Ինչպես տեղեկացնում է հունական Սուպերլիգան ներկայացնող ՊԱՕԿ-ի պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել ճապոնացի ֆուտբոլիստ Շինջի Կագավայի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքված պայամանագիրն ուժի մեջ է լինելու մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Շինջի Կավագան առավել հայտնի է «Բորուսիա Դորտմունդում» (2010-2012 թթ․, 2014-2019 թթ․) և «Մանեչսթեր Յունայթեդում» (2012-2014թթ․) ունեցած մրցելույթներով։ Այդ երկու ակումբների կազմում նա […]
Ավելին
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի գլխին սև ամպեր են կուտակվել։ Ինչպես տեղեկացնում է CalcioMercato-ն, «գայլերի» ղեկավարներն սկսել են լրջորեն մտածել գլխավոր մարզչի փոփոխության մասին, քանի որ նրանց ոչ մի կերպ չի գոհացնում «Ռոմայի» վերջին արդյունքները և թիմի ներսում տիրող մթնոլորտը։ Բանն այն է, որ «Ռոման» վերջին շրջանում բավական անհաջող է հանդես գալիս բոլոր մրցաշարերի շրջանակում։ […]
Ավելին
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը Եվրոպայի 2022 թվականի առաջնության որակավորման խմբային փուլում, որը հաղթահարելու դեպքում կհայտնվի մրցաշարի եզրափակիչ փուլում։ Ռուբեն Նազարեթյանի սաներն առաջիկա օրերին երկու հանդիպում են անցկացնելու։ Մերոնք նախ հունվարի 29-ին արտագնա հանդիպում կանցկացնեն Ռուստաստանի հավաքականի դեմ, իսկ փետրվարի 3-ին տանը կմրցենք Ֆրանսիայի ընտրանու դեմ։ Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հունվարի 26-ին ՀՖՖ գրասենյակում, կայացավ VBET Հայաստանի գավաթի 1/4 եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը․ «Ալաշկերտ»-ԲԿՄԱ «Ուրարտու»/«Փյունիկ»-«Նոա» «Վան»-«Արարատ-Արմենիա» «Վեստ Արմենիա»-«Արարատ» Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին իր կարծիքն է արտահայտել Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչում «Ինտերից» կրած պարտության մասին (1:2): «Ռոսոներիների» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հանդիպման երկրորդ խաղակեսում երկրորդ դեղին քարտը ստացավ՝ մրցակցի գրոհը կասեցնելու համար և հեռացվեց խաղադաշտից։ Առաջին դեղինը 39-ամյա ֆուտբոլիստը ստացել էր դեռևս առաջին խաղակեսում՝ Ռոմելու Լուկակուի հետ ընդհարման համար։ «Զլատանը ներողություն խնդրեց․ այդպես վարվում […]
Ավելին
Հունվարի 26-ին մեկնարկեց Իսպանիայի գավաթի՝ Copa del Rey -ի խաղարկության 1/8 եզրափակիչը։ 1/8 եզրափակիչ առաջին հանդիպման շրջանակում «Լևանտեն» հյուրընկալվելիս գոլառատ խաղում 2։4 հաշվով հաղթեց «Վալյադոլիդին»՝ դառնալով քառորդ եզրափակչի առաջին թիմը։ «Վիլյառեալն» էլ Երեմի Պինոյի միակ գնդակի շնորհիվ դժվար հաղթանակ տարավ Սեգունդան ներկայացնող «Ժիրոնայի» նկատմամբ՝ միանալով «Լևանտեին»։ Խաղային օրվա ամենահետաքրքիր ու դրամատիկ հանդիպումը կայացավ Սևիլիայի «Բենիտո […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչ առաջին դիմակայության շրջանակում «Ինտերը» գերդրամատիկ պայքարում 2։1 հաշվով հաղթեց «Միլանին»՝ դառնալով կիսաեզրափակչի առաջին մասնակիցը։ «Ներաձուրիները» հաղթական գնդակը խփեցին միայն հանդիպման 90+8-րդ րոպեին։ «Կապտասևերը» նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք էին ստացել․ գնդակին մոտեցավ Քրիստիան Էրիկսենը, ով էլ վարպետորեն գնդակն ուղարկեց «Միլանի» դարպասը՝ դառնալով անզուգական գոլի հեղինակ։
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Արսենալը» արտագնա հանդիպում անցկացրեց «Սաութհեմպտոնի» դեմ և կարողացավ 1։3 հաշվով կամային հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ։ Հանդիպումը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն Միկել Արտետայի սաները շատ ավելի լավ իրացրին իրենց գոլային պահերը։ Խաղի հենց մեկնարկում կողմերը բավական արագ փոխանակվեցին խփած մեկական գնդակով։ Նախ 3-րդ րոպեին Ստյուարտ Արմստրոնգը առաջ մղեց «սրբերին», […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Վեսթ Բրոմվիչի» դեմ՝ 0։5 հաշվով տանելով ջախջախիչ հաղթանակ։ Վստահորեն կարելի է ասել, որ Պեպ Գվարդիոլայի ֆուտբոլիստներն արդեն առաջին խաղակեսում լուծեցին հաղթողի հետ կապված հարցերը։ Իլկայ Գյունդողանի դուբլի և Ժոաո Կանսելուի ու Ռիյադ Մարեզի գոլերի շնորհիվ «Սիթիի» ֆուտբոլիստներն ընդմիջման գնացին 0։4 հաշվի պայմաններում։ Երկրորդ խաղակեսում ՝ […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչ առաջին դիմակայության շրջանակում մրցեցին «Ինտերն» ու «Միլանը»։ Հանդիպման հենց մեկնարկից խաղն անչափ լարված ընթացք ստացավ։ Առաջին խաղակեսի ինչ-որ հատվածում «Միլանի» ֆուտբոլիստներն ավելի լավ տեսք ունեին, ինչի շնորհիվ էլ 31-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը բացեց հանդիպման հաշիվը։ Ինչպես հետագայում պարզվեց, Զլատանը դարձավ հանդիպման հակահերոսը, ոչ թե հերոսը, քանի որ շվեդ հարձակվողը 45+1-րդ րոպեին […]
Ավելին
1 1,252 1,253 1,254 1,255 1,256 1,892

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023