Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Արսենալը» սեփական հարկի տակ կընդունի «Օլիմպիակոսին»։ Հիշեցնենք, որ Հունաստանում կայացած առաջին խաղում «զինագործները» հաղթել էին մրցակցին 3։1 հաշվով։ Պատասխան հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21։55-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք «Ինտերի» պաշտոնական կայքից, թիմում ի հայտ է եկել կորոնավիրուսով վարակվածության ևս երկու նոր դեպք։ Կորոնավիրուսային թեստը դրական արդյունք է ցույց տվել պաշտպան Ստեֆանո դե Վրեյի և կիսապաշտպան Մաթիաս Վեսինոյի մոտ։ Երկու ֆուտբոլիստներն էլ ինքնամեկուսացել են տանը։ Հաղորդվում է, որ միլանյան ակումբը դադարեցրել է բոլոր տեսակի աշխատանքները և մարզումները մինչև մարտի 21-ը ներառյալ։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Ատլետիկոն» արտագնա խաղում 0։2 հաշվով պարտվեց «Չելսիին» (առաջին խաղում պարտվել էր 0։1 հաշվով) և լքեց մրցաշարը։ Այդ հանդիպման շուրջ իր տպավորություններով է կիսվել մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն․ «Երկու խաղերի արդյունքում «Չելսին» արժանի էր հաղթանակի։ Առաջին խաղը համեմատաբար հավասար պայքարում ընթացավ, սակայն այսօր «Չելսին» ավելի լավն էր և արժանի էր հաղթանակի։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Ատլետիկոն» արտագնա խաղում 0։2 հաշվով պարտվեց «Չելսիին» (առաջին խաղում պարտվել էր 0։1 հաշվով) և լքեց մրցաշարը։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, մադրիդյան ակումբի՝ ՉԼ-ն այդքան վաղ փուլում լքելու պատճառով «Բարսելոնան» զրկվեց 2 մլն եվրո բոնուսից, որը նախատեսված էր Լուիս Սուարեսի պայմանագրով։ Ուրուգվայցին կատալոնական ակումբից «մատրասայինների» ճամբար էր տեղափոխվել […]
Ավելին
Իսլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական Twitter-ի էջում հրապարակվել են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր պատրաստվելու են 2022 թ․ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին։ Իսլանդացիների գլխավոր մարզիչ Արնար Վիդարսոնը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ – Հանես Տոր Հալդորսոն («Վալյուր Ռեյկյավիկ»), Էգմունդուր Քրիստինսոն («Օլիմպիակոս», Հունաստան), Ռունար Ռունարսոն («Արսենալ», Անգլիա) Պաշտպաններ – Բիրկիր Մար Սեվարսոն («Վալյուր […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը նշանակվել է Եվրոպայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպան։ Այդ նշանակումից հետո ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է Պաչաջյանի հետ.  «Ինձ համար մեծ պատիվ է Եվրոպայում ՀՖՖ դեսպան նշանակվելը։ Հպարտ եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից նման առաջարկ է եղել: Ես այն ընդունեցի շատ մեծ ոգևորությամբ։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս 0։2 հաշվով զիջեց «Չելսիին»՝ լքելով պայքարը։ Մադրիդյան ակումբի կազմում այդ հանդիպմանը մասնակցեց նաև ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, ով փոխարինվեց 59-րդ րոպեին՝ խաղադաշտում իր տեղը զիջելով Անխել Կոռեային։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, «Էլ պիստոլերոն» Չեմպիոնների լիգայի շրջանակում չի կարողանում գոլի հեղինակ դառնալ արդեն 25 անընդմեջ արտագնա […]
Ավելին
«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Սալվատորե Սկիլաչին կիսվել է թուրինյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ցուցադրած խաղի մասին իր տպավորություններով․ «Ես կարծում եմ՝ սա Ռոնալդուի վերջին տարին է «Յուվեի» կազմում։ Չգիտեմ՝ արդյոք «Յուվենտուսը» նրան կառաջարկի նոր պայմանագիր, թե՝ ոչ, սակայն վստահ եմ, որ Ռոնալդուին հաստատ երկար ժամանակ պետք չի գա՝ նոր ակումբ գտնելու համար։ Քննադատության այն ալիքը, որը […]
Ավելին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հարցազրույց է տվել Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսին, ով Sport Bild պարբերականի գլխավոր խմբագրի կողմից հրավիրվել էր հարցազրույցն անցկացնելու։ Կլոպը խոսել է ընթացիկ մրցաշրջանում մերսիսայդյան ակումբի վատ մրցելույթների մասին․ «Որպես կանոն՝ մեր մրցակիցները ստիպված չեն լինում մեր դարպասի մոտ մեծ քանակությամբ վտանգավոր գրոհներ իրականացնել, քանի որ մենք՝ ինքներս, թույլ […]
Ավելին
Մարտի 17-ին կայացան Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի վերջին պատասխան հանդիպումները, որոնց արդյունքում մրցաշարի քառորդ եզրափակչի վերջին երկու մասնակիցները դարձան «Չելսին» և «Բավարիան»։ Ինչպես տեղեկացնում է OptaFranz-ը, Չեմպիոնների լիգայի պատմության շրջանակում առաջին անգամ մեկ երկիր ներկայացնող 4 գլխավոր մարզիչներ նվաճել են մրցաշարի 1/4 եզրափակչի ուղեգիր։ Խոսքը Գերմանիան ներկայացնող Թոմաս Տուխելի («Չելսի»), Հանս-Դիտեր Ֆլիկի («Բավարիա»), […]
Ավելին
1 1,267 1,268 1,269 1,270 1,271 1,988

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023