Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի կենտրոնական խաղում «Նոան» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»։ Պաբլո Գարսիայի գլխավորած թիմին վերջին վայրկյանին հաղթանակ պարգևեց Մարին Յակոլիշը` աչքի ընկնելով 90+3-րդ րոպեին։ «Նոան» 37 միավորով առաջին տեղում է, «Ալաշկերտը»` 25 միավորով 4-րդ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
«Բարսելոնան» հետաքրքրված է «Տվենտեի» պաշտպան Ռուդ Նեյստադի ծառայություններով, հայտնում է Diario Sport-ը։ «Բլաուգրանան» 18-ամյա ֆուտբոլիստին մտադիր է ձեռք բերել ձմռանը։ Նիդերլանդցի պաշտպանը, որը նախկինում ուզում էր մնալ «Տվենտեում», այժմ ավելի կողմ է տեղափոխությանը։ Նիդերլանդական ակումբը երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերը կվաճառի, եթե վճարվի 20 միլիոն եվրո։ «Բարսելոնան» չի ուզում վճարել այդքան գումար` հաշվի առնելով Նեյստեդի տարիքն ու […]
Ավելին
Անգլիայի երրորդ դիվիզիոնի` Առաջին լիգայի 16-րդ տուրում «Սթոքփորթ Քաունթին» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել է «Քեմբրիջ Յունայթեդին»։ Հյուրերից 49-րդ րոպեին սուր անկյունից կատարած անհավանական հարվածով հաշիվը բացել է թիմի ավագ Օլիվեր Նորվուդը։ Հյուսիսիռլանդացի կիսապաշտպանն աչք է ընկել տուգանայինի նշանակումից հետո։ «Սթոքփորթ Քաունթին» 32 միավորով Առաջին լիգայի առաջատարն է։ «Քեմբրիջ Յունայթեդը» 21 միավորով 11-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Սլովակիայիառաջնության 15-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է «Ռուժոմբերոկին»։ Յայա Տուռեի գլխավորած թիմի հաղթական գոլը 31-րդ րոպեին խփել է Տիգրան Բարսեղյանը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 21 խաղում գրանցել է 6 գոլ ու 4 ասիստ։ «Սլովանը» 31 միավորով երկրորդն է, «Ռուժոմբերոկը»` 12 միավորով 10-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]
Ավելին
Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի 1/8 եզրափակիչում «Բարակաս Սենթրալը» մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Դեֆենսիա և Խուստիսիային»։ Հյուրերի հաղթական գոլը 29-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ 30-ամյա ֆուտբոլիստը նախորդ 5 խաղերում 4 գոլ է խփել։ Բալեկյանը վարձավճարով է խաղում «Բարակաս Սենթրալում»։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Բոկա Խունիորսին»։ Բարակասը […]
Ավելին
Ֆրանսիայի Լիգա 1-ի 11-րդ տուրում ՊՍԺ-ն արտագնա խաղում 3:2 հաշվով հաղթել է «Նիսին»։ Փարիզյան գրանդից 40-րդ րոպեին գնդակի համար մղվող պայքարում սարսափելի վնասվածք է ստացել Դեզիրե Դուեն` խաղադաշտում տեղը զիջելով Ֆերան Տոռեսին։ 21-ամյա Դուեն նախքան փոխարինվելը 32-րդ րոպեին գոլ էր խփել ու առաջ մղել իր թիմին` հաշիվը դարձնելով 2:1։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով` ֆրանսիացի վինգերը […]
Ավելին
ՄԼՍ-ի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում մրցաշարի գործող հաղթող «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 0:3 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Կալամբուս Քրյուից»։ Հյուրերից դուբլ գրանցեց Գոնսալո Տապիան, աչքի ընկավ նաև Թահա Հաբրունը։ Տանտերերը 36-րդ րոպեից` Գոնսալո Լուխանի հեռացումից հետո, խաղում էին 10 ֆուտբոլիստով։ «Ինտեր Մայամիից» հանդիպմանը մասնակցեցին նաև «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին, ուրուգվայցի լեգենդար […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում 1:4 հաշվով անսպասելի պարտություն կրեց «Լիդսից»։ «Ազնվականներից» 25-րդ րոպեին հաշիվը բացեց Էմանուել Էմեգան, բայց հետագայում յորքշիրյան ակումբը չորս անպատասխան գնդակ ուղարկեց լոնդոնյան գրանդի դարպասը` առավելության հասնելով խոշոր հաշվով։ Դանիել Ֆարկեի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Նոա Օկաֆորը, աչքի ընկան նաև Դոմինիկ Կալվերտ-Լյուինը և Բրենդեն Էրոնսոնը։ «Լիդսը» […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում չկարողացավ հաղթել «Ֆուլհեմին». գրանցվեց 1:1 հաշիվը։ Հյուրերից հաշիվը 16-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոդրիգո Մունիսը։ «Քաղաքաբնակներին» 57-րդ րոպեին պարտությունից փրկեց Էլիոթ Անդերսոնը` խփելով շքեղ գոլ։ «Սիթին» Պրեմիեր լիգայում չի հաղթում արդեն չորրորդ խաղում անընդմեջ և 22 միավորով երրորդ տեղում է։ «Ֆուլհեմը» 11 միավորով 15-րդ տեղում է։ Հ․Գ․ […]
Ավելին
Նոյեմբերի 20-ին կայացել է Ազգերի լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանությունը։ Կկայանան հետևյալ հանդիպումները. Հաստատվել է նաև հանդիպումների ժամանակացույցը, որոնք բաղկացած կլինեն երկու դիմակայությունից։ Մարտի 25 Մարտի 27 Մարտի 28 Մարտի 30 Կիսազրափակիչում էլ կձևավորվեն հետևյալ զույգերը. Մրցաշարի կիսաեզրափակիչները կկայանան հունիսի 9-10-ին, երրորդ տեղի համար նախատեսված հանդիպումն ու եզրափակիչը` հունիսի 13-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026