Մհեր Միրումյանը: Մարզչական խորհրդի գործունեությունը կրելու է ամենօրյա բնույթ և […]
Ավելին
1 1,370 1,371 1,372 1,373 1,374 2,037

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023